Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թյուրքական դիվանագիտության հերթական սիրախաղը Իրանի հետ

Թեհրանը չի մերժի առաջարկը, բայց նաեւ չի թուլացնի զգոնությունը

Նոյեմբերի 17, 2021
Տարածաշրջան
Թյուրքական դիվանագիտության հերթական սիրախաղը Իրանի հետ
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անդրկովկասում հաղորդակցությունների բացման հարցը դարձել է աշխարհաքաղաքական գործընթացների խաղասեղանի կարեւոր խաղաքարտերից մեկը, եւ դա լիովին օրինաչափ է, քանի որ աշխարհում գերարագ զարգացող տնտեսական համակարգերը եւ բնակչության պահանջարկների ծավալները օրախնդիր են դարձնում նոր տրանսպորտատնտեսական հաղորդակցության ուղիների բացումը: Դրանցից խոշորագույնը Հնդկաստանի եւ Իրանի նախաձեռնած Հնդկական օվկիանոսի երկրները Եվրոպային միացնող «Հյուսիս-Հարավ» ճանապարհն է, որն անցնելու է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղով:

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանաթուրքական զույգի ճանապարհային միկրոճակատամարտը Իրանի հետ շատ հարցեր հստակեցրեց: Թյուրքական պետությունները հասկացան, որ չեն կարող խոչընդոտել այդ ուղու գործարկմանը, քանի որ «Մեղրիի միջանցք» երեւույթ չի լինելու: Մյուս կողմից էլ Իրանի վճռականությունը վերջիններիս վերջնականապես բերեց այն համոզման, որ Թեհրանին պատերազմով պատասխանելու ոչ ժամանակն է եւ ոչ էլ նրանք այդ հնարավորությունն ունեն: Այս դեպքում գործի դրվեց թյուրքական դիվանագիտության բոլոր ժամանակների հզոր գործիքը՝ Իրանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու կեղծավորի վարքը:

Այդ մարտավարությունն իր ամբողջ հմայքով դրսեւորվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի՝ Թեհրան կատարած այցի, մասնավորապես՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Չավուշօղլուն մի արտակարգ ժեստ արեց Իրանի համար կարեւորագույն խնդրի ուղղությամբ: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Թուրքիան դեմ է ցանկացած միակողմանի պատժամիջոցների, այդ թվում՝ հակաիրանական, եւ ԱՄՆ-ն պետք է վերացնի Թեհրանի նկատմամբ նման սահմանափակումները, բայց եւ շեշտեց, որ իրանական միջուկային ծրագիրը խիստ կարեւոր է նաեւ Անկարայի համար։

Բնականաբար, թյուրքական պետության արտաքին գերատեսչության ղեկավարի մյուս թիրախը տարածաշրջանային հաղորդակցությունների հարցն էր: Ըստ էության՝ նա ժամանել էր Թեհրան, որպեսզի փարատի վերջինիս՝ տարածաշրջանային գործընթացներից դուրս մնալու մտավախությունները: Չավուշօղլուն հայտարարել է, որ «3+3» ձեւաչափի շրջանակներում ցանկանում են սերտ համագործակցել Իրանի հետ։ Իրանի 4 հազար տարվա անընդմեջ պետականության պայմաններում ձեւավորված դիվանագիտական դպրոցը, անշուշտ, լիարժեք տիրապետում է թյուրքական դիվանագիտության նրբերանգներին եւ իր առաջնահերթությունների պահպանության հարցում զգոնությունը չի թուլացնի, բայց համագործակցության՝ թեկուզ ժամանակավոր եւ առեւերույթ իրատեսական առաջարկը չի մերժի:

Հատկանշական է, որ Իրան-Թուրքիա ԱԳ նախարարների հանդիպման համապատկերին Ադրբեջանից շրջանառության մեջ դրվեց մեկ այլ հայտարարություն, ըստ որի այդ երկրի իշխանությունները մտադիր են Իրանին կապող նոր ավտոճանապարհ կառուցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ ճանապարհը կառուցվելու է «Արաքսի հովիտ» տնտեսական գոտուց մինչեւ Իրանի սահման ընկած հատվածում։ Ակնհայտ է, որ Բաքվի այս նախաձեռնությունը «Հյուսիս-Հարավ» հաղորդակցման ուղուց դուրս չմնալու նպատակ է հետապնդում: Ադրբեջանն ունի Իրանի հետ կապող գործող ճանապարհ, որը, սակայն, Մեղրիի սահմաններից հարյուրավոր կիլոմետրեր հեռու է, եւ հիմա նոր ենթակառուցվածք է նախատեսվում, որը մոտ կլինի «Հյուսիս-Հարավին»:

Վերեւում շարադրված գործընթացները փաստում են, որ թյուրքական պետությունները գոնե այս փուլում համակերպվում են տնտեսական-տրանսպորտային այդ ուղու գործարկման անխուսափելիության եւ այն Հայաստանով անցկացնելու իրողության հետ, եւ մի կողմից փորձում են թուլացնել Իրանի հետ ունեցած վերջին շրջանի լարված հարաբերությունները, մյուս կողմից՝ ուժեղացնել «Հյուսիս-Հարավ» հաղորդակցային մեծ ուղուն հասանելիություն ապահովող ենթակառուցվածքները:

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաԻրան
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Մարտի 28, 2023
Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Մարտի 25, 2023

Փոխզիջումը չի կարող արցախահայության գոյությունը վտանգելու հաշվին լինել

Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Հաջորդ Հոդվածը
Տնտեսություն եւ անվտանգություն. փոխադարձ լուծումների հրամայականը

Տնտեսություն եւ անվտանգություն. փոխադարձ լուծումների հրամայականը

Փուշտուն թալիբները շարունակո՞ւմ են հեզարեների ցեղասպանությունը

Փուշտուն թալիբները շարունակո՞ւմ են հեզարեների ցեղասպանությունը

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist