Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Փետրվարի 2, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հայաստանը կարող է վերածվել ազդեցիկ գործոնի

Հիանալի հնարավորություն հայկական շահն առաջ տանելու համար

Հուլիսի 3, 2021
Տարածաշրջան
Հայաստանը կարող է վերածվել ազդեցիկ գործոնի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
126
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան հետեւողական քաղաքականություն է իրականացնում թյուրքական աշխարհն իր շուրջը միավորելու ուղղությամբ։ Ուշադրության կենտրոնում են Կենտրոնական Ասիայի հետխորհրդային տարածքի երկրները, որտեղ Թուրքիան ձգտում է տնտեսական, մշակութային ազդեցության լծակներով դուրս մղել Ռուսաստանին։

Այս տարվա նոյեմբերի 12-ին նախատեսվում է Ստամբուլում անցկացնել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական (8-րդ) գագաթնաժողովը։ Թյուրքական խորհրդի անդամ երկրներն են Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը։ 2018-ի վերջից Հունգարիան կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ։ 2020-ին Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Էմինե Չեփարը հայտարարել էր, որ Ուկրաինան նույնպես ցանկանում է դիտորդ լինել: Նշենք, որ Թյուրքական խորհուրդը ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 3-ին Նախիջեւանում։

Հունիսի 29-ին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդունել էր Թյուրքալեզու պետությունների (Թուրքական խորհրդի) համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւին: Քննարկվել է Թուրքմենստանին կազմակերպությունում հատուկ կարգավիճակ տալու հեռանկարը, ինչպես նաեւ ներկայացվել են Թյուրքական խորհրդի հետագա ռազմավարությունը, Թյուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծման հետ կապված հարցերը եւ համագործակցության հնարավորությունները: Իսկ Ուզբեկստանը որոշում է կայացրել առաջիկայում միանալ Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովին (TURKPA): Այս մասին օրեր առաջ հայտարարել էր Օլի Մեջլիսի Սենատի նախագահի առաջին տեղակալ Սադիկ Սաֆաեւը Տաշքենդում TURKPA-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը ներկայումս Թյուրքական խորհրդի հովանու ներքո է, կազմավորվել է 1998 թ. Բաքվում։

Դեռեւս մայիսի 31-ին կայացած Թյուրքական խորհրդի ղեկավարների տեսակոնֆերանսի ժամանակ ուրվագծվել էին առաջիկա անելիքները։ Նախ՝ հավանության էր արժանացել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ 2019 թ. Բաքվում հնչեցրած առաջարկը՝ կառույցը վերանվանել Թյուրքական պետությունների կազմակերպություն: Հնարավոր է՝ այդ մասով վերջնական որոշումը կայացվի նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովում։

Հաջորդը՝ կրկին Նազարբաեւի «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցք» կամ այլ կերպ ասած՝ «Թուրանական միջանցք» ստեղծելու նախաձեռնության առաջարկն էր, որով ցանկանում են Մետաքսի ճանապարհի գաղափարը կյանքի կոչել, որը կընդգրկի ամբողջ թյուրքական աշխարհը: Աշնանը Ստամբուլում կայանալիք հանդիպմանը նախատեսվում է քննարկել մինչեւ 2030-40 թթ. միասնական շուկա ու տնտեսական համագործակցության տարածք ստեղծելու եւ ռազմավարական քայլեր մշակելու հարցերը:

Թուրքիան թյուրքական աշխարհի մաս է համարում Վրաստանի Մեսխեթիայի տարածաշրջանը։ Դեռ 2019-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանաստեղծություն էր կարդացել այն մասին, թե ինչպես են թուրքերը վերադառնալու իրենց տուն՝ դրանով իսկ բարձրաձայնելով թուրքական հավակնությունն այդ տարածաշրջանի նկատմամբ։ Նկատենք, որ նման հավակնությունները նոր չեն, մասնավորապես 2004 թ. թուրք-մեսխեթցիների «Վաթան» միության Բաքվում անցկացված համագումարի մասնակիցները խնդրանքով դիմել էին Վրաստանի իշխանություններին եւ միջազգային կազմակերպություններին, որպեսզի ապահովվի «իրենց վերադարձը հայրենի Մեսխեթիա»: Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ նրանք նշել էին, որ Վրաստանը Եվրախորհրդի առջեւ պարտավորվել է լուծել թուրքերի վերադարձի հարցը Մեսխեթիա: Բոլորովին անսպասելի չէ, որ այս հարցը նույնպես ուղղակիորեն առնչվում է Հայաստանի ազգային անվտանգությանը, քանի որ պատմական Մեսխեթիայի տարածքը համապատասխանում է Վրաստանի ժամանակակից երեք շրջաններին՝ Ադիգենսկուն, Ախալցխային եւ Ասպինձային, որոնք Սամցխե-Ջավախքի շրջանի, ինչպես նաեւ Թուրքիայի որոշ շրջանների մասն են կազմում: Փաստացի Հայաստանը, ինչպես նաեւ Ախալցխայի հայկական գործոնն այն օղակն է, որը «խանգարում» է Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերին։ Որքանով այս իրավիճակը խոցելի է դարձնում մեզ, այնքանով էլ տարածաշրջանային գործընթացների վրա ազդեցություն ունենալու հիանալի հնարավորություն է ընձեռում մեզ՝ հայկական շահն առաջ տանելու համար։

Թեգեր: անվտանգությունԹուրանԹուրքիաՀայաստանՌեջեփ Թայիփ Էրդողան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները

Չդառնալ «թույլ օղակ» մեծ խաղում

Փետրվարի 2, 2023
Պատասխան հարվածի հեռանկարի սարսափը

Պատասխան հարվածի հեռանկարի սարսափը

Փետրվարի 2, 2023

Թակարդում՝ երկու ոտքով

Արցախի ժողովրդի պահանջն աշխարհից

Տարածաշրջանի կայունությունը խիստ կարեւոր է

Հարձակում Իրանի վրա՝ «առանց հարձակվողի»

Ամենօրյա ռեժիմով պետք է պահպանենք ու պաշտպանենք նաեւ ճշմարտությունը

Անդրադարձ Ադրբեջանի դեսպանի եւ իտալացի պատգամավորների քննարկմանը

Հաջորդ Հոդվածը
ՀՀ նախագահը մասնակցել է «Հավասարության սերունդ» ֆորումի «Տեխնոլոգիաներ եւ նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին

ՀՀ նախագահը մասնակցել է «Հավասարության սերունդ» ֆորումի «Տեխնոլոգիաներ եւ նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին

ՀԱԷԿ-ում են «Գազպրոեկտն» ու «Գրոսսը»

ՀԱԷԿ-ում են «Գազպրոեկտն» ու «Գրոսսը»

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեկ կրակոցով՝ երկու նապաստա՞կ…

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Լսումներ Խաղաղության պալատում

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • IPSE DIXIT․ Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist