Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թուրքագետի խոսքով՝ էրդողանի հայտարարություններին հավատալը ֆանտաստիկայի ոլորտից է

Օգոստոսի 31, 2021
Տարածաշրջան
Թուրքագետի խոսքով՝ էրդողանի հայտարարություններին հավատալը ֆանտաստիկայի ոլորտից է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
101
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը չի հավատում Թուրքիայի նախագահ այն խոսքերին, թե Անկարան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետը կարծիք հայտնեց, որ Թուրքիան առաջվա պես շարունակում է իր թշնամական և նախապայմանների վրա հիմնված քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, և այդ հարցում, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Հետևաբար, այս իրավիճակում կարծել, որ Անկարան գործնական քայլեր կանի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, Չաքրյանի կարծիքով՝ ֆանտաստիկայի ոլորտից է:

«1991-ից ի վեր Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրել, որոնք անհարիր են միջազգային պրակտիկայում: Դրանցից մեկը՝ չհիշատակել 1915-ի մասին, երկրորդ՝ ստիպել սփյուռքահայությանը, որ դադարեցնեն Թուրքիայի դեմ ուղղված իրենց գործունեությունը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը, և երրորդ՝ ստիպել արցախահայությանը, որ ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը: 1991 թվականից ի վեր բազմաթիվ կառավարություններ են փոխվել, նախապայմանները մնացել են նույնը, պարզապես ձևակերպումներն են փոխվել: Այսինքն՝ մտածել, որ Էրդողանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի, իրատեսական չէ», – ասաց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիան իրական ցանկություն չունի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ պանթուրքիստական իր «վաղեմի երազանքի» պատճառով, որն է՝ Մեղրիով կապվել Ադրբեջանի հետ:

«Քանի դեռ այդ առաջադրանքը չի իրականացել՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի», – կարծում է Չաքրյանը:

Մասնագետի խոսքով՝ ըստ էության, ոչինչ չի փոխվել Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամական քաղաքականության մեջ, որը նախորդ տարի ամենավառ կերպով դրսևորվեց Արցախի դեմ սկսված պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված ռազմական ու քաղաքական անվերապահ աջակցությամբ:

«Թուրքիան առաջվա պես շարունակում է խրախուսել Ադրբեջանին: Ժամանակին, երբ Դավութօղլուն արտգործնախարար էր, քաղաքական կուրս էր վերցրել՝ «բոլոր հարևանների հետ առկա հակասությունները զրոյականի» հասցնելու մասին: Բայց այսօր Թուրքիան չունի մի հարևան, թերևս բացառությամբ Վրաստանի, որի հետ չունենա խնդիրներ: Այսինքն՝ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը վերածվել է «զրո հարևան առանց խնդիրների»: Ի՞նչ եք կարծում՝ այս պայմաններում Հայաստանի հետ ինչպե՞ս պիտի վարվի, երբ նույնիսկ արաբական երկրների հետ չի կարողանում նորմալ հարաբերություններ պահպանել: Հետևաբար, Էրդողանի ասածներին հավատալը ավելի քան ֆանտաստիկա կլինի», – ասաց Հակոբ Չաքրյանը:

Օգոստոսի 18-ին հրապարակվեց ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, որի «Արտաքին քաղաքականություն» բաժնում կա ենթակետ նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ծրագրից պարզ է դառնում, որ այս հարցում Հայաստանի կառավարությունը մնում է իր նույն դիրքորոշմանը՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների:

Օգոստոսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ առաջընթացի նոր հնարավորություններ են ստեղծվել, և եթե «Հայաստանը դրականորեն արձագանքի այդ հնարավորություններին», Թուրքիան էլ կանի անհրաժեշտ քայլեր:

Օգոստոսի 27-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից  որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից:«Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր ՀՀ վարչապետը։

Օգոստոսի 29-ին լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է Անկարան արձագանքում Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ինչին ի պատասխան Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հիման վրա: Միաժամանակ Էրդողանը ակնարկել է, թե «անցյալի պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի»:

«Միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ՝ հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը հարգելու հիման վրա»,- ասել է Էրդողանը։

Արամ Սարգսյան

Թեգեր: ԹուրքիաՀակոբ ՉաքրյանՀայաստանՌեջեփ Թայիփ Էրդողան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Աֆղանական «գորդյան հանգույցը»

Աֆղանական «գորդյան հանգույցը»

Իսրայելը հարմարվել է ԱՄՆ-ի «իրանական» ռազմավարությանը

Իսրայելը հարմարվել է ԱՄՆ-ի «իրանական» ռազմավարությանը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist