Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախցու՝ հայրենիքում ապրելու եւ հարատեւելու կամքն անբեկանելի է

Խորհրդարանի հատուկ նիստ՝ նվիրված ԱՀ հռչակման 30-ամյակին

Սեպտեմբերի 2, 2021
Տարածաշրջան
Արցախցու՝ հայրենիքում ապրելու եւ հարատեւելու կամքն անբեկանելի է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
82
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեկ տոնական միջոցառումների շրջանակՆԵՐում հրավիրվել էր խորհրդարանի հատուկ նիստ՝ նվիրված ԱՀ հռչակման 30-ամյակին: Այն բացել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Նիստին ներկա էին պատգամավորներ, կառավարության անդամներ, արցախյան շարժման առաջնորդներ, ինչպես նաեւ ՀՀ խորհրդարանի մի խումբ պատգամավորներ՝ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:

Կարեւորելով 1991 թ. ընդունված ԼՂՀ հռչակագրի պատմական եւ իրավական նշանակությունը՝ ԱԺ ղեկավար Ա. Թովմասյանը մասնավորապես նշեց. «Արցախահայության՝ դարերի խորքից եկած ազգային-ազատագրական պայքարի ու մաքառումների հանգրվանը 1988 թ. նոր թափ ստացած արցախյան շարժումն էր, հետագայում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության հռչակումը: Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը հավաստիացում էր եւ՛ խորհրդային իշխանություններին, եւ՛ համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ հայրենիքում ապրելու, հարատեւելու կամքն անբեկանելի է, ժողովրդի ապագայի կերտումը՝ անկասելի»:

Ինչպես հայտնի է, 1992-1994 թթ. ադրբեջանա-ղարաբաղյան առաջին պատերազմն ավարտվեց նորանկախ պետությունը շրջափակած ադրբեջանական ռազմական հենակետերի ոչնչացմամբ ու տարածքների ազատագրմամբ, որով, փաստորեն, շեշտակի նվազեցին մեր բնակավայրերի վրա հակառակորդի կողմից թիրախավորման եւ խոցելիության ռազմատեխնիկական հնարավորությունները, ապահովվեց անվտանգության գոտի: 1994 թ. մայիսի 12-ի Բիշքեկյան խաղաղության եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը տարիներ շարունակ  հետզհետե սպառազինվելով հետապնդեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուժային տարբերակ՝ իր հանրության շրջանում կիրառելով ատելության եւ հայատյացության քարոզչամեքենան: Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած 2016 թ. ապրիլյան եւ Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավմամբ 2020 թ. 44-օրյա պատերազմները վերահաստատեցին Արցախն առանց հայերի նրանց անթաքույց ու հեռագնա նենգ մտադրությունները:

ԱԺ ղեկավարը  ավելորդ չհամարեց մեկ անգամ եւս 30 տարի անց ներկաներին ներկայացնել 1992 թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված անկախության մասին հռչակագիրը, որտեղ մասնավորապես ընդգծվում է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է, ունի իր պետական դրոշը, զինանշանը, օրհներգը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությունն ու օրենքները, ինչպես նաեւ միջազգային եւ իրավական այն փաստաթղթերը, որոնք կարգավորում են մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, իրականացնում է արտաքին անկախ քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը»:

Ամփոփելով խոսքը՝ խորհրդարանի ղեկավարը նշեց, թե Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդը, համայն հայությունն ամեն օր պետք է բացեն անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ. «30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-սփյուռք միասնականություն, ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում: Մենք պարտադրված ենք տեր կանգնել Աստծո կամոք ու ճակատագրով մեզ բաժին հասած հայրենիքին, բուժել վերքերն ու առաջ գնալ, քանզի սերունդների առջեւ պատասխանատու ենք, պատասխանատու ենք հանուն հայրենիքի կյանքը զոհած մեր հազարավոր զավակների առջեւ»:

Տոնի առիթով ներկաներին, արցախցիներին, հայ ժողովրդին բարեմաղթանքի իր խոսքն ուղղեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Նա, մասնավորապես, հորդորեց Արցախի այն զավակներին, ովքեր պատերազմի եւ այլ պատճառներով հարկադրված են եղել թողնել իրենց օջախներն ու հեռանալ, վերադառնալ Արցախ եւ տեր կանգնել իրենց հայրենական ժառանգությանը: 

Նիստում ողջույնի խոսքով հանդես եկան ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Արթուր Վանեցյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի անունից շնորհավորելով Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ, նշեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել իր հայատյաց քաղաքականությունից ու այսօր էլ շարունակում է սադրիչ գործողությունների դիմել եւ ապակայունացնել իրավիճակը: Արցախի ժողովուրդը, որ բազմիցս ենթարկվել է ծանր փորձությունների եւ զրկանքների, երբեք չի վհատվում ու վստահ է, որ արդարությունը կհաղթանակի, եւ անպայման կհասնի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Թեգեր: անկախությունԱրցախ
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ՀԱՊԿ-ն նախապատրաստվում է

ՀԱՊԿ-ն նախապատրաստվում է

Պատասխանատվությունը կնվազեցնի պատերազմի հավանականությունը

Պատասխանատվությունը կնվազեցնի պատերազմի հավանականությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist