Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Իրանը մտադիր է գործը տանել մինչեւ վերջ» …

Եվ պատրաստ է ոչնչացնել տարածաշրջան ներթափանցած ագրեսորներին

Հոկտեմբերի 5, 2021
Տարածաշրջան
«Իրանը մտադիր է գործը տանել մինչեւ վերջ» …
15
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի հյուսիսարեւմտյան շրջաններում սկսված զորավարժություններում երկրի ամենագլխավոր իրական թշնամիներից մեկն Իսրայելն է, իսկ Թեհրանը չի հանդուրժի «սիոնիստական կեղծ ռեժիմի ներկայությունն ու նրա սադրիչ գործողություններն իր սահմանների մոտ»: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նրա խոսքերով՝ Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո «Իսրայելն իր ներկայությունը հաստատել է Ադրբեջանի մի շարք շրջաններում»: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ «Իսրայելի հետ պատերազմն արդեն սկսվել է»:

Զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ-ի նախկին կոնգրեսական Էլիոթ Էնգելի խոսքերը. «Իսրայելը մտադիր է օգտագործել Ադրբեջանի ռազմաբազաները՝ անհրաժեշտության դեպքում Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար, իսկ Ադրբեջանը համաձայնել է դրան»:

Բաքվից այս առիթով որեւէ պաշտոնական մեկնաբանություն չի ստացվել: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր զինված ուժերը բարձրագույն պատրաստականության բերելու մասին, դա արվել է նաեւ ռուս խաղաղապահների ներկայության գոտում:

Զորավարժությունները, որոնք կազմակերպել է Իրանն Ադրբեջանի սահմանների մոտ, ամենամասշտաբայինն են վերջին 30 տարում: Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շրջանում եւ Նախիջեւանի հետ սահմանին, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, կենտրոնացած են 216-րդ եւ 316-րդ զրահատանկային բրիգադները, արագ արձագանքման 25-րդ բրիգադը, 11-րդ հրետանային խումբը, անօդաչու թռչող սարքեր, 433-րդ մարտական ինժեներական խումբը եւ Իրանի Իսլամական Հանրապետության օդադեսանտային ուղղաթիռներ: Ադրբեջանի հետ սահմանին Իրանի ռազմական ուժերի կուտակումը շարունակվում է:

Միեւնույն ժամանակ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է իրանական զորավարժությունների անվանման («Հայբարի նվաճողներ») հարցը: Թեհրանն այն կապել է 629 թ. ճակատամարտի հետ, որտեղ մահմեդականները Մուհամմեդ մարգարեի ղեկավարությամբ կռվել են հրեաների դեմ Հայբար օազիսում, Մեդինայից ոչ շատ հեռու: Առանցքային է դարձել այն դրվագը, երբ իմամ Ալին խարխլել է բերդի դարպասները, եւ քաղաքը գրավվել է, իսկ նրա բնակիչները հարկատու են դարձել: «Ռիբար» տելեգրամ-ալիքը, հղում կատարելով իրանամետ աղբյուրներին, հաղորդում է սոցիալական ցանցերում հայտնված «Հուսեյնիներ» կազմակերպության մասին, որը իսլամական դիմադրության շարժում է Ադրբեջանում: «Դրոշի տեսքը, որը նման է Թեհրանի աջակցությունը վայելող շիական բոլոր խմբերի դրոշներին, ուղղակիորեն ցույց է տալիս, որ դրանք ստեղծվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից»,- նշել են «Ռիբարում»: Նրանք, հենվելով «լիբանանյան «Հըզբոլլահի» փորձի ու պատմության վրա, նշում են, որ «Հուսեյնիների» ստեղծմամբ Իրանը հիմք է ստեղծում իր ընդհատակի համար, եթե կտրուկ վատթարանան Ադրբեջանի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ այնտեղ արմատացած իսրայելական գործակալներին հակազդելու համար»:

Հիմա Բաքվի ու Թեհրանի պաշտոնական հարաբերությունները բարեկամական չի կարելի անվանել: «Իռնա» գործակալությունը հաղորդել է, որ օրերս Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին բողոք է հայտնել՝ կապված «հոկտեմբերի 1-ի գիշերը Բաքվի դիվանագիտական ներկայացուցչության դեմ ագրեսիայի հետ»: Սադրանքները կապված են որոշ սադրիչների կողմից իրանական դեսպանատան մոտ Իրանի Իսլամական Հանրապետության դրոշների օգտագործմամբ կատարված ոչ կոռեկտ գործողությունների հետ: ԻԻՀ-ի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին զայրացրել է այն, որ իրանցի վարորդները ձերբակալվել են դեպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհին, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Հեյբարի նվաճողները» զորավարժություններին տված գնահատականները: Աբդոլլահիանի կարծիքով՝ Ալիեւն «Իրանին բացասական բառեր է ասել»: «Մենք սպասում ենք, որ Ադրբեջանի պաշտոնական դեմքերը կուղղեն այդ հայտարարությունները»,- շեշտել է Աբդոլլահիյանը:

Նկատենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս քննադատել է նաեւ ռուս խաղաղապահներին: Թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում Ալիեւը նշել է, որ խաղաղապահ զորակազմի նկատմամբ առարկություններ ունի՝ կապված «իր պատասխանատվության գոտի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց եւ արտասահմանյան պետությունների քաղաքացիների ապօրինի այցելությունների հետ»: Սովորաբար նման հարցերը Մոսկվան եւ Բաքուն գերադասում են լուծել ռազմական ղեկավարության մակարդակով: Անցած երեքշաբթի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Գեննադի Անիշկինը, որին փոխանցվել են ադրբեջանական կողմի առարկությունները: Թե այդ առումով ինչ որոշումներ են կայացվել Մոսկվայում, չի հաղորդվում: Միեւնույն ժամանակ ղարաբաղյան հակամարտության գոտում Իրանի հետ սահմանին շատ ակտիվ է Թուրքիան: Հաղորդվում է, որ թուրքական անօդաչուները մշտապես ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ հարակից իրանական տարածքի մոնիտորինգ են իրականացնում: Անկարան Իրանի զորավարժությունների վերաբերյալ որեւէ դժգոհություն չի հայտնել: Տեղեկություններ կան, որ սիրիական Իդլիբում Թուրքիան հարձակում է նախապատրաստում Իրանի աջակցությունը վայելող սիրիական բանակի ստորաբաժանումների եւ շիա աշխարհազորայինների վրա: Արեւմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Սոչիում կայացած ռուս-թուրքական գագաթնաժողովից հետո Անկարան վերջին օրերին սկսել է շատ ավելի ակտիվորեն իր զինված ուժերը կենտրոնացնել Սիրիայի հյուսիսում:

«Իրանի ԱԳՆ ղեկավարն իր ելույթներում Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի դեմ պատերազմում ահաբեկիչների ներուժի օգտագործման մեջ,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է ռազմական փորձագետ Նիկոլայ Շուլգինը:- Նա, իհարկե, նկատի է ունեցել թուրքամետ զինված խմբավորումները, որոնք կապված են «Իսլամական պետության» հետ: ՌԴ-ում աչք են փակել դրա վրա: Իրանը մտադիր է գործը տանել մինչեւ վերջ՝ ապացուցելով թուրքամետ վարձկան-ահաբեկիչների ներկայությունը ղարաբաղյան հակամարտության գոտում»: Փորձագետն ուշադրություն է դարձրել այն բանին, որ Ադրբեջանի ու Թուրքիայի սահմանների մոտ Իրանի ռազմական ակտիվությունն այժմ շահավետ է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների համար, քանզի «տեղն է դնում» Բաքվին ու նվազեցնում Անկարայի ազդեցությունը Հարավային Կովկասում:

Իհարկե, Ադրբեջանի ու Իրանի միջեւ առկա լարվածությունն այժմ չի հանգեցնի պատերազմի: Իրանը, չնայած նրա պաշտոնյաների հայտարարություններին, այս պահի դրությամբ նման նպատակ չունի եւ պաշտոնական մակարդակում չի էլ ձեւավորել այն պահանջները, որոնք ներկայացնում է Բաքվին: Բայց այստեղ կարեւոր է այն հանգամանքը, որ Իրանն սկսում է Ադրբեջանն ընկալել որպես թիրախ Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում: Թել Ավիվի կողմից գործողությունների կիրառման դեպքում Իրանը կարող է կործանարար հարված հասցնել Ադրբեջանին:

Մեկնաբան Հոսեյն Դալիրիանը, ով կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, սեպտեմբերի 30-ին գրել է թվիթերյան իր էջում. «Պատկերացրեք, որ պատերազմ է սկսվել Ադրբեջանի հետ: Իսլամական Հանրապետությունը կարող է բաց թողնել հազարավոր բալիստիկ հրթիռներ եւ խոցել հազարավոր առանցքային կետեր: Պատերազմը կավարտվի 1 օրում: Եվ ժամանակ չի լինի՝ գործարկելու այլ տեխնիկա: Ուշադրություն մի դարձրեք Ադրբեջանի պաշտոնական դեմքերի պարծենկոտ հայտարարություններին»:

Պաշտոնական Բաքուն այդպես էլ ոչ մի հայտարարություն չի կատարել՝ կապված զորավարժությունների հետ, սակայն իշխանությունների հետ սերտաճած ԶԼՄ-ները փորձել են հանգստացնել հանրությանը, որ Ադրբեջանի վրա ցանկացած հարձակում կարող է տարածաշրջանային ու գլոբալ գերտերությունների միջամտության պատճառ դառնալ: «Նման սցենարը գլոբալ գերտերություններին յուրահատուկ հնարավորություն կտա հարված հասցնելու Թեհրանին: Եվ Իրանը դա շատ լավ է հասկանում»,- գրել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը:

Իրանը, ինչպես նշել է իրանական բրիգադային գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Պակպուրը, չի հանդուրժի, որ իր հարեւանները «ապաստարան կամ բազա լինեն սիոնիստական կեղծ ռեժիմի ու անվտանգության դեմ նրա գործողությունների համար»: «Ոչ մի կասկած չկա, որ սիոնիստական ռեժիմն օգնություն ու աջակցություն է ցուցաբերում տարածաշրջանի որոշ երկրների՝ մահմեդական պետությունների միջեւ տարաձայնություններ առաջացնելու նպատակով»,- ասել է նա:

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաԻսրայելԻրան
Կիսվել6Tweet4Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչ կտա մեր պետությանն ու ժողովրդին

Ինչ կտա մեր պետությանն ու ժողովրդին

Ուժի եւ բարոյականության սահմաններում

Ուժի եւ բարոյականության սահմաններում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist