Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Գիտական Արցախը» հանուն ճշմարտության

Մայիսի 5, 2021
Տարածաշրջան
«Գիտական Արցախը» հանուն ճշմարտության
19
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.9k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի եւ հայության դեմ պատերազմն այսօր էլ ընթանում է մշակութային, պատմագիտական եւ հոգեբանական հարթություններում։ Այդ համատեքստում չափազանց կարեւոր է հանրայնացնել, աշխարհին ներկայացնել Արցախի իրական պատմությունը եւ ոչ միայն հակահարված տալ, այլեւ կանխել Ադրբեջանի կեղծ թեզերի տարածումը։ Դեռեւս 2015 թ. ստեղծվել էր «Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակներից էր նպաստել Արցախի գիտական ու ստեղծագործական զարգացմանը՝ բարենպաստ մթնոլորտ ձեւավորելով երիտասարդ գիտնականների մասնագիտական աճի համար։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, «Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի հետ։

-Պրն Հարությունյան, 2015-ին Սիրանուշ Պետիկյանի հետ հիմնադրեցիք «Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» ՀԿ-ն` նպատակ ունենալով միավորել Արցախի երիտասարդ գիտնականներին, մասնագետներին եւ նպաստել նրանց գիտական, ստեղծագործական զարգացմանը։ Որքանո՞վ է հաջողվել կյանքի կոչել կազմակերպության առջեւ դրված նպատակները։

-Առաջնորդվելով «Գիտելիքն ուժ է» կարգախոսով` անցած 6 տարվա ընթացքում կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել են 4 տասնյակից ավելի գիտակրթական եւ ռազմահայրենասիրական ծրագրեր՝ միջազգային գիտաժողովներ, գիտական ընթերցումներ, ուսուցողական դասընթացներ, օլիմպիադաներ, մրցույթներ, կլոր սեղաններ, գրքերի շնորհանդեսներ եւ այլն: Կազմակեպության առաքելությունն է գիտության դիվանագիտության միջոցով նպաստել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը, ինչպես նաեւ օտարերկրյա գիտնականներին դարձնել Արցախի գիտության դեսպաններն իրենց երկրներում: Ի դեպ, հենց կազմակերպության հետեւողական ջանքերի շնորհիվ է արցախյան հասարակական եւ գիտակրթական կյանքում շրջանառության մեջ դրվել «գիտության դիվանագիտություն» հասկացությունը: Արցախի երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորումը մեծապես նպաստել է, որպեսզի Արցախում եւ Հայաստանում գիտությամբ զբաղվող երիտասարդները միավորվեն, ճանաչեն միմյանց, տարբեր ձեւաչափերով համագործակցեն, ինչպես նաեւ փոխանակվեն գիտական տեղեկատվությամբ: Կազմակերպության ամենահայտնի ու շարունակվող նախագծերից են՝ «Գիտական Արցախ» պարբերականը, «Արցախի էլեկտրոնային գրադարան» (www.artsakhlib.am) կայքը եւ 2016-2019 թթ. Ստեփանակերտում ամենամյա միջազգային գիտաժողովների կազմակերպումը:

-Արդեն թողարկվել է «Գիտական Արցախ» պարբերականի 8-րդ, իսկ այս տարվա` 1-ին համարը։ Այսօր տեղի կունենա նաեւ «Գիտական Արցախ» կայքի շնորհանդեսը։ Ինչպիսի՞ ներուժ ունի Արցախի երիտասարդ գիտական համայնքը։

-Կազմակերպության նախաձեռնությամբ 2018-ից հրատարակվում է «Գիտական Արցախ» եռալեզու պարբերականը, որն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից սահմանված դոկտորական եւ թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների ցանկում: Հասարակագիտական պարբերականը, որի հիմնադիրը Երեւանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան 4 անգամ: Պարբերականը զետեղված է ռուսական ամենամեծ ու հայտնի շտեմարանում՝ www.elibrary.ru կայքում, եւ արցախյան միա՛կ պարբերականն է, որի համարները տեղադրված են նշված կայքում: Խմբագրական խորհրդի նախագահը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանն է, իսկ խմբագրակազմում ընդգրկված են Հայաստանը, Արցախը, Բելառուսը, Գերմանիան, Իսպանիան, Լեհաստանը, Ռուսաստանը ու Ուկրաինան ներկայացնող մոտ 30 գիտությունների դոկտորներ, որոնցից երկուսը` ակադեմիկոս: 2021 թ. մայիսի 1-ի դրությամբ տպագրվել է պարբերականի 8 համար: Դրանցում, ընդհանուր առմամբ, տպագրվել են 301 հեղինակների 276 հոդվածներ, որոնք ներկայացնում են աշխարհի մի քանի տասնյակ երկրներ: Պարբերականում իրենց աշխատանքներն են տպագրում ինչպես անվանի գիտնականները, այնպես էլ գիտության զարմանահրաշ աշխարհ մուտք գործելու հայտ ներկայացրած ասպիրանտներն ու հայցորդները: Պարբերականը հասանելի է ընթերցողներին նաեւ առցանց տարբերակով՝ Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքում: Ի թիվս այլ առաջնահերթությունների` «Գիտական Արցախը» կոչված է միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանի ու Արցախի հիմնախնդիրների վերաբերյալ բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն, ինչպես նաեւ գիտության միջոցով Արցախը հանրահռչակելու արտերկրում: Արտասահմանյան գիտնականների ներգրավումը գիտական հանդեսի աշխատանքներին համապատասխանում է Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորման առաքելությանը, ուստի մեր աշխատանքի գլխավոր արդյունքը պետք է լինի այն, որ օտարերկրացիներն «Արցախ» ասելով հասկանան ոչ թե հակամարտություն, դեռեւս չլուծված հիմնախնդիր, այլ պետությանը ներհատուկ բոլոր հատկանիշներով օժտված եւ միջազգայնորեն դեռեւս դե յուրե չճանաչված երկիր, որտեղ մարդիկ ապրում են ու արարում, նաեւ՝ զբաղվում գիտությամբ: Նման աշխատաեղանակով միջազգային հանրությանը ներկայանալը շահեկանորեն կփոխի պատկերացումներն Արցախի ինքնուրույն գոյության, ինքնեղության եւ հնավանդ կենսավարության վերաբերյալ: «Գիտական Արցախի» 2021 թ. 1-ին համարում տեղ է գտել 30 հեղինակի 23 հոդված: Հիմնական շեշտադրումը կատարված է արցախյան 3-րդ պատերազմի հետեւանքների վրա: Այսօր կայանալու է նաեւ «Գիտական Արցախ» պարբերականի նոր կայքի՝ www.scientificartsakh.com շնորհանդեսը, որտեղ ներկայացված են բոլոր համարները, խմբագրական խորհուրդը, հոդվածների ձեւավորման պահանջները, գրախոսման կարգը եւ այլն: Չնայած կայքի շնորհանդեսը նոր է կայանում, այն շարունակաբար կատարելագործվելու է, իսկ «Գիտական Արցախը» պետք է իր ուրույն տեղը գտնի միջազգային գրախոսվող հանդեսների շարքում, որի ուղղությամբ էլ մենք աշխատում ենք: Ի դեպ, ընթացիկ համարի տպագրությանն աջակցել է «Hi-Am» բարեգործական հիմնադրամը՝ ի դեմս Նշան Աճեմյանի, ինչի համար էլ հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:

-Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նոր խնդիրներ է ստեղծել նաեւ գիտական ոլորտի համար։ Ի՞նչ մարտահրավերների առջեւ է կանգնած ներկայումս Արցախի գիտական համայնքը եւ, մասնավորապես, «Գիտական Արցախը»։

-Հետպատերազմյան ծանր իրավիճակի հետ կապված խնդիրները շատ են ու տարբեր: Դրանց մեջ կառանձնացնենք բարոյահոգեբանական վիճակը, նորից ինքնավերակերտվելու, աշխատելու եւ հայրենիքը շենացնելու մղումը: Կարեւոր են նաեւ երիտասարդ հետազոտողների ուսումնասիրությունների համար պետական նպատակային միջոցների հատկացումը եւ դրանց արդյունքներն օտար լեզուներով տպագրելը: Այս իմաստով առավել քան արդիական են զեղծարարությունների դեմ պայքարն ու Արցախի իրական պատմությունը եւ հատկապես մշակույթը միջազգային հանրությանը ներկայացնելու հրամայականը: Դրան զուգահեռ, այսօր վտանգված է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված եւ մեր արեւելյան քոչվորների բռնազավթման տակ գտնվող մշակութային հուշարձանների պահպանության հարցը:

Թեգեր: Ավետիք ՀարությունյանԱրցախԳիտական Արցախգիտելիքգիտություն
Կիսվել8Tweet5Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Թուրքիան

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Թուրքիան

Անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը

Անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist