Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բաքուն հարվածում է տարածաշրջանում ՌԴ-ի հեղինակությանը

Ադրբեջանի պատասխանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հուլիսի 8, 2021
Տարածաշրջան
Բաքուն հարվածում է տարածաշրջանում ՌԴ-ի հեղինակությանը
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվել են հերթական միջադեպերը: Ազերի սահմանապահ զինծառայողները մի դեպքում անչափահաս հայ գյուղացուց խոշոր եղջերավոր անասուններ էին գողացել, մյուս դեպքում փոխհրաձգություն էին հրահրել Վերին Շորժա գյուղի հարակից դիրքերում: Պաշտոնական Բաքվին բնորոշ ձեռագրով, արձանագրված վերջին դեպքերը կրկին նենգափոխվել են: ՀՀ ՊՆ-ն սահմանին հրադադարի խախտման դեպքի առիթով հայտնել էր մեկ հայ  զինծառայողի եւ երկու ադրբեջանցու վիրավորման փաստի մասին: Ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն էր տարածել՝ հերքելով փոխհրաձգության եւ երկու վիրավոր ունենալու իրողությունը:

Սպասելի էր, որ իրականությունն անընդհատ աղճատող Բաքուն այս անգամ էլ իրականությունը կթաքցնի, առավել եւս, որ խոսքը իր «հաղթած զինվորների» հերթական պարտության մասին է: Ադրբեջանի վարքն արդեն չի տեղավորվում տրամաբանության որեւէ կանոնի մեջ: Վերջինս ոչ համարժեք ձեւով արդեն սկսել է հերքել նաեւ հայ զինծառայողի վիրավորման փաստը: Դժվար չէ կանխատեսելը, որ սահմանային նման միջադեպերը շարունակվելու են, եւ դրանք չկանխելու դեպքում հետեւանքները շատ ավելի լուրջ են լինելու:

Հատկանշական է, որ սահմանային միջադեպը գրանցվեց այն բանից հետո, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ Հայաստանի հարավում սահմանային միջադեպերը չեն մտնում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնակարգի դրույթների մեջ: «Դուք պետք է հասկանաք, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի՝ անդամ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, եւ մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- ասել էր նա:

Վերոնշյալ հայտարարությունից հետո Ադրբեջանը փոխհրաձգություն կազմակերպեց ՀՀ-ի հետ սահմանին, ինչն ուղղակի  պատասխան է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այն հայտարարությանը, թե սահմանին կրակոցներ չեն եղել: Հայտարարությունից անմիջապես հետո Բաքուն ապահովեց երեք վիրավոր եւ դրանով ուղղակի ցինիկաբար արձագանքեց տարածաշրջանում հիմնական ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի հայտարարություններին:

Ադրբեջանն իր այս գործելակերպով հարցականի տակ է դնում ոչ միայն ՀԱՊԿ առաքելությունը տարածաշրջանում, այլեւ ռուս խաղաղապահների մանդատը: Հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանը դրանով ակնարկում է, որ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղապահներ տեղակայելու հնարավոր սցենարի ժամանակ կցանկանար, որ այդ ուժերը միայն ռուսական  խաղաղապահներից բաղկացած չլինեին:

Միանշանակ է, որ Ադրբեջանի այս եւ նախորդ բոլոր գործողություններն ուղղված են Անդրկովկասում ՌԴ-ի եւ նրա գլխավորած տարածաշրջանային ռազմական եւ քաղաքական համագործակցության ձեւաչափերի դեմ: Բաքուն հետեւողականորեն արժեզրկում է ՌԴ-ի դերակատարությունը տարածաշրջանում, չնայած մշտապես հայտարարում է հակառակի մասին: Նրա գործողությունները միանշանակ նպատակաուղղված են տարածաշրջանում իր «ավագ եղբոր»՝  Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը, եւ դրանով նա արցախյան պատերազմի ելքն իրեն նվիրելու համար պատասխան ծառայություններ է մատուցում:

Անդրկովկասում առկա ուժերի ավանդական հարաբերակցությունը պահպանելու համար Ադրբեջանի նման սադրանքների կանխման եւ կանխարգելման միջոցառումներն այլընտրանք չունեն: Այն բխում է նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունից: Ստեղծված իրավիճակում Բաքվի հետ համապատասխան «բացատրական» աշխատանքների ուշացումը կհանգեցնի տարածաշրջանային ուժերի հարաբերակցության որոշիչ փոփոխությունների՝ իրենց վտանգավոր բոլոր հետեւանքներով հանդերձ:

Թեգեր: ԱդրբեջանՀայաստանՀԱՊԿՌուսաստանսահմանՍտանիսլավ Զաս
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ո՛չ միայն քաղաքական եւ ռազմական տեսանկյունից

Ո՛չ միայն քաղաքական եւ ռազմական տեսանկյունից

Թուրքական վտանգը գիտակցված է

Թուրքական վտանգը գիտակցված է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուժգին հարված լռությանը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist