Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

ԱՄՆ-ն չպետք է սպառազինություն մատակարարի Ադրբեջանին, որը պարբերաբար ուժ է գործադրում հարևանի նկատմամբ. Ադամ Շիֆ

Օգոստոսի 10, 2021
Տարածաշրջան
ԱՄՆ-ն չպետք է սպառազինություն մատակարարի Ադրբեջանին, որը պարբերաբար ուժ է գործադրում հարևանի նկատմամբ. Ադամ Շիֆ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
82
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) խիստ մտահոգ է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմից հետո հայ ժողովրդին սպառնացող շարունակական վտանգներով և մասնավորապես այն փաստով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ և հարձակումներ գործել Հայաստանի վրա:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան կոնգրեսականը ասել է, որ անթույլատրելի է Միացյալ Նահանգների կողմից սպառազինության մատակարարումը մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարևանի նկատմամբ: Այդ պատճառով էլ Կոնգրեսի ստորին պալատն ընդունեց Փալոնի ուղղումը, որը, կոնգրեսական Շիֆի խոսքով, պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ն աչք չի փակելու Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ուժ գործադրելու վրա:

«Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է հետամուտ լինենք Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանն ու աջակցությանը: Ահա թե ինչու ես հպարտությամբ միացա իմ գործընկերների նախաձեռնությանը՝ առաջարկելով վերջերս ընդունված Փալոնի ուղղումը, որը պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ Ամերիկան աչք չի փակելու այն բանի վրա, որ Ադրբեջանը բռնություն է գործադրում Հայաստանի և Արցախի նկատմամբ: Միացյալ Նահանգները պետք է չմատակարարի սպառազինություն մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարևանի դեմ», – հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ ընդգծելով, որ ինքը մի՛շտ կլինի Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձին՝ Ադամ Շիֆը ասել է, որ նախագահ Բայդենի որոշումը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին պատմական իրադարձություն էր իր հազարավոր ամերիկահայ ընտրողների, նրանց ընտանիքների և ամբողջ երկրի հայության համար, որոնք աշխատում, քարոզում, պայքարում և աղոթում էին ճանաչման համար:

«Ես շատ ոգևորված էի նրանից, որ այդ հայտարարությունը արվեց այն ժամանակ, երբ դեռևս կան ցեղասպանությունից փրկվածներ, որոնք ողջ են և կարող են վկայություն տալ», – ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից է և հայ ժողովրդի ու Հայաստանի մեծ բարեկամը: Նա Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 296-րդ բանաձևի համահեղինակն է:

2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ (405 կողմ, 11 դեմ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 296-րդ բանաձևի (H.Res.296): 2019 թ. դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է համանման՝ 150-րդ բանաձևը (S.Res. 150)։ 2021 թ. ապրիլի 24-ին «Հայոց հիշատակի օրվա» առիթով արված հայտարարության մեջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:

2021 թ. հուլիսի 28-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ, դեմոկրատ Ֆրենկ Փալոնի ներկայացրած երկկուսակցական ուղղումը (#PalloneAmendment) 2022 թ. բյուջեով նախատեսված արտաքին օգնության մեջ փոփոխություններ անելու և Ադրբեջանին ֆինանսական և ռազմամարզական աջակցության տեսքով հատկացվող ռազմական օգնությունը սահմանափակելու մասին:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ Փալոնի ուղղումը Վաշինգտոնի առաջին ազդակն էր Ալիևին առ այն, որ նա չի կարող գործեր վարել Միացյալ Նահանգների հետ այնպես, ինչպես սովոր էր նախկինում:

Թեգեր: Ադամ ՇիֆԱդրբեջանԱՄՆ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ամուր փակվում է Թուրքիայի հետ սահմանը

Ամուր փակվում է Թուրքիայի հետ սահմանը

Անհրաժեշտ է ինչպես հարկն է կիրառել ՀԱՊԿ-ում գոյություն ունեցող մեխանիզմները. վարչապետն ընդունել է Ստանիսլավ Զասին

Անհրաժեշտ է ինչպես հարկն է կիրառել ՀԱՊԿ-ում գոյություն ունեցող մեխանիզմները. վարչապետն ընդունել է Ստանիսլավ Զասին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Բնությունը խնամք ու հոգատարություն է պահանջում

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist