Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Պաշտոնական Անկարան՝ դիվանագիտական սկանդալի շեմին

Խաղաղության մասին իրականությունից հեռու կոչեր

Հոկտեմբերի 27, 2021
Տարածաշրջան
Պաշտոնական Անկարան՝ դիվանագիտական սկանդալի շեմին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
257
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պաշտոնական Անկարային դիվանագիտական սկանդալի եւ արտաքին հարաբերություններում ճգնաժամի շեմի հասցրած Օսման Քավալայի շուրջ ձեւավորված իրադարձություններն իրականում արտացոլում են Էրդողանի ներկայիս վարչակազմի ողջ պերճանքն ու թշվառությունը: Այն մերկացնում է Թուրքիայի ներկայիս եւ բոլոր ժամանակների իշխանությունների իրական դեմքը եւ այդ պետության վարած քաղաքականության էությունը: Տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական համագործակցության նախաձեռնությամբ պարբերաբար հանդես եկող պաշտոնական Անկարան Քավալայի օրինակով ապացուցում է, որ չի հանդուրժելու «ժողովրդավարության» եւ «ժողովուրդների բարեկամության» իր պատկերացումներին դեմ արտահայտվող ցանկացած հասարակական գործչի, իսկ վերջին իրադարձությունները փաստեցին, որ նաեւ՝ միջազգային առաջադեմ հանրությանը եւ խոշոր պետություններին:

Օսման Քավալայի ձերբակալությունն ընդամենը ներկայացնում է Թուրքիայի՝ հարյուրամյակների ընթացքում վարած քաղաքականության իրական դեմքը, նրա ներկայիս սահմանների ներսում հայտնված բնիկ ժողովուրդների նկատմամբ էթնիկ եւ մշակութային ցեղասպան քաղաքականությունը: Քավալան ներկայացնում է Թուրքիայի վարած իրական քաղաքականությունը, որը չի տեղավորվում քաղաքակրթության տարրական չափանիշների, առավել եւս ներկայիս զարգացած աշխարհի պատկերացրած չափանիշների շրջանակներում: Իրավապաշտպանն արժանացել է Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակին, համարվում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարի առաջամարտիկներից մեկը: «Anadolu Kultur» մշակութային հիմնադրամի հիմնադիրն է, որն աջակցում է էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, հանդես է գալիս թուրք եւ հայ բնակչության հաշտեցման, քրդական հարցի խաղաղ լուծման նախաձեռնություններով:

Հայ եւ թուրք ժողովուրրդների հաշտեցումն առաջին հերթին պահանջում է 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության իրողության հետ թուրքական իշխանությունների առերեսում, որը հակասում է Անկարայի երբեւէ վարած քաղաքականության ողջ էությանը: Սակայն այստեղ կա մեկ այլ էական հանգամանք. բանն այն է, որ թուրք փաշայի կարգավիճակի ձգտող Թայիփ Էրդողանն անձնական հաշիվներ ունի Օսման Քավալայի հետ: Նա դեռ վարչապետ եղած տարիներին՝ 2013 թ. շատ կոշտ արձագանքեց Ստամբուլի Գեզի այգու բողոքի ակցիային: Հայերի համար խորհրդանշական էր, որ այդ ակցիաներն սկսվեցին 2013 թ. մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը: Մի խումբ բնապահպաններ այդ օրը վրաններ խփեցին այգում՝ թույլ չտալով այնտեղ ծառեր կտրել, խոշորամասշտաբ հանգստի գոտի եւ ժամանցի կենտրոններ կառուցելու ծրագիր իրականացնել, որի շահառու տնտեսավարողը, ինչպես պարզվեց, Էրդողանին մտերիմ գործարար շրջանակներից էր: Ոստիկանները ցրեցին նստացույցը եւ այրեցին վրանները, ինչը երկարաժամկետ բողոքի ակցիաների պատճառ դարձավ: Գրեթե կես տարի տեւած բողոքի ակցիաների ժամանակ սպանվեց 4 մարդ, եւ մոտ 8 հազարը վիրավորվեցին։ Արդյունքում Ստամբուլի դատարանն ստիպված էր չեղարկել այգու տնտեսական ծրագիրը՝ հիմնավորելով, որ հասարակությունը բավարար իրազեկված չի եղել դրա մասին: Ցույցերի ընթացքում կառավարությունը եւ, մասնավորապես, ոստիկանությունը ստիպված էին որոշ զիջումների եւ բարեփոխումների գնալ:  Սակայն Էրդողանը չէր կարող մարսել այդ հարվածը եւ կրքերի հանդարտեցումից տարիներ հետո սկսեց բողոքները, ֆինանսավորելու պատրվակով քաղաքական ճնշումների ենթարկել այդ երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար պայքարողներին: Գեզի դեպքերից հետո Էրդողանի թիմը փաստացի լքեց այն ժամանակ դեռ հանրապետության նախագահի պաշտոնում գտնվող Աբդուլլահ Գյուլը:

Օսման Քավալան ձերբակալվեց 2017 թ. հոկտեմբերին՝ Գեզի ցույցերը կազմակերպելու մեղադրանքով: 2020 թ. փետրվարին թուրքական դատարանն արդարացրեց նրան, բայց նույն օրը Ստամբուլի դատախազությունը նոր ձերբակալման հրաման տվեց: Այս անգամ Քավալային մեղադրեցին 2016 թ. հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Այս փաստը հարցականի տակ էր դնում ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ Թուրքիայի դատական համակարգի թափանցիկության գոյությունը եւ քաղաքակիրթ աշխարհի զայրույթն առաջացրեց:

Օրեր առաջ այստեղ գործող 10 երկրի՝ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի եւ ԱՄՆ-ի դեսպանները Թուրքիային կոչ արեցին ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանին: «Հաշվի առնելով այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները՝ մենք կոչ ենք անում Թուրքիային հնարավորինս շուտ ազատ արձակել նրան»,- ասվում էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան տարածած համատեղ հայտարարության մեջ։ Ըստ այդ հայտարարության՝ իրավապաշտպանի ձերբակալությունից անցել է չորս տարի, եւ նրա գործի քննության ձգձգումները մարդու իրավունքի կոպիտ խախտում են:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապեց հայտարարել, որ երկրի արտգործնախարարությանը կարգադրել է անցանկալի անձ հայտարարել թուրք իրավապաշտպան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպաններին։ Ըստ նրա՝ Թուրքիայի դատարաններն անկախ են, իսկ այդ երկրների դեսպանները կարող են գնալու իրենց երկրների դատարաններին ուղղորդել: Իրադարձություններին միանգամից արձագանքեցին Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, իսկ մի շարք երկրներ արդեն հասցրել են իրենց մտահոգությունը հայտնել խնդրի առնչությամբ:

Էրդողանի հայտարարությունը համարելով անընդունելի՝ Գյուլը հայտարարեց, որ դեսպանները միայն կատարում են իրենց երկրի ղեկավարության հրամանը եւ չպետք է անձամբ պատասխանատվություն կրեն: Գյուլի կարծիքով՝ դեսպանների արտաքսումը լուրջ հետեւանքներ կունենա եւ նոր խնդիրների պատճառ կդառնա: Նրա խոսքերով՝ չպետք է թույլ տալ, որ իրավիճակը հասնի այնպիսի մի կետի, որից հետ կանգնել այլեւս հնարավոր չլինի: Մինչ այդ էլ Էրդողանի հայտարարությունը դատապարտել էր Ա. Դավութօղլուն՝ նշելով, որ դա կարող է դառնալ Թուրքիայի պատմության դիվանագիտական ամենամեծ ճգնաժամը:

Թուրքիան ՆԱՏՕ-ում իր առանցքային դերակատարությունը շահարկում է ապօրինություններ իրականացնելու եւ ավտորիտար համակարգ ձեւավորելու համար: Քավալան իր գործունեությամբ ցույց է տալիս Թուրքիայի իշխանությունների իրական դեմքը եւ նպատակները: Իրավապաշտպանի հետ կատարվվածը խոսում է նաեւ Հայաստանի եւ Արցախի Հանրապետության շուրջ խաղաղություն եւ համագործակցություն հաստատելու մասին Թուրքիայի, հետեւաբար նաեւ՝ իր «կրտսեր եղբայր» Ադրբեջանի հայտարարությունների ռիսկայնության մասին: Տարածաշրջանում համագործակցություն սկսելու Հայաստանի պատրաստակամությունը չի նշանակում, թե մոռանալու ենք հայ ժողովրդի հանդեպ կատարված ոճրագործությունները, հետեւաբար՝ դժվար է պատկերացնել արժանապատիվ համագործակցությունը, երբ Թուրքիան նման ցավագին ձեւով է արձագանքում պատմական ճշմարտությունների հետ առերեսվելու կոչերին:

Թեգեր: դեսպանդեսպանությունԹուրքիաՌեջեփ Թայիփ ԷրդողանՕսման Քավալա
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«3+3» ձեւաչափի առաջարկը եւ Հայաստանը

«3+3» ձեւաչափի առաջարկը եւ Հայաստանը

Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist