Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանը բացահայտ դուրս է գալիս Իրանի դեմ

Համենայնդեպս՝ դեպի Նախիջեւան տարանցիկ ճանապարհը կգործի մաքսային կանոններով

Սեպտեմբերի 17, 2021
Տարածաշրջան
Ադրբեջանը բացահայտ դուրս է գալիս Իրանի դեմ
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղադրումն այսօր արդեն կարող ենք ասել, որ առաջին հերթին ուղիղ պատասխանն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ արեւմտյան Ադրբեջանը Նախիջեւանին միացնող Մեղրիի ճանապարհից ադրբեջանցիները պետք է օգտվեն մաքսային ծառայությունները կանոնակարգող նորմերի ողջ ընթացակարգով, այլ ոչ թե անսահմանափակ եւ ազատ տեղաշարժի իրավունքով: Նիկոլ Փաշինյանի այդ  հայտարարությանը հետեւեց ոչ միայն Գորիս-Կապան ճանապարհի երկօրյա փակումը, այնուհետեւ՝ ուղեկալի տեղադրումը եւ Իրանից ժամանող մեքենաների ստուգումն ու գանձումները, այլեւ իրանցի վարորդների ձերբակալումը: Լիովին կանխատեսելի է, որ հաջորդիվ հնարավոր է նաեւ նույնն արվի հայկական պետհամարանիշներով մեքենաների դեպքում:

Մյուս կողմից էլ՝ Իրանի հանդեպ Բաքվի նման կոպիտ ժեստն անընկալելի է: Ադրբեջանցիների հակաիրանական այդ քայլի մեջ տրամաբանություն տեսնելը եւ պնդելը, որ դա ինքնագլուխ է արվում, դժվար է, քանի որ Նախիջեւանին միացնող ներկայիս միակ ուղին անցնում է Իրանի հյուսիսով, եւ այդ երկիրը Բաքվի համար անհամեմատ ավելի մեղմ մաքսային տուրքեր է սահմանել: Ալիեւն, ամենայն հավանականությամբ, տրամաբանած կլիներ, որ իր այդ քայլերին հետեւելու է Թեհրանի համարժեք պատասխանը: Իսկ Իրանի պատասխանն այդ հարցում իրեն սպասեցնել չի տա: Արդեն այսօր այդ երկրի ԶԼՄ-ներն առաջ են քաշում իրենց տարածքով անցնող Բիլե Սավար-Նախիջեւան ճանապարհահատվածից օգտվելիս Ադրբեջանի համար մաքսատուրքի բարձրացման մասին:

Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, ակնկալում է, որ Նախիջեւանի հետ Իրանի տարածքով կապը կփոխարինի Մեղրիով անցնելիք ճանապարհով, սակայն այստեղ առաջնային է դառնում այդ երկու պետությունների հարաբերությունների հարցը: Ադրբեջանի այս քայլը կարող է ընկալվել տարածաշրջանում հակաիրանյան գործընթացների համատեքստում, որը նաեւ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի մյուս խոշոր թիրախն է, եւ այդ ուղղությամբ գործողություններն անխուսափելիորեն մեկնարկելու էին: Նույնիսկ ադրբեջանական սոցիալական տիրույթում կարծիք է շրջանառվում, որ պաշտոնական Բաքուն խոչընդոտում է Արցախի Հանրապետություն իրանական բեռնատարների մուտքը, որպեսզի Իրանին հնարավորություն չտա տեղեկանալու, թե Ադրբեջանն այս երկրի դեմ ուղղված ինչ գործընթացներ է ծավալել բռնազավթած տարածքներում:

Սյունիքով անցնող միջպետական ճանապարհի փակումով ոչ միայն վտանգվում են Հայաստանի հետ Իրանի 400 մլն դոլար առեւտրաշրջանառության ծավալները, այլեւ լրջորեն խափանվում են Եվրասիական տնտեսական միության հետ այդ երկրի կապը եւ փոխգործակցությունը, քանի որ վերջինիս հետ Իրանի միակ ցամաքային ուղին անցնում է Հայաստանով:

Այստեղ Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային տրանսպորտային կապի ապահովումն օրախնդիր է դառնում: Կառավարության նիստերից մեկում ՀՀ վարչապետը հանձնարարեց մինչեւ տարեվերջ ավարտել Տաթեւով անցնող այլընտրանքային ճանապարհի կառուցումը: Բայց անհրաժեշտ է, որ այն առավելագույնս հարմարեցվի խոշոր, երկար քարշակներով բեռնատարների տեղաշարժի համար, որը ներկայիս գործող գրունտային ճանապարհը չի ապահովում:

Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան ադրբեջանցիների ազատ տեղաշարժի պահանջի հարցում, բնականաբար, հայկական կողմից զիջումներ չեն կարող լինել այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկրներ են, որոնց միջեւ գործում են միջպետական հաղորդակցության մաքսային կարգավորումները: Այստեղ, թերեւս, Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ քննարկման առարկա կարող է դառնալ միայն մաքսատուրքերի չափերի հարցը: Իսկ պաշտոնական Բաքվի՝ այլեւս հակաիրանյան կեցվածքն ավելորդ անգամ կարեւորում է Իրանի հետ հայկական պետությունների ռազմաքաղաքական հարաբերությունների սերտացման աքսիոմատիկ հրամայականի իրագործումը:

Թեգեր: ԱդրբեջանԻրան
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Թումանյանի համբույրը՝ որպես աստղային դրոշմ

Թումանյանի համբույրը՝ որպես աստղային դրոշմ

Ազգային գաղափարախոսության ձեւավորման հիմնախնդիրները

Ազգային գաղափարախոսության ձեւավորման հիմնախնդիրները

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Մինասի առասպելի եւ դաժան իրականության արանքում

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist