Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Մեծ սխալ է չհստակեցնելը, թե որն է ագրեսոր կողմը

ԱՄՆ պետդեպարտամենտը 2020թ. իր զեկույցում հաստատել է Արցախյան պատերազմին Թուրքիայի մասնակցությունը

Հուլիսի 23, 2021
Տարածաշրջան
Մեծ սխալ է չհստակեցնելը, թե որն է ագրեսոր կողմը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը կրկին անդրադարձել է անցած տարի Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների ժամանակ Թուրքիայի ցուցաբերած ռազմական աջակցությանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար Սիրիայից զինյալների ներգրավմանը: Այդ հարցը նա բարձրացրել է նախօրեին կայացած հանձնաժողովի նիստի ժամանակ, որի օրակարգում Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության հարցն էր։ Սենատոր Մենենդեսն անընդունելի է համարել, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից այդ գործողություններին չեն հետեւել պատժամիջոցների կիրառումը, նաեւ միջազգային հանրության հատուկ արձագանքն ու համապատասխան պատժամիջոցները: «Ես այս վարչակազմից ավելին եմ ակնկալում, քան նախորդից եւ անհամբեր եմ՝ հասկանալու համար, թե ինչպես է դեպարտամենտը գնահատում Թուրքիայի դերը նախորդ տարվա պատերազմում, եւ ինչ գործողություններ կարող են ձեռնարկվել ի պատասխան»,- ասել է նա:

Հանձնաժողովի նիստում զեկույցով հանդես եկող պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը նշել է, որ Թուրքիայի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի վերջինս չմտնի տարածաշրջանի երկարաժամկետ կայունությանը սպառնացող հակամարտությունների մեջ: Նրա խոսքով՝ հակամարտության մեջ երրորդ կողմերի, այդ թվում՝ Թուրքիայի ունեցած դերը սրել է տարածաշրջանային լարվածությունը. «Մենք պնդում էինք, որ Թուրքիան պահանջի, որ Բաքուն անհապաղ ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին, սատարի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հրադադարը եւ կողմերին օգնի հակամարտության կայուն երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում»:

Արցախում հայերի դեմ կռվելու համար Թուրքիայի կողմից վարձկանների հավաքագրման վերաբերյալ Մենենդեսի դիտարկմանը Նուլանդը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ թեման պետք է քննարկել մասնավոր միջավայրում: Դրան ի պատասխան՝ Մենենդեսը շեշտել է, որ անհամբերությամբ կսպասի պետքարտուղարության արձագանքին՝ իմանալու համար՝ արդյոք ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են անցած ամռանը պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից օգտագործված թուրքական անօդաչուներ, որոնք պարունակել են ամերիկյան բաղադրիչ մասեր, ինչը սենատորը միանգամայն անընդունելի է համարել։

Մենենդեսն իր ելույթում շատ կարեւոր շեշտադրում է կատարել, որ մեծ սխալ են գործում, երբ որոշակի գործողությունների դեպքում չի հստակեցվում, թե որն է ագրեսոր կողմը։ Այս հանգամանքն իրապես էական ազդեցություն կարող էր ունենալ հակամարտության ամբողջ ընթացքում, քանի որ թե միջազգային հանրության, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից հնչող հայտարարություններում չէր մատնանշվում, թե ի վերջո որ կողմն է նախահարձակ եղել, խախտել հրադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները եւ այլն։ Թերեւս եթե այս տարիների ընթացքում Ադրբեջանի ագրեսիվ եւ ապակառուցողական վարքագիծը արժանանար հստակ եւ համարժեք վերաբերմունքի, ապա այսօր Ադրբեջանի իշխանությունները չէին կարողանա թաքնվել կեղծ խաղաղասերի դիմակի տակ։ Մշտապես երկու կողմերին ուղղված կոչերն ու հորդորները անարդարության եւ անհավասարության մթնոլորտ էին ստեղծում, որից տուժել է եւ այսօր էլ տուժում է հայ ժողովուրդը՝ ի դեմս արցախցիների։

Նշենք, որ հայերի դեմ Թուրքիայի «չարամիտ գործողությունները» քննադատել է նաեւ սենատոր Քրիս Վան Հոլլենը։ Վերջինս հիշեցրել է Սիրիայում Թուրքիայի գործողությունները՝ ընդգծելով, որ Անկարան չորս տարի շարունակ նվազեցրել է ԴԱԻՇ-ի դերը, ինչը հնարավորություն է ստեղծել ահաբեկչական կազմակերպության զինյալներին անցնել Թուրքիայով դեպի այլ երկրներ:

Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածությունը հաստատելու լսումների ժամանակ Մենենդեսը մտահոգություն է հայտնել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: Այս ակտով արգելվում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, թեեւ ԱՄՆ նախագահը լիազորված է շրջանցել օրենքը եւ ցուցաբերել աջակցությունը։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, սենատորը նշել է, որ սահմանային վեճի արդյունքում այժմ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք՝ կարծիք հայտնելով, որ ադրբեջանցիները կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծն այնքան ժամանակ, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել, որ դա անընդունելի է:

Այդ դիտարկմանն ի պատասխան՝ Դոնֆրայդը հայտարարել է, որ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա տվյալ հարցով պատրաստ է սերտորեն համագործակցել ինչպես Մենենդեսի, այնպես էլ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: «Խիստ անհրաժեշտ է վստահ լինել, որ ցանկացած աջակցություն, որ մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որեւէ կերպ չի խաթարում ուժերի հավասարակշռությունը, եւ որ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը դեռեւս ապրիլին հրապարակել էր «2020 թ. մարդու իրավունքների պաշտպանության զեկույցը», որտեղ Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձել էր նաեւ անցած տարվա իրադարձություններին։ Մասնավորապես արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ հատվածում նշված էր, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացել է իր վերահսկողությունը վերականգնել 4 շրջանների նկատմամբ, իսկ նոյեմբերի 9-ին կնքված հրադադարից հետո խաղաղ ճանապարհով Ադրբեջանին են անցել երեք լրացուցիչ տարածքներ։ Սրանով փաստացի ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է պատերազմին Թուրքիայի մասնակցությունն ու աջակցությունը Ադրբեջանին, թեեւ չի հստակեցվում, թե ինչ բնույթի մասնակցության եւ աջակցության մասին է խոսքը:

Թեգեր: ԱՄՆԱրցախՌոբերտ ՄենենդեսՍենատ
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչ պարտավորություններ է ստանձնել Հայաստանը

Ինչ պարտավորություններ է ստանձնել Հայաստանը

Իսրայելի լրտեսական արդյունաբերությունը ճգնաժամ է ապրում

Իսրայելի լրտեսական արդյունաբերությունը ճգնաժամ է ապրում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist