Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Լուրջ ուղերձներ հարեւան երկրից

Իրանի նորընտիր նախագահի խիստ դիրքորոշումը կզսպի՞ Թուրքիային

Հունիսի 29, 2021
Տարածաշրջան
Լուրջ ուղերձներ հարեւան երկրից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
131
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների եւ ընդհանրապես տարածաշրջանում մեծ թափ ու ծավալներ ստացած աշխարհաքաղաքական խմորումների համապատկերին Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները լուրջ ուղերձներ են պարունակում: Ավանդույթի համաձայն՝ մեր հարավային հարեւան պետության նախագահների փոփոխություններն ուղեկցվում են արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերանայմամբ, որը թելադրվում է առաջին հերթին այդ երկրի պետական շահի արդյունավետ պահպանման եւ առաջ տանելու հրամայականով:

Նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին ավելի կոշտ եւ արմատական գործելաոճի կողմնակից է՝ հեռացող Ռոհանիի հետ համեմատած։ Նա իր գործունեության ողջ ընթացքում աչքի է ընկել Իսլամական հեղափոխության արժեքների պահպանմանն ուղղված խիստ գործողություններով: Այդ առաքելությունը մինչեւ նախագահ ընտրվելը նա իրականացրել է Իրանի դատական համակարգը ղեկավարելիս։ Մինչ այդ եղել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, բազմաթիվ մահվան դատավճիռներ է կայացրել պետության եւ ազգի թշնամու մեղադրանքներով: Նա անողոք է եղել նաեւ ահաբեկիչների նկատմամբ:

Չնայած այս ամենին, նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին իր առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ միջուկային օրակարգով բանակցային գործընթացը շարունակելու կողմնակից է՝ միաժամանակ ընդգծելով, որ մոտակա ժամանակահատվածում բացառում է անմիջական բանակցություններն ԱՄՆ-ի հետ, եւ այն ավելի շատ պատկերացնում է միջնորդավորված ձեւով: Նա հայտարարել է, որ կողմնակից է առարկայական բանակցություններին եւ թույլ չի տա, որ Վիեննայի բանակցությունները մտնեն փակուղի: Վիեննայի բանակցային հարթակում դիտարկվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում իրանական միջուկային պայմանավորվածությունների հետ կապված խնդիրը: Չնայած Իրանը պահպանել է այս հարցում ստանձնած պարտավորությունները, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն հրաժարվում է հանել 100-ից ավելի պատժամիջոցները եւ Թեհրանից նոր զիջումներ է պահանջում: Ռայիսին ասել է, որ ԻԻՀ-ի համար առաջնահերթություն է Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների չեղարկումը, իսկ արտաքին ոլորտում Իրանը հավատարիմ կմնա աշխարհի հետ ակտիվ եւ հավասարակշռված երկխոսության սկզբունքին:

Իրանի նորընտիր նախագահը կարեւորել է հատկապես հարեւանների հետ հարաբերությունները: Միանշանակ է, որ վերջիններիս հետ գործողությունների հիմքում Ռայիսին դնելու է Իրանի շահը՝ կոշտ քաղաքականությամբ համեմված: Միանշանակ է, որ այն հակադրվելու է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների քաղաքականությանը, որը տարածաշրջանում առաջ է տանում Թուրքիան: Իրանը լավ է հասկանում, որ Թուրքիան իր վարած քաղաքականության տերը չէ, ինչը ապացուցում են վերջինիս անտրամաբանական եւ հաճախ իրար հակասող քայլերը: Անկարան բարեկամական հարաբերություններ էր կառուցում Սիրիայի հետ, սակայն առաջինը հարձակվեց նրա վրա: ՌԴ-ի հետ Սիրիայում փոխգործողության ժամանակ Անկարան մի քանի անգամ թիկունքից հարվածեց Մոսկվային: Արցախյան պատերազմի շնորհիվ Թուրքիան ներխուժել է Իրանի հյուսիս եւ պատրաստվում է այնտեղ ուժեղացնել ռազմական ներկայությունը: Ողջ աշխարհի, այդ թվում նաեւ Իրանի համար Թուրքիան ասոցացվում է ՆԱՏՕ-ի հետ՝ իր բոլոր կանխատեսելի եւ անկանխատեսելի հետեւանքներով:

Այս ամենի համատեքստում Թուրքիայի գործողություններին հակազդելու նպատակով Իրանի նոր առաջնորդը կգերադասի, թերեւս, իր հակաքայլերը կառուցել Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում, քանի որ այս հարցում երկու պետության շահերը համընկնում են 100 տոկոսով:

Էբրահիմ Ռայիսին անցած ուղով փաստում է, որ հետեւողական եւ կոշտ կերպով պաշտպանելու է իր երկրի շահերը տարածաշրջանում եւ ողջ աշխարհում, իսկ Անդրկովկասում արցախյան պատերազմից հետո Հայաստանի եւ Իրանի շահերի շրջանակները գրեթե ամբողջովին համընկնում են: Սա նշանակում է, որ այս երկրների հարաբերությունների սերտացումը Հարավ-հյուսիս տրանսպորտային հանգույցի հարցում առնվազն անխուսափելի է: Վերակազմավորվող հայկական բանակը եւ անվտանգության համակարգը կզգան նաեւ Իրանի հետ ռազմական համագործակցության անհրաժեշտությունը:

Թեգեր: ԱՄՆԱրցախԷբրահիմ ՌաիսիԻրանՆԱՏՕ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հայ-իտալական կրթական համալիր Արցախում

Հայ-իտալական կրթական համալիր Արցախում

Բացահայտորեն հակասում է միջազգային իրավական նորմերին

Բացահայտորեն հակասում է միջազգային իրավական նորմերին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist