Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Բենջամին Ֆրանկլին. «Ես ուզում էի ապրել՝ երբեք ոչ մի սխալ չկատարելով»

Ինքնակառավարում

Նոյեմբերի 2, 2022
Այլք
Բենջամին Ֆրանկլին. «Ես ուզում էի ապրել՝ երբեք ոչ մի սխալ չկատարելով»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
149
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աղքատությունից եւ անհայտությունից, որոնցում ես ծնվել եմ եւ անցկացրել իմ ամենավաղ տարիները, ես հասել եմ նշանավոր դիրքի եւ որոշ չափով համաշխարհային հռչակի: Հաջողությունն ինձ մշտապես ուղեկցել է նույնիսկ կյանքիս առաջացած տարիքում, ուստի իմ սերունդները, թերեւս, կուզենան ուսումնասիրել իմ գործադրած միջոցները, որոնք, Նախախնամության շնորհիվ, այդքան նպաստավոր են եղել ինձ համար: Իսկ միգուցե նրանցից ոմանք, գտնվելով համանման պայմաններում, կցանկանան դրանք ընդօրինակել….  

Ես ուզում էի ապրել՝ երբեք ոչ մի սխալ չկատարելով. ես կսանձեի այն ամենը, ինչին կարող էին ինձ դրդել բնական հակվածությունս, սովորույթը կամ ընկերությունը: Քանի որ ես գիտեի կամ կարծում էի գիտեմ, թե որն է լավը եւ որը՝ վատը, ապա չէի պատկերացնում, թե ինչու չեմ կարողանա մշտապես անել մեկը եւ խուսափել մյուսից: Բայց շուտով պարզեցի, որ նախաձեռնել եմ շատ ավելի բարդ մի գործ, քան կարող էի պատկերացնել: Մինչ իմ ուշադրությունն ու հոգսը զբաղված էին լինում մեկ սխալից զերծ մնալու, մեկ այլ սխալ էր ինձ հանկարծակիի բերում: Սովորույթն օգտվում էր իմ անուշադրությունից. հակվածությունը երբեմն շատ ավելի ուժեղ է լինում բանականությունից:

Ի վերջո, ես հանգեցի այն եզրակացության, որ լոկ մտահայեցողական համոզմունքը, թե մեր իսկ շահերից է բխում կատարելապես առաքինի լինելը, բավարար չէ կանխելու մեր սայթաքումը, եւ որ հակադիր սովորույթները պիտի վերացվեն, իսկ նորերը ձեռք բերվեն ու ամրագրվեն, մինչեւ որ մենք ինչ-որ չափով կարողանանք հենվել կայուն, մշտապես բարոյական վարքագծի վրա: Արդ, այդ նպատակով էլ ես մշակել եմ հետեւյալ մեթոդը:

Իմ կարդացած գրքերում բարոյական առաքինությունների տարատեսակ թվարկումների մեջ ես հանդիպում էի դրանց տարբեր քանակության, քանի որ հեղինակները միեւնույն անվանման մեջ ներառում էին ավելի կամ պակաս քանակի գաղափարներ: Օրինակ՝ «ժուժկալությունը» ոմանք սահմանափակում էին սնունդի եւ խմիչքի համար, այնինչ մյուսները դա ընդլայնում էին մինչեւ առհասարակ ամեն տեսակի հաճույքի, ախորժակի, հակվածության կամ կրքի (մարմնական կամ հոգեկան) սահմանափակում, ընդհուպ ագահության եւ փառասիրության չափավորում:

Ես ինքս որոշեցի, որ հանուն առավել պարզության գերադասելի է գործածել ավելի մեծ թվով անվանումներ՝ առավել քիչ գաղափարների առնչվող, քան թե փոքր թվով անվանումներ՝ ավելի մեծ քանակով գաղափարներին վերաբերող, ուստի եւ ես տասներեք անուն առաքինությունների մեջ ներառեցի այն ամենը, ինչն այդ պահին մտքովս անցավ որպես անհրաժեշտ կամ ցանկալի, ամեն մեկին կցեցի մի հակիրճ պատվիրան, որը լիովին արտահայտում էր, թե որքան բարձր եմ ես գնահատում դրա նշանակությունը:

Ահավասիկ այս առաքինությունների անվանումներն իրենց պատվիրաններով.

1.         «Ժուժկալություն»: Չուտել մինչեւ գերհագեցում, չխմել մինչեւ հարբեցում:

2.         «Լռելություն»: Ասել միայն այն, ինչն օգտակար է մյուսների կամ քեզ համար, խուսափել ունայն խոսակցությունից:

3.         «Կարգավորություն»: Ամեն մի առարկա՝ իր տեղում, ամեն մի զբաղմունք՝ իր ժամանակին:

4.         «Վճռականություն»: Վճռել կատարելու այն, ինչը պարտավոր ես, անշեղորեն կատարել վճիռը:

5.         «Խնայողականություն»: Ծախս անել միայն հօգուտ ուրիշների կամ քեզ, այսինքն՝ ոչինչ չշռայլել:

6.         «Աշխատասիրություն»: Ժամանակ չկորցնել, մշտապես զբաղված լինել որեւէ օգտակար բանով, մի կողմ նետել ոչ անհրաժեշտ գործողությունները:

7.         «Անկեղծություն»: Չդիմել վնասակար խաբեությանը, խորհել շիտակ եւ արդարացի, նաեւ խոսելիս լինել այդպիսին:

8.         «Արդարամտություն»: Թեկուզ սխալմամբ՝ ոչ մեկին չվնասել, չկորցնել բարին գործելու այն առիթները, որոնք առնչվում են քո պարտականություններին:

9.         «Չափավորություն»: Խուսափել ծայրահեղություններից, դիմանալ անարդարացի վիրավորանքներին այնքան, որքան, ըստ քեզ, պատշաճում է դրանց:

10.      «Մաքրակենցաղություն»: Չհանդուրժել անմաքրություն՝ ո՛չ մարմնի, ո՛չ հագուստի եւ ո՛չ բնակության մեջ:

11.      «Հանդարտություն»: Չհուզվել դատարկ բաներից, չտագնապել սովորական պատահարներից եւ անխուսափելի իրադարձություններից:

12.      «Ողջախոհություն»: Ցանկասիրության երբեմնակի բավարարում՝ միայն առողջության եւ ժառանգ ունենալու համար, բայց երբեք ոչ մինչեւ բթացում, ուժասպառում կամ էլ սեփական կամ մեկ ուրիշի հանգստի խաթարում կամ հեղինակության նսեմացում:

13.      «Համեստություն»: Ընդօրինակել Հիսուսին եւ Սոկրատեսին:

Իմ մտադրությունն էր հմտանալ բոլոր այդ առաքինություններում, ուստի որոշեցի ոչ թե ձգտել բոլորը մեկեն ձեռք բերելու՝ այդկերպ ցրելով ուշադրությունս, այլ որոշակի ժամանակ հատկացնել ամեն մեկին, իսկ դրան տիրապետելուց հետո անցնել մյուսին եւ այսպես շարունակ, մինչեւ տասներեքը լրանալը: Իսկ քանի որ նախորդ ձեռքբերումը որոշ չափով դյուրացնում է մյուսների ձեռքբերումը, ապա ես այդ առաքինությունները դասդասեցի այնպես, ինչպես վերոբերյալ թվարկումն է: «Ժուժկալությունն» առաջինն է, քանի որ նպաստում է սառնասրտության եւ հստակ մտքի ձեւավորմանը, որոնք անհրաժեշտ են զգաստորեն պաշտպանվելու համար հին սովորույթների չնվազող գրավչությունից եւ մշտական գայթակղությունների ուժից:

Այս սովորույթը ձեռք բերելով եւ արմատավորելով՝ հեշտանում է «լռելության» բանը. քանի որ իմ ցանկությունը, առաքինություններում կատարելագործվելուն միաժամանակ, գիտելիք ստանալն էր, որը խոսակցության ընթացքում կատարվում է ավելի շատ ականջի, քան լեզվի շնորհիվ, եւ բացի դրանից, ձգտելով հաղթահարել իմ մեջ եղած շաղակրատելու, բառախաղեր սարքելու եւ կատակելու սովորույթը, որն ինձ ցանկալի էր դարձնում միայն պարապ-սարապ ընկերակցության համար, ես «լռելությանը» հատկացրի երկրորդ տեղը:

Սա եւ հաջորդը՝ «կարգավորությունը», պիտի ինձ հնարավորություն ընձեռեին ավելի շատ ժամանակ հատկացնել ինչպես ինքնակատարելագործման իմ ծրագրին, այնպես էլ իմ զբաղմունքներին: Սովորույթ դառնալով՝ «վճռականությունը» ինձ ավելի հաստատակամ էր դարձնելու մյուս բոլոր առաքինությունները ձեռք բերելու հարցում, «խնայողականությունը» եւ «աշխատասիրությունը» ազատելու էին ինձ պարտքի տակ մնալուց եւ ապահովելու էին իմ բարգավաճումը եւ անկախությունը, այդ կերպ դյուրացնելով «անկեղծության» եւ «արդարամտության» սովորույթների ձեռքբերումը եւ այլն, եւ այլն…. 

Արդ, Աստծուն համարելով իմաստության աղբյուրը՝ ես մտածեցի, որ ճիշտ ու անհրաժեշտ կլինի դիմել Նրա օգնությանը իմաստություն ձեռք բերելու: Այդ նպատակով ես կազմեցի հետեւյալ փոքրիկ աղոթքը, որը զետեղեցի ինքնաստուգման իմ աղյուսակներից առաջ՝ որպես ամենօրյա ընթերցում. «Ո՛վ հզորազոր Բարություն, առատաձեռն Հայր, ողորմած Ուսուցիչ: Բազմապատկիր իմ մեջ այն իմաստությունը, որը բացահայտում է իմ շիտակ շահերը: Ամրապնդիր իմ վճռականությունը կատարելու այն, ինչ թելադրում է այդ իմաստությունը: Ընդունիր իմ խոնարհ ծառայությունները քո մյուս զավակներին՝ որպես իմ կարողությանը հասու միակ հատույցը ինձ արած քո մշտական շնորհների համար»….

Իսկն ասած, ես բավական անուղղելի եղա «կարգավորության» առումով, եւ այժմ, երբ ծերացել եմ, եւ հիշողությունս թուլացել է, ես շատ սուր եմ զգում դրա կարիքը: Բայց, ընդհանուր առմամբ, թեպետ ես չհասա այն կատարելությանը, որին ուղղված էին իմ պատվախնդրական նպատակները, այդուհանդերձ, իմ ջանքերն ինձ դարձրին ավելի լավը, ավելի երջանիկ, քան ես կլինեի, եթե այդ փորձը չանեի….

Լավ կլիներ, թերեւս, որ իմ սերունդները տեղեկանային, որ իրենց նախնին այս փոքրիկ հնարանքի եւ Աստծո ողորմածությանն է պարտական իր կյանքի հարատեւ երջանկության համար ընդհուպ յոթանասունինը տարեկանը, երբ գրվում են այս տողերը:   

Հատված Բ. Ֆրանկլինի «Ինքնակենսագրություն» գրքից:

Թարգմանությունը անգլերենից՝ Վ. Միրզոյանի

Թեգեր: Բենջամին Ֆրանկլին
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Ապրիլի 1, 2023
Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ապրիլի 1, 2023

Պատմության հետագծով

Գործարար խրատանի

«Երեւանի ՋԷԿ»-60

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Դեպի գիտելիքի եւ կրթության սկզբնաղբյուր

Դեպի գիտելիքի եւ կրթության սկզբնաղբյուր

Հաճելի ու տպավորիչ հանդիպում

Հաճելի ու տպավորիչ հանդիպում

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist