Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թուրքիան Հարավային Կովկասը վերածում է ահաբեկչության որջի

«Ալ Քաիդա»-ի թուրքամետ զինյալները՝ Արցախի օկուպացված տարածքներում

Սեպտեմբերի 3, 2021
Տարածաշրջան
Թուրքիան Հարավային Կովկասը վերածում է ահաբեկչության որջի
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
274
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աֆղանստանից ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ գործընկերների, մասնավորապես` Թուրքիայի զորքերի դուրսբերումն արտագաղթի ալիք է բարձրացրել վերջիններիս հետ համագործակցած քաղաքացիների եւ ուժերի շրջանում: Թուրքիան այս երկրում երկար տարիներ զորքեր պահելուն զուգահեռ ձեւավորել էր իրեն լոյալ՝ հիմնականում թրքալեզու խմբավորումներ: Վերջիններս առկա էին նաեւ վերջին 20 տարում որոշակիորեն տրանսֆորմացված «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմավորման տարբեր խմբավորումներում:

Բնական է, որ Անկարան չի ցանկանա այդ ռազմականացված ահաբեկչական խմբավորումները տեղափոխել իր տարածք, այլ հնարավորության դեպքում կտեղակայի այն տարածաշրջաններում, որտեղ դեռ չավարտած գործեր ունի: Դրա համար ամենահարմար վայրը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներն են, եւ հավանականությունը մեծ է, որ այդ գործընթացն արդեն սկսվել է:  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն օրերս «NEWS.am»-ին հայտնել էր, որ «Ալ Քաիդա»-ի գրոհայիններից մի քանիսը շտապ կարգով տեղակայվել են Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում: «Մենք տեսնում ենք խորապես մտածված աշխարհաքաղաքական գիծ, որտեղ ակտիվորեն օգտագործվում են արմատական ահաբեկչական ուժեր: Տեղի ունեցողը ինչ-որ կերպ թաքցնելու համար տեղեկություններ են տարածվում Արցախի օկուպացված հատված իբր աֆղանցի փախստականների տեղափոխման մասին»,-հայտարարել էր Դավիթ Բաբայանը:

Պարզ է, որ Արցախի տարածքն օկուպացնելու մեջ առաջնային դեր խաղացած Թուրքիան է որոշելու այդ տարածքների վերաբնակեցման հարցը, եւ դա առաջին հերթին անելու է տարիների ընթացքում տարածաշրջանի տարբեր անկյուններում ձեւավորած ահաբեկչական ծայրահեղական զինված խմբավորումների միջոցով, որոնք պաշտոնական Անկարային դեռ երկար ժամանակ են պետք գալու տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս թափ հավաքող իր ծավալապաշտական գործողությունների  համար:

Ադրբեջանին այս դեպքում ոչինչ չի մնում, բացի ահաբեկչական խմբավորումների մուտքն իր երկիր փախստականների անվան տակ շղարշելուց: Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայությանն առընթեր հասարակական խորհրդի նախագահ Ազեր Ալլահվերանովը վերջերս հայտարարել էր, որ Աֆղանստանի Հերաթ քաղաքում  բնակվող 16 հազար ադրբեջանցիների առաջնորդը դիմել է իրենց՝ ասելով, որ շատ կցանկանային ապաստան գտնել Ադրբեջանում: Իրականում Թուրքիան Ադրբեջանի հետ միասին, խաղաղ բնակչության քողի տակ, Արցախի օկուպացված տարածքներ է տեղափոխում «Ալ Քաիդայի» խմբավորումներից մեկի՝ թուրքամետ «Վիլայաթ հորասանի» ահաբեկիչներին: Աֆղանստանում արդեն սրվել են հարաբերությունները վերջինիս եւ «Թալիբան» շարժման միջեւ:

Արցախի օկուպացված տարածքներ ահաբեկիչների տեղափոխումը լրջագույն սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների, նաեւ՝ Ադրբեջանի համար: Վերոնշյալ ահաբեկչական կազմավորումն արգելված է ՌԴ-ում եւ նրա անդամների տեղակայումը ռուս խաղաղապահների հարեւանությամբ ու Ռուսաստանի սահմաններին մոտ դրական չի կարող ընկալվել վերջինիս կողմից: Մյուս կողմից էլ այդ քայլով Թուրքիան հերթական օղակն է սեղմում Իրանի շուրջը, որը տարեցտարի ավելի բարդ աշխարհաքաղաքական միջավայրում է հայտնվում: Արցախի խնդրի կարգավորման եւ հայ-ադրբեջանական բարդ հարաբերությունների պայմաններում ահաբեկչական խմբավորումների առկայությունը շփման գծում առավելագույն ռիսկեր է պարունակում:

Ստեղծված իրավիճակում միջազգային կազմակերպությունների եւ կենտրոնների ուշադրությունը պետք է հրավիրվի Հարավային Կովկասն ահաբեկչության որջի վերածելու՝ Թուրքիայի այս քաղաքականության վրա: Այն սպառնում է նաեւ Հին աշխարհամասին:

Թեգեր: ԱդրբեջանԱլ-ԿաիդաԱրցախԱֆղանստանԴավիթ ԲաբայանԹուրքիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Մթերումների նպատակով տրվող վարկերի չափը կավելանա

Մթերումների նպատակով տրվող վարկերի չափը կավելանա

Հումանիտար ճգնաժամը Աֆղանստանում եւ աշխարհում

Հումանիտար ճգնաժամը Աֆղանստանում եւ աշխարհում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist