Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Մեծ մարդը» որքան է հանդուրժելու «երեխայի» բարբաջանքները

Ադրբեջանցի գործիչը Թեհրանին սպառնացել է Պակիստանի զորքերով

Հոկտեմբերի 1, 2021
Տարածաշրջան
«Մեծ մարդը» որքան է հանդուրժելու «երեխայի» բարբաջանքները
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
325
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները վերջին շրջանում ակնհայտորեն լարված են, ինչը սկսվել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի Հայաստան ներխուժելու եւ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի վրա վերահսկողություն սահմանելու պատճառով: Ինչպես գիտենք, Բաքուն սկսել է իրանական բեռնատար մեքենաներից տարանցիկության համար 150 դոլար պահանջել։ Բացի այդ, ուղղակի թե անուղղակի, Իրանին մեղադրել  է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չհարգելու համար։

Այս առնչությամբ փորձառու դիվանագետ, Ադրբեջանում նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը (2012-16 թթ.) իրանյան տարբեր ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում շեշտել է, թե դա մասնավոր անձանց սխալ է, որոնք տեղյակ չեն եղել փոփոխություններին, չնայած կառավարությունը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնեն բեռնափոխադրումը։ Նա նշել է, որ Ադրբեջանն այդ քայլն ընդունել է որպես պաշտոնական Թեհրանի դիրքորոշում, ինչը ճիշտ չէ…

Անշուշտ, պատերազմում Ադրբեջանի հաղթանակն ապահովող երկրների՝ Թուրքիայի, որը գրեթե միահյուսվել է Ադրբեջանի հետ, Պակիստանի, որը ոչ միայն պատերազմում բազմակողմանի աջակցություն է ցուցաբերել՝ ընդհուպ զինյալներ ուղարկելով, այլեւ «եռաեղբայր» (Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան) պայմանագրի անդամ է, ինչպեսեւ  Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Իսրայելի լուրջ ներթափանցումը Հարավային Կովկաս, այսպես թե այնպես, հետպատերազմյան աշխարհաքաղաքական փոփոխություններից է՝ ի վնաս Իրանի։ Բնականաբար, Ադրբեջանում «եռաեղբայրների»  զորավարժություններն Իրանի սահմանամերձ եւ մերձկասպյան շրջաններում, մեղմ ասած, չէին կարող ողջունելի լինել։ Ավելին, որոշ վերլուծաբաններ Իրանին դրանց բացակա կողմ էին անվանում։ Այս առնչությամբ Փաքայինը, փաստորեն, հերքել է, թե Իրանի Հեղափոխության պահապան գվարդիայի զորքերի՝ Իրան-Ադրբեջան սահմանների այն հատվածում, որ նախկինում եղել է Իրան-Արցախի Հանրապետություն սահմանը, զորավարժությունները պայմանավորված են եղել «եռաեղբայրների» զորավարժություններով։ Նա նշել է, որ դրանք չէին կարող սպառնալիք լինել Իրանի համար, քանի որ իրականացնողները հարեւան ու բարեկամ երկրներն են, իսկ եթե դրանցում սպառնալիք է եղել, ապա այն ուղղված է Հայաստանի դեմ։ Նա հավելել է, որ անգամ եթե Իրանին հրավիրեին, այդ երկիրը չէր մասնակցի համատեղ զորավարժություններին, քանի որ բարեկամական փոխհարաբերություններ ունի նաեւ Հայաստանի հետ։

Սակայն, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, Թեհրանին խիստ մտահոգում է Իսրայելի ներկայությունն Իրան-Ադրբեջան նոր առաջացած սահմանի հատվածում, երբ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե «ազատագրված տարածքների» վերականգնման հարցում առաջնությունը տրվում է Իսրայելին, թեեւ Իրանին եւս կոչ են անում մասնակցել։ Մինչդեռ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաաիդ Խաթիբզադեհը, ի պատասխան այդ առնչությամբ Ալիեւի դժգոհությանը, շեշտել է, թե նշյալ զորավարժությունը երկրի հյուսիս-արեւմտյան սահմաններում ինքնիշխանության հարց է, որը տեղի է ունեցել ողջ տարածաշրջանի կայունության ու խաղաղության շրջանակներում։ Միաժամանակ շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար տանելի չէ Իսրայելի ներկայությունն իր սահմանների մոտ։ Իսկ Իրանի վարորդների՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» չհարգելու եւ Հեղափոխության պահապան գվարդիայի զորավարժությունների առնչությամբ Ալիեւի դժգոհություններին հակադարձելով, գվարդիայի փոխհրամանատար, փոխծովակալ Ալի Ֆադավին շեշտել է, որ հասուն, խելացի մարդը չպետք է բարբաջանքներին պատասխանի. «Մեծ մարդը, երբ մի երեխա իրեն հայհոյում է, պետք է միայն շոյի նրա գլուխը…»։

Նշենք, որ արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունը հարված էր նաեւ Իրանին՝ հաշվի առնելով, որ երկու երկրի ազգային անվտանգության շահերն այդ հարցում համընթաց են։ Ալիեւը, պետք է նշել, անպատասխանատու վարքագիծ է դրսեւորել, երբ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Իրանի բեռնատարների թեմային, ինչպեսեւ զորավարժություններին անդրադառնալով, խոսել է հեգնական ու արհամարհական տոնով, ինչը խիստ զարմացրել ու զայրացրել է Թեհրանին։  Խաթիբզադեհն այս առիթով նշել է, որ երբ երկու երկրի ԱԳ նախարարներն այդ եւ այլ հարցերի շուրջ բանակցել են ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակներում, նաեւ պաշտոնական այլ մակարդակներում, եւ դրանք շարունակվում են, ապա Ալիեւի կողմից խնդիրը հարցազրույցի մակարդակով արծարծելը տարակուսանք է առաջացնում։ Հատկանշական է, որ Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդը եւս, արբեցած «հաղթանակով», հայտարարել է, թե Ադրբեջանում տեղի ունեցած զինավարժությունները եղել են ընդդեմ Իրանի, եւ եթե վերջինս որեւէ հակաադրբեջանական քայլ կատարի, ապա Պակիստանի զորքերը Թեհրանում կլինեն։ Այսուհանդերձ, Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում առաջացած լարվածությունը երկար չի շարունակվելու, այն ընդամենը հերթական լարվածություն է, որի բնույթը փոքր-ինչ տարբեր է նախորդներից։ Հանգամանք, ինչը բխում է նրանց միջեւ փոխադարձ անվստահության մթնոլորտից եւ ժամանակ առ ժամանակ իրեն զգացնել է տալիս, դա է ապացուցում 30 տարվա փորձը։

Հավելենք, որ եթե Թեհրանը Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում կարեւորում է ընդհանուր կրոնական շիա ինքնությունը, ապա Ադրբեջանը խիստ արժեւորում է իր աշխարհիկ ու թուրքական ինքնությունը, ինչի պատճառով կողմերի միջեւ ստեղծվել է անվստահության, եթե ոչ անհաղթահարելի, ապա դժվար հաղթահարելի պատնեշ: Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների ի սկզբանե լուրջ ելեւէջները պայմանավորված են հենց դրանով: Սակայն կողմերը վերջին տասնամյակի ընթացում, ըստ երեւույթին, ջանքեր են գործադրել, որպեսզի չանցնեն միմյանց «կարմիր գծերը», ձգտել են դիվանագիտական հաճոյախոսությունների ու ակտիվ փոխհարաբերությունների քողի ներքո թաքցնել սկզբունքային նշյալ հակասությունները, որոնք նոր պայմաններում, թերեւս, ավելի ընդգծված բնույթ են կրելու:

Թեգեր: ԱդրբեջանզորավարժություններԻրանպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Մելիք-Հայկազյանների նստավայրը՝ Քաշաթաղ-Մելիքաշենը

Մելիք-Հայկազյանների նստավայրը՝ Քաշաթաղ-Մելիքաշենը

Երախտապարտ հայ ժողովրդի կողմից

Երախտապարտ հայ ժողովրդի կողմից

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist