Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

Դիվանագետ Արշակ Փոլադյանն ընտրվել է Իրաքյան Քուրդիստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ

Հոկտեմբերի 27, 2021
Տարածաշրջան
Հայ-քրդական համագործակցության հեռանկարները
15
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արաբագետ, աղբյուրագետ, քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանն ընտրվել է Իրաքյան Քուրդիստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։ Սա առաջին դեպքն է, երբ հայ դիվանագետն արժանանում է նման գնահատանքի։ Մարոկկոյում եւ Թունիսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը այցելել էր Իրաքյան Քուրդիստան (ԻՔ)՝ քրդական կողմի հրավերով եւ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության կազմակերպմամբ, մասնավորապես՝ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ջանքերով: Այցի կազմակերպման նպատակն էր նոր լիցք հաղորդել հայ-քրդական պատմամշակութային համագործակցությանը։ Փոլադյանն այցի շրջանակներում Էրբիլի, Դհոկի եւ Սուլեյմանիեի մի շարք համալսարաններում հանդես է եկել հայ-քրդական պատմական առնչությունների, քրդերի ծագման, Հայաստանում քրդագիտության վերաբերյալ ծավալուն դասախոսություններով, պատասխանել է պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Արշակ Փոլադյանը նշեց, որ բավական մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել իր կողմից ներկայացված թեմաների հանդեպ, մասնավորապես՝ քրդերի էթնիկական ծագման, հայ-քրդական հարաբերությունների մասին։ Ընդհանուր գծերով անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանությանը քրդերի մասնակցությանը։

Դեսպան Փոլադյանը կարեւոր հանդիպումներ է ունեցել ԻՔ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ելույթ է ունեցել արտաքին հարաբերությունների դեպարտամենտի անձնակազմի համար, որի ընթացքում եւս քննարկվել են հայ-քրդական երկկողմ հարաբերություններին եւ Հայաստանի մերձավորարեւելյան քաղաքականությանն առնչվող հարցեր: Դրան նախորդել էր հանդիպումն Իրաքյան Քուրդիստանի ԱԳ նախարարի հետ, որի հետ քննարկվել են հայ-քրդական պատմամշակութային կապերը, կարեւորվել է մերօրյա հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը։ «Հայ-քրդական հարաբերությունները, ի վերջո, մտնում են մերձավորարեւելյան քաղաքականության շրջանակի մեջ»,- ասաց զրուցակիցս։ ԱԳՆ ընդունելության ժամանակ նա հնարավորություն է ունեցել հանդիպելու նախագահի խորհրդականի հետ։

Սեպտեմբերի 28-ին կայացել է Փոլադյանի հանդիպումը Իրաքյան Քուրդիստանի գիտությունների ակադեմիայի ղեկավարության եւ ԻՔ-ի տարբեր համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Մի շարք համալսարանների ներկայացուցիչներ իրենց ելույթներում նշել են, որ բուհերի ուսանողների համար պատրաստված քրդերի միջնադարյան պատմության դասագրքերում ընդգրկված են նաեւ պրոֆեսոր Փոլադյանի աշխատությունները: Նրա գիտական գործունեությունը բարձր է գնահատվել քրդագիտության, քրդերի ծագման վերաբերյալ անտիկ եւ միջնադարյան աղբյուրների ուսումնասիրման ոլորտներում։

Արդեն հանդիպման վերջում ԻՔ գիտությունների ակադեմիայի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Աբդ ալ Ֆաթթան Ալի Բութանին տեղեկացրել է, որ ակադեմիայի գիտական խորհուրդը, որպես գնահատանք քուրդ ժողովրդի պատմության, ժառանգության եւ թարգմանության բնագավառներում ունեցած ջանքերի եւ այդպիսով քուրդ ժողովրդին մատուցած ծառայությունների, 2021 թ. սեպտեմբերի 26-ին միաձայն կայացրել է թիվ 13 որոշումը, որով դեսպան դոկտոր Փոլադյանն ընտրվել է ԻՔ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։

Այն, որ Փոլադյանի աշխատություններն ընդգրկված են բուհական դասագրքերում, խոսում է պրոֆեսորի կատարած աշխատանքի նկատմամբ ունեցած վստահության եւ գնահատանքի մասին։ Բնականաբար, որեւէ ժողովուրդ մեկ այլ՝ օտար հեղինակի աշխատությունները որպես դասագրքային նյութ չի օգտագործի, եթե չունենա բավարար վստահություն։ «Քրդերն իրենք էլ չունեն նման դասագրքեր, որտեղ ներկայացված լիներ մոտ 300-400 տարվա պատմությունն ընդգրկող ժամանակաշրջանը։ Ինձ համար անսպասելի էր, երբ տարբեր համալսարաններում ասացին, որ իրենց ուսանողները տվյալ ժամանակաշրջանի մասին սովորում են այդ գրքերով»,- ասաց Փոլադյանը։ Նշենք, որ քրդագետն իր աշխատություններում անդրադարձել է քրդերի պատմության 7-11-րդ դդ. ընկած ժամանակաշրջանին, ընդհուպ մինչեւ 12-րդ դար, այսինքն՝ սելջուկյան ժամանակաշրջան։

Անդրադառնալով հայ-քրդական հարաբերություններին եւ համագործակցության հեռանկարներին՝ զրուցակիցս նշեց, որ այս առումով բավական բացեր կան, բայց նաեւ՝ մեծ աշխատանք, հատկապես գիտամշակութային-կրթական ոլորտում։ Հայաստանում մենք ունենք քրդերի հետ կապված բավականին նյութեր, օրինակ՝ Մատենադարանում են պահվում ձեռագրեր, որոնք հայատառ քրդերենով են։ Մատենադարանի պահոցներում է 15-րդ դարի հայատառ քրդերեն Կտակարանը։ Կան նաեւ քրդերի մասին արխիվային նյութեր։ «Հանդիպումների ժամանակ նրանց ներկայացրել եմ, թե հայերն ինչպիսի տիտանական աշխատանք են կատարել հատկապես Արեւմտյան Հայաստանում քրդերի մեջ լուսավորություն տարածելու համար։ Զգալով Օսմանյան կայսրությունում սպասվող վերահաս վտանգը՝ հայերը միշտ փորձել են հնարավորության սահմաններում քրդերին հեռու պահել ինչ-ինչ քայլերից կամ իրազեկել, որ որոշակի զարգացումների հետեւանքները կարող են վատ լինել։ Այդ շրջանի հայկական մամուլը բազմաթիվ հոդվածներ է գրել քրդերի մասին, 19-րդ դարում դասագրքեր են տպագրվել, անդրադարձել ենք քրդերի պատմությանը, ազգագրությանը, մշակութային տարբեր հարցերի, հատկապես ֆոլկլորին։ Իրենց մեջ հետաքրքրություն առաջացավ այս թեմատիկայի հանդեպ»,- մանրամասնեց Փոլադյանը։ Արդեն 19-րդ դարի կեսից հարաբերությունները լարված էին՝ թուրքական յաթաղանը կամ Բարձր դուռը մեծ աշխատանք էր տանում տարբեր ուղղություններով քրդերին հայերի դեմ հրահրելու համար։ «Մինչեւ այդ շրջանը կարծես թե ամեն ինչ նորմալ է եղել։ Ճի՛շտ է, եղել են կռիվներ եւ բախումներ, բայց իրավիճակը փոխվեց հատկապես համիդյան շրջանից»,- հավելեց նա։ Նկատենք, որ հայերը տարածաշրջանի մյուս ժողովուրդների հանդեպ մշտապես լուսավորչական կեցվածք են որդեգրել։

Այցի ընթացքում դոկտոր Փոլադյանը հանդիպել է նաեւ Դհոկի եւ Էրբիլի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող բազմաթիվ հարցերի։ Իրաքյան Քուրդիստանում ապրող հայերի համար ինքնության հետ կապված որեւէ խնդիր չկա, քրիստոնյա են՝ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, թեեւ քրդախոս են։ Փոլադյանն ընդգծեց, որ, ընդհանրապես, քրիստոնյաների եւ մասնավորապես հայկական համայնքի նկատմամբ պետական մեծ ուշադրություն կա։ Բավական է նշել, որ մի քանի քաղաքներում երկրի իշխանությունների կողմից հող է հատկացվել հայկական եկեղեցիների կառուցման համար, իսկ ամբողջ ֆինանսավորումը պետությունն է կատարել։ Դեսպանն անձամբ է այցելել այդ եկեղեցիները թե՛ Դհոկում, թե՛ Էրբիլում եւ նշում է, որ դրանք բավական մեծ եւ գեղեցիկ են։

ԻՔ-ում գտնվելու ընթացքում Փոլադյանն այցելել է նաեւ եզդիական սրբավայր Լալեշ, որտեղ հանդիպել է եզդիների հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդներին։ Լավ մթնոլորտում է անցել եզդիական համայնքի հետ հանդիպումը, վերջիններս հետաքրքրվել են Հայաստանում ապրող եզդիներով։

Թեգեր: Արշակ Փոլադյանդիվանագետքրդեր
Կիսվել6Tweet4Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Պարտքի ամբողջական պատկերը՝ ափի մեջ

Պարտքի ամբողջական պատկերը՝ ափի մեջ

Թուրք-իրանական փոխհարաբերություններ՝ մրցակցություն եւ համագործակցություն

Թուրք-իրանական փոխհարաբերություններ՝ մրցակցություն եւ համագործակցություն

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist