Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հյուսիս-Հարավ երկաթգիծը եւ Հայաստանը

Վրաստանը կարող է տարածաշրջանային համագործակցության լուրջ խթան դառնալ

Հուլիսի 3, 2021
Տարածաշրջան
Հյուսիս-Հարավ երկաթգիծը եւ Հայաստանը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
516
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերջերս հայտարարեց, որ իր երկիրը ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկխոսությունը խթանելու համար:

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն էլ նախօրեին Թբիլիսիում հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն ունի տպավորիչ դեր, որն այժմ խաղում է Վրաստանը տարածաշրջանում՝ օգնելով Ադրբեջանին եւ Հայաստանին հաղթահարել ռազմական գործողությունների հետեւանքները եւ բանակցություններ սկսել: «Սա եզակի դեր է, որը կարող է խաղալ միայն Վրաստանը: Վրաստանն այն անում է իսկապես ստեղծագործաբար եւ էներգիայով: Մենք տեսնում ենք, որ նա օգնում է Ադրբեջանին եւ Հայաստանին միմյանց հետ խոսելու հարցում: Մենք գոհ եւ երախտապարտ ենք դրա համար»,- ասել է Ափաթուրայը:

Վրաստանի հավասարակշռված պահվածքն Արցախյան հակամարտության ժամանակ, բնականաբար, գնահատելի է, բայց Հայաստանի հյուսիսային հարեւանը մեզ մեծ աջակցություն կարող է ցուցաբերել, եթե բացի Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղին: Դրանով նպաստած կլիներ վերջին ժամանակների ամենախոշոր տնտեսական ծրագրին՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցին Հայաստանի եւ հենց Վրաստանի լիարժեք մասնակցությանը: Այս կարեւորագույն տրանսպորտային հանգույցը կապելու է Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքը Հնդկաստանի Նհավա-Շեւա նավահանգստին՝ ունենալով 7200 կիլոմետր երկարություն, որի զգալի մասն անցնում է Իրանի տարածքով:

Այն իրավիճակում, երբ Վրաստանը շարունակում է փակած պահել Աբխազիայով անցնող երկաթգիծը, հավանականությունը մեծ է, որ Իրանից հյուսիս ճանապարհի հիմնական ենթակառուցվածքներն անցնեն Ադրբեջանի տարածքով: Իրանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանն արդեն  2004 թ. հիմնել են համատեղ բաժնետիրական ընկերություն՝ Հյուսիս-Հարավ հաղորդակցության ճանապարհի կառուցման նախագիծն իրականացնելու համար: Երկաթգծի՝ Ադրբեջանով անցնելու դեպքում Իրանն ստիպված է լինելու կառուցել լրացուցիչ 300 կմ ճանապարհ: Բաքվով անցնող ճանապարհն անհամեմատ ավելի երկար է լինելու, քան Իրանի Ջուլֆա կայարանից Նախիջեւան-Երեւան-Թբիլիսի-Սուխումի երկաթգծի հատվածի գործարկման դեպքում է:

Այս հաղորդակցության ուղու լիարժեք օգտագործմամբ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ապրանքների տարանցման տարածությունն ու ժամանակը կկրճատվեն 40, իսկ ծախսերը՝ 30 տոկոսով: Ներկայիս հաղորդակցության հիմնական ուղով Հարավարեւելյան Ասիայից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցումն իրականանում է Սուեզի, Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով, իսկ  Հյուսիս-Հարավ միջանցքով ապրանքների փոխադրման դեպքում բեռնափոխադրման ժամանակը կկրճատվի 25 օրով, իսկ ծավալը տարեկան կարող է հասնել մինչեւ 20 միլիոն տոննայի: Երկաթուղու աբխազական հատվածը գործարկելու դեպքում այդ տարածությունն էլ ավելի կկրճատվի:

Արձանագրենք, որ Հյուսիս-Հարավի անդամներն են նաեւ Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը, Օմանը եւ Սիրիան, իսկ Բուլղարիան որպես դիտորդ-անդամ է միացել ծրագրին:

Չնայած Հայաստանը եւ Վրաստանը նույնպես կարող են օգտվել այս գծից, սակայն Վրաստանի տարածքով երկաթգծի գործարկումն անհամեմատ ավելի շահավետ կլինի երկու երկրի համար: Իսկ Վրաստանն արդեն ավտոմեքենաների ցամաքային կապ ունի Ռուսաստանի հետ, եւ լաստանավային կապով էլ երկաթգիծն է կապված: Ցամաքով երկաթգծի գործարկման համար պետք է ընդամենը համաձայնել բացել միայն Աբխազիայի տարածքով անցնող հատվածը: Այն կնպաստի նաեւ Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ երկխոսությանը:

Թեգեր: «Հարավ-հյուսիս» երկաթուղիերկաթուղային հաղորդակցությունԻրակլի ՂարիբաշվիլիԻրանՀայաստանճանապարհՎրաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հայաստանը կարող է վերածվել ազդեցիկ գործոնի

Հայաստանը կարող է վերածվել ազդեցիկ գործոնի

ՀՀ նախագահը մասնակցել է «Հավասարության սերունդ» ֆորումի «Տեխնոլոգիաներ եւ նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին

ՀՀ նախագահը մասնակցել է «Հավասարության սերունդ» ֆորումի «Տեխնոլոգիաներ եւ նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

    28 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist