Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թեհրանը Բաքվին ակնարկում է շիա թալիշների խնդրի մասին

Իրանի հյուսիսում նախատեսվող զորավարժությունները պատասխան են Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռյակի գործողություններին

Սեպտեմբերի 23, 2021
Տարածաշրջան
Թեհրանը Բաքվին ակնարկում է շիա թալիշների խնդրի մասին
27
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.7k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի հյուսիսային տարածքներ մեծ քանակությամբ ծանր զինտեխնիկա եւ զինուժի տեղափոխումն ուղիղ արձագանքն է այն գործընթացների, որոնք ծավալվում են Ադրբեջանում: Այնտեղ ամենամսյա ռեժիմով տեղի են ունենում թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որոնց սկսել է հաճախ միանալ նաեւ Պակիստանը: Այդ ռազմական միջոցառումների առաջնային թիրախները հայկական երկու պետությունն են, իսկ այն, որ դրանք հաճախ անցկացվում են ՀՀ Սյունիքի մարզի սահմանին եւ Նախիջեւանում, ոչ անհիմն ենթադրությունների առիթ է տալիս, որ զորավարժությունների առաջնային նպատակն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ հստակ ուժային մեսիջների փոխանցումն է: Սակայն ուժի ցուցադրմամբ բանակցային գործընթացի վրա ճնշումներ գործադրելու փորձերը հեռանկար չունեն, քանի որ խոսքը ՀՀ սուվերեն տարածքների մասին է, իսկ վերջինս ՄԱԿ-ի դիրեկտիվների ներքո, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական միավորման անվտանգային համակարգում է:

Այդուհանդերձ, նախորդ շաբաթ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածի փակումը, այնուհետեւ իրանցի երկու վարորդի կալանավորումը հստակ ուղերձ էին, որ վերոնշյալ եռյակի առաջնային թիրախներից մեկը նաեւ Իրանն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք նախկինում նման հանդուգն բացահայտ դեմարշ չէր արել Իրանի դեմ: Վերջին իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանին թուրք-պակիստանյան ռազմական դաշինքում ներառելը եւ նրա զինված ուժերը վերջիններիս բանակների չափանիշներով ինտենսիվ վարժեցնելն ուղղված են նաեւ նրա հարավային հարեւանի դեմ: Եռյակն իրանցի վարորդներին ձերբակալելու քայլով փորձեց նախնական շոշափել Թեհրանի տրամադրությունները՝ ստուգելով վերջինիս արձագանքի հնարավորությունները:

Իսկ դա իրեն սպասեցնել չտվեց: Իրանը զինտեխնիկան առաջին հերթին տեղափոխեց Ադրբեջանի թալիշաբնակ շրջանների սահմանային հատված՝ հստակ եւ թափանցիկ ուղերձ հղելով, որ Ադրբեջանի ներքին հիմնական գլխացավանքը՝ շիա թալիշների խաղաքարտը, միշտ էլ Իրանի ձեռքում է եղել, եւ անհրաժեշտության դեպքում այն գործի կդնի: Պարզ է, որ իրադարձությունների նման զարգացում կարող է լինել միայն ծայրահեղ դեպքում, եւ ամենեւին պարտադիր չէ, որ Իրանն անմիջականորեն ներգրավվի թալիշների ընդվզմանը: Պաշտոնական Թեհրանն այսօր զորքերի տեղաշարժով միայն զգուշացնում է: Այս ամենի տրամաբանության մեջ է տեղավորվում նաեւ այն, որ իրանական զինուժի համալրում է արվել նաեւ Նախիջեւանի հետ սահմանին, որտեղ օրերս կրկին մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները:

Իրանի Արդեբիլ քաղաքի իմամ-ջումա այաթոլլա Սեյիդ Հասան Ամելին էլ կnշտ քննադատnւթյան ենթարկեց Ադրբեջանին եւ Թուրքիային՝ շեշտելով, որ Բաքուն Իսրայելին է վաճառել իր արժանապատվությունն ու պատիվը: Նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի գործողությունների վրա մեծ ազդեցություն ունի Իսրայելը:

Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն իրեն ուղղված՝ Իրանի այդ ազդեցիկ ժեստերն արագ կընկալի եւ առժամանակ կդադարեցնի վերջինիս դեմ նման գործողությունները: Առավել եւս, որ այդ գործողությունները հիմնավորելու Բաքվի փաստարկը, թե իրանական բեռնատարները հասնում են Արցախի Հանրապետություն, այնքան էլ համոզիչ չէ, քանի որ երբեք գաղտնիք չի եղել, որ այդ երկրի բեռնատարները երթեւեկել են Արցախ՝ տեղի քաղաքացիական բնակչության համար անհրաժեշտ բեռների՝ հեղուկ գազի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման համար: Տասնամյակներով բոլորին հայտնի իրականության մասին Բաքվի հանկարծակի հիշելը միայն իր «ավագ եղբորից» ստացած հրահանգի կատարում կարող է լինել:

Հատկանշական է, որ ադրբեջանաիրանական լարվածության այս ֆոնին Թուրքիան էլ զինուժ է տեղափոխել Իրանի հետ սահմանային հատված: Այնտեղ իրանական ՀՕՊ համակարգերն արդեն արձանագրել են թուրքական «Բայրաքթարի» հետախուզական թռիչքը: Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ներքին լարվածության՝ ռազմական փուլի վերածվելու հավանականությունը քիչ է առաջին հերթին այն պատճառով, որ դրան դեռ պատրաստ չեն Թուրքիան եւ Պակիստանը: Վերջիններիս ուշադրությունն այսօր ուղղված է Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացներին, հետեւաբար կանխատեսվում է, որ այս փուլում Ադրբեջանը մեծ արագությամբ ազատ կարձակի իրանցի վարորդներին եւ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհով իրանական բեռնատարների երթեւեկության համար որոշակի փոխհամաձայնության կգա Թեհրանի հետ: Սակայն ակնհայտ է, որ կատարվածն ապագա զարգացումների նախերգանքն է:

Վերոշարադրյալ զարգացումներն ավելորդ անգամ փաստում են, որ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակի ակտիվացումն Անդրկովկասում եւ նաեւ հարակից տարածաշրջանում ուղղված է Հայաստանի, հետեւաբար, նաեւ ՀԱՊԿ-ի եւ միաժամանակ մեր բնական դաշնակից Իրանի դեմ: Թերեւս, սա էր ակնարկում Իրանի նախագահ Ռայիսին՝ ՀՀ անկախության տոնի առթիվ հղած ուղերձում արձանագրելով, որ տարածաշրջանում ու միջազգային հարթակներում առկա նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել երկու երկրի կապերի խորացումը, նախկին համաձայնագրերի կյանքի կոչումը եւ համագործակցության նոր ոլորտների բացահայտումը: Միանշանակ է, որ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար դաշնակցային հարաբերությունների օգտագործումը Հայաստանի առաջնային մարտավարական նպատակն է:

Թեգեր: ԱդրբեջանԻրանճանապարհՍյունիք
Կիսվել11Tweet7Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Միջազգային գիտաժողով՝ Ստեփանակերտում

Միջազգային գիտաժողով՝ Ստեփանակերտում

Մի անծանոթի պատմություն՝ պատերազմից առաջ ու հետո

Մի անծանոթի պատմություն՝ պատերազմից առաջ ու հետո

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist