Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Հայաստանի հետ սահմանի կորուստն Իրանը շրջափակելու տեսանկյունից մեծ աղետ է»

Նոյեմբերի 2, 2021
Տարածաշրջան
«Հայաստանի հետ սահմանի կորուստն Իրանը շրջափակելու տեսանկյունից մեծ աղետ է»
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
998
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տարբեր առիթներով, այդ թվում՝  44-օրյա եւ 2016 թ. քառօրյա պատերազմների ընթացքում, ինչպեսեւ դրանից հետո, շեշտելով, որ տարածաշրջանում միայն Իրանի եւ Հայաստանի ռազմավարական շահերն են համընթաց, անդրադարձել ենք նաեւ Թեհրանի դիրքորոշմանը՝ Արցախի եւ Բաքվի հանրապետություններ (իրանցիները հաճախ այդպես են անվանում Ադրբեջանի Հանրապետությունը) հակամարտությունների առնչությամբ։

Նշել ենք, որ Իրանը, գերադասելով իսլամական գործոնը, փաստորեն անտեսել է ազգային անվտանգության շահերը եւ որդեգրել ադրբեջանամետ քաղաքականություն, ի հետեւանս որի ԱՀ-ն ու ՀՀ-ն լուրջ հարված ստացան թուրքադրբեջանական տանդեմի, Իսրայելի, Պակիստանի, միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում, ինչից, բնականաբար, անմասն չմնաց Իրանը։ Սակայն այս հարցին ավելի ուշ անդրադարձան իրանցի քաղաքական որոշ գործիչներ ու վերլուծաբաններ, մասնավորապես, երբ թուրքերն ավելի ակտիվ սկսեցին շրջանառության մեջ դնել  չարաբաստիկ «միջանցքի» հարցը, ինչը ոչ միայն անդառնալի հարված կլինի միջազգային հարաբերություններում Հայաստանի սուբյեկտայնությանը, այլեւ լրջագույն հարված Իրանի աշխարհաքաղաքական դիրքին, իրականում՝ նաեւ ի վնաս Ռուսաստանի։ 

Ստորեւ ցանկանում ենք հատվածներ ներկայացնել Իրանի Խարազմիի անվան համալսարանի դասախոս դոկ. Թաոլահ Աբդիի «Արաքսը կրակների մեջ, կովկասյան հակամարտությունների վերլուծություն» քննարկմանը ներկայացված զեկույցից, որը կազմակերպել էր իր նպատակն իրանյան անաղարտ մշակույթի ներկայացումն ու տարածումը համարող «Նեդայե Ազարմեր» իրանյան կազմակերպությունը (իրանցիների Ազարմեհրի կոչը պատմական Իրանի 7 գլխավոր աթրուշաններից է եւ նշանակում է արեւի սեր)։ Աշխարհաքաղաքականագետ Աբդիի բավական ծավալուն զեկույցը վերնագրված է «Հայաստանի հետ սահմանի կորուստն Իրանը շրջափակելու տեսանկյունից մեծ աղետ է»։ Այն նախ հրապարակվել է տվյալ կազմակերպության, ապա տարբեր, այդ թվում՝ «www. Didehban.ir», իսկ հոկտեմբերի 27-ին՝ «Azariha.org» իշխանամետ կայքերում։

Դոկ. Աբդին շեշտում է, որ տեղի են ունենում միջազգային մակարդակով աշխարհաքաղաքական փոփոխություններ՝ «Ատլանտյան առանցքից» վերադարձ դեպի «Խաղաղօվկիանոսյան առանցք»։ Նա դա պայմանավորում է որպես նոր հզորություն աշխարհի երկրառազմավարական համակարգում Չինաստանի երեւան գալով։ Իսկ սա նշանակում է, որ այն կարող է սպառնալիք լինել աշխարհի ծովային ավանդական հզորության՝ ԱՄՆ-ի համար։ Ի դեպ, ըստ երեւույթին հենց այս հանգամանքով կարելի է պայմանավորել նաեւ ԱՄՆ-Ավստրալիա-Մեծ Բրիտանիա նոր ձեւավորված միությունը։ Ապա դոկ. Աբդին շեշտում է, որ չարաբաստիկ «միջանցքի» հարցը օրակարգային դարձնելը նշյալ փոփոխությունների համատեքստում Իրանին մեկուսացնելու, խաղից դուրս թողնելու նպատակ է հետապնդում, ինչին մասնակցություն ունեն Պակիստանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Չինաստանը։ Աբդին նշում է, որ հիշյալ երկրներն առաջնորդվում են իրենց  ազգային շահերով, ապա փաստերով ու փաստարկներով անդրադառնում է Թեհրանի հանդեպ նրանց որդեգրած քաղաքականությանը։ Նա շարունակում է, որ  Թեհրանն այլեւս չպետք է Պակիստանին համարի «մահմեդական եղբայրական երկիր», երբ վերջինս խաղի մեջ է մտել Իրանի դեմ։ Իսլամաբադը Չահբահար նավահանգիստը սպառնալիք է համարում Գավադար նավահանգստի համար, որը նույնպես Հնդկական օվկիանոսի ափին է, որտեղ հսկայական ներդրում է կատարել Չինաստանը։ Նա Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան «եռաեղբայրությունը» մեկնաբանում է Հայաստանից եւ Աֆղանստանից  Իրանին մեկուսացնելու համատեքստում` հավելելով, որ, մեծ հավանականությամբ, առաջիկայում կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ նաեւ Իրաքում, որպեսզի շրջափակման օղակը լրանա։

Թուրքիայի առնչությամբ Աբդին շեշտում է, թե նպատակը Կենտրոնական Ասիան այդ երկրին միացնելն ու այնտեղից Չինաստան հասնելն է, որպեսզի համաթյուրքականության գաղափարախոսության շրջանակներում առավելագույնս հնարավորություն ստանա «Մեծ Թուրան» ստեղծելու երազանքի իրականացման առնչությամբ։ Նա, անդրադառնալով  «եռաեղբայրության» ու Իսրայելի համագործակցությանը 44-օրյա պատերազմում եւ դրան հաջորդող զարգացումներին, հանգում է եզրակացության, թե «Սիոնիզմը», «Համաթյուրքականությունը» եւ «Իսլամական միասնություն» գաղափարը միություն են կազմել ընդդեմ Իրանի՝ նրա շրջափակման համար։ Նա հավելել է, որ Առաջին համաշխարհայինի ընթացքում եւս օսմանյան Թուրքիան, համագործակցելով Գերմանիայի հետ, հօգուտ համաթյուրքականության առաջ էր մղում «Իսլամական միասնություն» գաղափարախոսությունը, որի զոհերից էին հայերը, ապա ընդգծում է, թե այսօր էլ նույն չարաբաստիկ նախագծի՝ գեղարդի սուր ծայրն ուղղված է հայերի գոյության դեմ, Իրանը եւս այդ եռամիասնության նպատակներից է։ Ապա հավելում է, որ Իրանի 1917-19 թթ. Մեծ սովի հարցում Մեծ Բրիտանիայից զատ, Օսմանյան կայսրությունը եւս դերակատարություն է ունեցել, ինչն Իրանի դեմ ցեղասպանություն է եղել` զոհվել է բնակչության շուրջ 40 տոկոսը։

Աբդին ընդգծում է. «Մեր թշնամիները, իրենց ասելով, ցանկանում են մեզ Կովկասում խեղդել։ Նրանք ցանկանում են գրավել մեկ այլ երկրի տարածք, եւ արտաքուստ թվում է, թե կապ չունի մեզ հետ, սակայն, Հայաստանին սպառնալով, ավելի շատ սպառնում են մեզ։ Սպառնալիք՝ Իրանին շրջափակելու, խաղից դուրս թողնելու, մեր ռազմավարական նշանակությունը չեզոքացնելու նպատակ է հետապնդում, որն սկսվում է Չահբահարից եւ ավարտվում Եվրոպայում»։ Նա հավելում է, թե Չահբահարը 21-րդ դարում Իրանի համար նույն նշանակությունն ունի, ինչ նավթը 20-րդ դարում։ Հետեւաբար, Հայաստանի հետ սահմանի խզումն աշխարհաքաղաքական նույնիսկ ավելի մեծ աղետ է, քան 18-19-րդ դարերում Կենտրոնական Ասիայի ու Կովկասի կորուստը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա նշում է, որ վերջինիս արտաքին քաղաքականության ռազմավարությունը հիմնված է պատմության, աշխարհագրության եւ պատեհ առիթների վրա, եւ հենց այդ սկզբունքներով է իրականացնում Իրանի հանդեպ իր քաղաքականությունը։ Նա ավելացնում է, որ Իրանի աշխարհագրական դիրքը Ռուսաստանի համար սպառնալիք է. եթե այն հայտնվի մրցակիցների ձեռքում, ապա Մոսկվան ջանք չի խնայի, որպեսզի Իրանը կախում չունենա իր մրցակիցներից։ Նա հենց այս հանգամանքով է պայմանավորում Իրանին մեծ դժվարությամբ C-300-ների վաճառքը եւ Թուրքիային շատ դյուրին C-400-ներ տրամադրելը։

Նա միաժամանակ շեշտում է, թե Ռուսաստանին հակադրվելն Իրանի ազգային շահերից չի բխում, սակայն արտաքին քաղաքականության ոլորտում չպետք է բոլոր «հավկիթները այդ երկրի զամբյուղում դնել», եւ հավելում է, որ ներքին քաղաքականության ոլորտում էլ չպետք է համաթյուրքական գաղափարակիրներին լայն հնարավորություն տրվի։ Նրանք այսօր երկրի բոլոր կառուցներում բարձր պաշտոններ են զբաղեցնում, ինչը պետք է սահմանափակվի։

Թեգեր: ԱրցախԻրանՀայաստանպատերազմսահման
Կիսվել4Tweet3Կիսվել1
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Սովորիր ապրել առանց ինձ…»

«Սովորիր ապրել առանց ինձ…»

«Մաքառելով անցա ուղին ես իմ…»

«Մաքառելով անցա ուղին ես իմ…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist