Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Փետրվարի 2, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«3+3»՝ տարածաշրջանը լիցքաթափելու համար

Մոսկվայում փարատվեցի՞ն, արդյոք, Իրանի մտահոգությունները

Հոկտեմբերի 8, 2021
Տարածաշրջան
«3+3»՝ տարածաշրջանը լիցքաթափելու համար
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանաթուրքական սոցիալական հարթակներում տեղեկատվություն է տարածվել, թե իրանական բեռնատարները չեն կարողանում մտնել Թուրքիա: Ըստ օգտատերերի հրապարակումների՝ վերջինս փակել է Իրանի հետ սահմանին ունեցած իր 4՝ Եսենդերե, Կապիկոյ, Դիլուչու, Կուրբուլագ անցակետերը: Եթե այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, միեւնույն է, այն տեսանելի ձեւով նյութականացնում է այն մտահոգությունները, որոնք այսօր ունեն Իրանի իշխանություններն իրենց բեռնափոխադրումների ցամաքային ուղիների առումով, եւ ավելորդ անգամ փաստում են Սյունիքի անգնահատելի դերը ոչ միայն Հայաստանի, այլեւ Թեհրանի անվտանգության համար, մասնավորապես՝ տնտեսական խնդիրների առումով: Ատոմային գործարքի պատճառով արդեն մոտ մեկ տասնամյակ պատժամիջոցների մեջ գտնվող Թեհրանի համար հաղորդակցության ուղիների խնդիրը կենսական նշանակություն եւ տեղ ունի երկրի անվտանգության հայեցակարգում: Մեր հարավային հարեւանի սկսած լայնամասշտաբ զորավարժությունները եւ Ադրբեջանի հասցեին հնչեցրած վերջին կտրուկ հայտարարություններն իր տարածքի հյուսիսի անվտանգության համակարգի այդ հատվածին էին վերաբերում: Գործը հասավ նրան, որ իրանցի զինվորական ղեկավարները հայտարարեցին, թե այդ ուղղությամբ պատրաստ են պաշտպանելու իրենց երկրի շահերը նաեւ Իրանի տարածքից դուրս՝ նկատի ունենալով Սյունիքը եւ Արցախի օկուպացված տարածքները:

Տարածաշրջանում Իրան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների լարման համապատկերին Ռուսաստանի միջնորդական առաքելությունն անխուսափելի էր, իսկ ՌԴ ԱԳ նախարարի հրավերով Իրանի ԱԳ նախարարի շտապ մեկնումը Մոսկվա՝ օրինաչափ: Իրանական կողմը ՌԴ-ին իր հիմնական ուղերձը հղեց այցի մեկնարկին օդանավակայանում Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիին ուղղված լրագրողի հարցի միջոցով, որում նա ասում էր, թե ՌԴ-ն հստակ դիրքորոշում չի հայտնել հարավկովկասյան իրադարձությունների վերաբերյալ, եւ հարցրեց, թե արդյոք հարցը քննարկվելո՞ւ է այցի ժամանակ: Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն իր պատասխանով լրացրեց լրագրողի հարցը՝ ասելով, որ այն հիմնական քննարկման հարցերից է: 

Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի հանդիպման ժամանակ հիմնական քննարկված հարցերից մեկը եղել է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների խնդիրը: Մասնավորապես՝ քննարկվել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ «3+3» ձեւաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով: Լավրովը նախ հիշեցրել է, որ ՌԴ-ն վճռական դեր է խաղացել արցախյան հակամարտությունը կանգնեցնելու հարցում, եւ այնտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները: Դրանից բացի, նա հիշել է եռակողմ հայտարարությունը, որի դրույթներից մեկը տարածաշրջանի բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակումն է, ինչը օգուտ կբերի Անդրկովկասի երեք երկրներին եւ նրանց հարեւան Իրանին, Ռուսաստանին եւ Թուրքիային:

Լավրովը, իհարկե, չի մոռացել նշել, որ այդ ձեւաչափին դեմ է արտահայտվել Վրաստանը, բայց հույս է հայտնել, որ վերջինս մի կողմ կդնի իր խնդիրները հանուն համագործակցության: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը փորձել է պաշտոնական Թեհրանին հանգստացնել, որ տեղի է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում, որը չի կարող սպառնալ Իրանի անվտանգությանը:

Այս հանդիպումն էականորեն կլիցքաթափի իրավիճակը Հայաստանի հարավային սահմանների մոտ, բայց Իրանն իր զգոնությունը չի թուլացնի, քանի դեռ սեփական հետախուզական տվյալներով չի համոզվել իր անվտանգությանը սպառնացող վտանգների բացակայության մասին: Վերջինս տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի սահմանամերձ տարածքները վերահսկողության տակ պահելու համար ունի անհրաժեշտ բոլոր հնարավորությունները:

Պետք է արձանագրել, որ, ի վերջո, Իրանը խոսում է առաջին հերթին Սյունիքին սպառնացող թուրք-ադրբեջանական ագրեսիայի հավանականության մասին, երբ հայտարարում է, թե կմիջամտի անցանկալի զարգացումներին եւ դեմ է պետությունների սահմանների փոփոխությանը: Այդ վտանգներն անհավանական չեն պաշտոնական Բաքվի ներկայիս հռետորաբանության պայմաններում: Ռուսաստանն էլ հասկացնում է, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկերն է, ավելին՝ ՀԱՊԿ ռազմաքաղաքական միավորման անդամ, եւ նրա տարածքային ամբողջականության վտանգի դեպքում կան ամրագրված հակազդման նաեւ կոլեկտիվ մեխանիզմներ:

Թեգեր: ԱդրբեջանանվտանգությունԹուրքիաԻրանՀայաստանՀԱՊԿՌուսաստանսահմանՍյունիքՎրաստան
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները

Չդառնալ «թույլ օղակ» մեծ խաղում

Փետրվարի 2, 2023
Պատասխան հարվածի հեռանկարի սարսափը

Պատասխան հարվածի հեռանկարի սարսափը

Փետրվարի 2, 2023

Թակարդում՝ երկու ոտքով

Արցախի ժողովրդի պահանջն աշխարհից

Տարածաշրջանի կայունությունը խիստ կարեւոր է

Հարձակում Իրանի վրա՝ «առանց հարձակվողի»

Ամենօրյա ռեժիմով պետք է պահպանենք ու պաշտպանենք նաեւ ճշմարտությունը

Անդրադարձ Ադրբեջանի դեսպանի եւ իտալացի պատգամավորների քննարկմանը

Հաջորդ Հոդվածը
Խնդրին հնարավորինս շուտ պետք է լուծում տրվի

Խնդրին հնարավորինս շուտ պետք է լուծում տրվի

Իրանական կինոարվեստի հայազգի երախտավորը

Իրանական կինոարվեստի հայազգի երախտավորը

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեկ կրակոցով՝ երկու նապաստա՞կ…

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Լսումներ Խաղաղության պալատում

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • IPSE DIXIT․ Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist