Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Էրդողանին մեկ քայլ է մնացել

Ոմանք սեփական ձեռքերով են վճարում հարազատ երկրի մասնատման համար

Նոյեմբերի 20, 2021
Տարածաշրջան
Էրդողանին մեկ քայլ է մնացել
41
ԿԻՍՎԵԼ ԵՆ
4.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն իսկական փոթորիկ է առաջացրել ընթերցողների շրջանում, առաջին հերթին՝ Ռուսաստանում: «Թյուրքական աշխարհի» քարտեզում, որը բռնել են քաղաքական գործիչները, նշված են Ռուսաստանի շրջանները: Մեկնաբաններն ու վերլուծաբանները վստահ են, որ այդ կերպ Մոսկվային «շատ կարևոր ազդանշան» է ուղարկվել: Էրդողանը Բահչելիին ընդունել է իր առանձնատանը: Հանդիպումից առաջ, որը տևել է 45 րոպե, կուսակցությունների առաջնորդները լուսանկարվել են թյուրքական աշխարհի քարտեզով: Հանդիպումից հետո ոչ մի հայտարարություն չի արվել:

Իրադարձությունը ոգևորությամբ է ընդունվել սոցիալական ցանցերի թուրք օգտատերերի կողմից: «Այս քարտեզով շատ կարևոր ազդանշան է ուղարկվել: Շնորհավորում եմ: Թող Աստված հավերժ պահպանի մեր միասնությունն ու համերաշխությունը: Քարտեզում ներառեք նաև Աֆղանստանն ու Պակիստանը»,-գրել է նրանցից մեկը: Մյուսն ավելացրել է, որ «Պակիստանն ու Աֆղանստանը թյուրքական երկրներ են, Հունգարիան, Մոլդովան ու Լատվիան՝ նույնպես»: «Ռուսաստանը կխելագարվի», «փառք Ալլահին, սկսվում է վերածնունդը: Թող Ալլահն օգնի ձեզ, իմ քաջեր: Էյ, հավատի մարդիկ, միավորվեք: Ողորմածությունը միասնության մեջ է, բաժանման մեջ՝ անարդարությունը», «կյանքներս չենք խնայի ձեզ համար: Ուշադրություն դարձրեք ազդանշանին, որը տրվում է: Աշխարհի աչքերի առաջ: Փառք Ալլահին: Եվ գլխավոր ազդանշանը՝ ռուսական արջին…», «փառք Ալլահին: Թող Աստված մեր օգնականն ու պաշտպանը լինի: Միասնություն, միասնություն, միասնություն… Միայն այդպես մենք կկարողանանք հաղթել անհավատների բանակին», «քայլ առ քայլ՝ դեպի մեծ Թուրան: Փառք Ալլահին, թող Ալլահը պաշտպանի ու փառավորի թյուրքերին» և այս ոճով՝ բազմաթիվ մեկնաբանություններ ողողում են սոցիալական ցանցերի թրքախոս հատվածները:

Ռուս հայտնի քաղաքագետ, արևելագետ Եվգենի Սատանովսկին «Վզգլյադի» լրագրողների հետ զրույցում պատմել է, թե իրականում Թուրքիան ինչպես է վերաբերվում ռուսներին: Նա հայտարարել է, որ թուրքերը ռուս քաղաքացիներին հիմար են համարում:

«Թուրքերը՝ որպես ազգ, նրանց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մասնավորապես, ռուսներին պատկերացնում են որպես հիմարների խումբ, որի օգնությամբ կարելի է հասնել սեփական հետաքրքրությունների բավարարմանը»,- հայտարարել է Սատանովսկին:

Մեկնաբանելով Էրդողանին թուրք ազգայնականների ղեկավարի՝ Դևլեթ Բահչելիի նվերը՝ թյուրքական աշխարհի քարտեզը, որում ներառված են Ռուսաստանի հարավային մի շարք շրջաններ, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի, Մոնղոլիայի ու Իրանի մի մասը՝ փորձագետը նշել է, որ թուրքական պետության ղեկավարը կարող է իրեն թույլ տալ լկտիանալ, ինչի մասին շատ լավ գիտի:

«Ընդհանրապես՝ առաջին տարին չէ, որ այդ քարտեզը գոյություն ունի թուրքական դասագրքերում: Իններորդ դասարանների երեխաները, որքան հիշում եմ, սովորում են, որ թյուրքական աշխարհը վերջանում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ափերին: Դա գաղտնիք չէ»,-նշել է Սատանովսկին:

Քաղաքագետն ավելացրել է, որ թուրքերի տեսանկյունից ռուսները զարմանալի հիմարներ են, քանզի նրանք, ովքեր Թուրքիայի հետ գործակցության նախագծեր են իրականացնում, վաստակում են այստեղ և հիմա, ինչն ակնհայտ է Էրդողանին: Այդպես ռուսներին ցանկանում են ստիպել անձամբ վճարել երկրի ապագա տրոհման համար, որի մասին այդքան շատ են երազում այժմյան թուրք ղեկավարները:

Սատանովսկին հիշեցրել է, որ ռուսների համար թուրքական բառարաններում նույնիսկ յուրահատուկ տերմին կա՝ մոսկովյան գյավուրներ, իսկ գյավուր նշանակում է անհավատ: Ռուսաստանն այս ամենը տեսնում է, բայց գերադասում է լռել: Ավելին՝ ռուսները Թուրքիայում ներդնում են ֆինանսական հսկա միջոցներ և գործնականում ոչ միայն վճարում են հարազատ երկրի հետագա մասնատման, այլև այն բանի համար, որ նախկին ԽՍՀՄ-ը վերածվի Օտոմանյան նավահանգստի:

Ռոման Սկոմորոխովը Topwar.ru-ում, անդրադառնալով «թյուրքական քարտեզին», գրում է, որ Թուրքիան երբեք էլ Ռուսաստանի դաշնակիցը չի եղել, այլ միշտ ՌԴ-ին դիտել է որպես եկամտի աղբյուր:

«Էրդողանը Ռուսաստանի հաշվին ստացավ «Թուրքական հոսքը», գնեց C-400 զենիթահրթիռային համակարգեր: Դեսպանի սպանությունն ու ինքնաթիռի ոչնչացումը նրան ներեցին, չնայած պարոն Էրդողանն այնքան էլ լավ չէր ներողություն խնդրել: Մի քանի արտահայտություն կմկմաց ու վերջ: Պոմիդորային պատերազմը լռեց:

Իսկ հիմա՝ քարտեզը, որը Բահչելին է նկարել: Դա թյուրքական աշխարհի քարտեզ է կամ, եթե կուզեք, թուրքական ինքնագիտակցության քարտեզը… Ինչպե՞ս կարելի է անվանել այն: Ես շատ պարզ կանվանեի թուրքական ազգայնական սադրանք: Թուրքիայի գործող նախագահի կատարմամբ… Կուզեի տեսնել, թե ինչպես է մեր կառավարությունը տեղը դնում Թուրքիայի նախագահին: Նույնիսկ կարող եմ հուսալ, որ դա տեղի կունենա: Որովհետև Էրդողանի կայսերական բարքերը վաղուց են հայտնի: Այդ քարտեզը սոսկ ցանկություն է և ոչ ավելին, չնայած ջուրը քար է ծակում: Եվ մեր տարածքում հաստատ կարող են հայտնվել այդ կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք քարոզչություն կկատարեն թուրքական կայսրության գեղեցիկ աշխարհի մասին այնտեղ, որտեղ նրանց խոսքերը լսելի կլինեն:

Պրն Էրդողանը վաղուց ցույց է տվել, որ ինքն ու իր գլխավորած Թուրքիան չեն կարող նույնիսկ Ռուսաստանի բարեկամները համարվել: Իսկ այս օրինակն ավելորդ անգամ վկայում է այն մասին, որ Ռուսաստանի թշնամին անվանվելուց առաջ Էրդողանին մեկ քայլ է մնացել: Որը, հնարավոր է, թուրք նախագահն արդեն արել է, պարզապես մենք այդ մասին դեռ չգիտենք»,-շեշտել է Սկոմորոխովը:

Ռուս քաղաքական գործիչները դատապարտում են Թուրքիայի նախագահի գործողությունները՝ համարելով դրանք սադրանք, շատերը հարցնում են, թե ինչո՞վ կարելի է բացատրել երկրի ղեկավարության լռությունը:

Ռուսական վերլուծական շրջանակներն ուշադրության կենտրոնում են պահում նաև հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումների թեման: Նրանցից շատերը զարմացած են, որ ԵԱՀԿ-ն չի օգնում իր դաշնակցին՝ Հայաստանին: Այս հոդվածում կմեջբերենք երկու հոգու տեսակետ, որոնք, ըստ էության, իմաստային առումով լիովին արտահայտում են նրանց դիրքորոշումը, ովքեր համոզված են, որ ՀԱՊԿ-ն պարզապես պարտավոր է օգնել իր դաշնակցին՝ Երևանին:

ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը թելեգրամյան ալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պետք է դիվանագիտական ճնշում գործադրի Ադրբեջանի վրա և ուժ կիրառի էսկալացիայի դեպքում:

«Մոսկվան պետք է դիվանագիտական, քաղաքական առավելագույն ճնշում գործադրի կողմերի, առաջին հերթին՝ Ադրբեջանի վրա, որի նախաձեռնությունն այս դեպքում ակնհայտ է: Եթե խոսք լինի մեր խաղաղապահների զբաղեցրած դիրքերի վրա հարձակումների մասին, անկասկած, նրանք զենք կկիրառեն: Իմ կարծիքով՝ այս սադրանքին պետք է արձագանքենք: Ես զինվորական չեմ, բայց այս պահին ռազմական միջամտության հիմքեր չկան, դա սահմանամերձ շրջան է: Եթե այս ամենը զարգանա, դրան պետք է հետևի ուժի կիրառման հնարավորության մասին զգուշացումը, քանի որ Հայաստանը մեր դաշնակիցն է»,-նշել է Զատուլինը:

Նրա խոսքերով՝ սահմանին հաճախակիացած բախումներն Ադրբեջանի փորձերն են՝ վերսկսելու բանակցությունները Լեռնային Ղարաբաղում, որին հայկական կողմը դեռ պատրաստ չէ:

«Սա Ադրբեջանի հերթական փորձն է՝ ստեղծելու սահմանային միջադեպ, Հայաստանին ստիպելու բանակցություններ վարել սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին: Այդ բանակցություններն ինքնըստինքյան, ըստ Ադրբեջանի վարկածի, պետք է հանգեցնեն պայմանագրի ստորագրման, որը կփակի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այդ իսկ պատճառով Հայաստանում այսօր խուսափում են բանակցություններից: Նրանց կարելի է հասկանալ այդպիսի պարտությունից հետո: Սահմանին գրանցվող միջադեպերի, Ադրբեջանի նախաձեռնության իմաստը կապված է բացառապես Լեռնային Ղարաբաղի հարցը փակելու ցանկության հետ»:

Անշուշտ, Ռուսաստանում նույնպես գիտակցում են, որ ոչ մի հայ ադրբեջանցիների հետ չի ապրելու: Եթե իրադարձությունները նման ընթացք ունենան, և սկսվի արտագաղթը Արցախից, ՌԴ-ն այնտեղ մնալու իր ձգտումը ոչ մի կերպ չի կարողանա հիմնավորել, և Ադրբեջանն իր տիրոջ՝ Թուրքիայի որոշմամբ առաջին հերթին կպահանջի ռուսական խաղաղապահ ուժերը դուրս բերել տարածաշրջանից…

Իր հերթին՝ գնդապետ Ալեքսանդր Ժիլինը պարզապես ցնցված է ՀԱՊԿ-ի պահվածքից:

«ՀԱՊԿ երկրների ղեկավարները կեղծավորությամբ ու վախկոտի պես լռում են: Անհրաժեշտ է հասկանալ, որ Ադրբեջանը Թուրքիայի ու նրա կոնստրուկտոր ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԻ ձեռքերում դարձել է անզոր գործիք, պատերազմի վարման ռեսուրս: Դա նվաճման ներուժ է:

Միայն հիմարն ի վիճակի չէ հասկանալ, որ այսօր, կռվելով ադրբեջանցի տղաների ձեռքերով ու կյանքերով, Էրդողանը պատերազմում է Ռուսաստանի ու նրա ռազմավարական հետաքրքրությունների դեմ՝ ցուցադրաբար ոտնատակ տալով նրա արտաքին քաղաքական հեղինակության մնացորդները համաշխարհային հանրության աչքում: Ավելի վաղ նույն սցենարով անգլոսաքսերը երբեմնի եղբայրական Ուկրաինան վերածեցին Ռուսաստանի քանդման ռեսուրսի:

Ռուսական կայսրության մնացորդների շրջագծով սկսվել է լիակատար քայքայման գործընթաց, և ես այլևս վստահ չեմ, որ Կրեմլը դա 100 տոկոսով հասկանում է: Ես չեմ հասկանում պասիվ դիրքորոշումն ագրեսորի նկատմամբ: Եթե մենք ստեղծել ենք կազմակերպություններ, որոնք համատեղ պաշտպանում են մեր երկրների անվտանգությունը, հիմա ի՞նչ ենք անում: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը՝ ՎՈՒԱՄ-ի: ՎՈՒԱՄ-ը հակառուսական կառույց է, որն ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից, ընդհանրապես՝ ՀԱՊԿ-ի ռազմավարական թշնամին և Ռուսաստանի՝ մասնավորապես:

Ինչ-որ մեկը խորհե՞լ է, թե ինչու մենք ռազմավարական դաշնակից չունենք: Որովհետև մենք չենք էլ կարողանում հստակ ձևակերպել մեր ռազմավարական շահերը, ապագայի և վերջնական հաղթանակի տեսլականը։ Պոտենցիալ դաշնակիցները չեն պատկերացնում, թե դեպի ուր է այսօրվա Ռուսաստանն ընթանում առանց ղեկի ու առագաստների, և արդյոք այն ինչ-որ տեղ դուրս չի՞ նետվի ափ»,-նշել է Ժիլինը:

Թեգեր: C-400Գորշ գայլերԴեւլեթ ԲահչելիԿոնստանտին ԶատուլինՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստան
Կիսվել16Tweet10Կիսվել2
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Ապրիլի 1, 2023
Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Մարտի 31, 2023

Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Քողարկվա՞ծ, թե՞ բացահայտ պայքար Իրանի դեմ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Հաջորդ Հոդվածը
Արդյոք ժամանակը չէ՞, որ մե՛նք խոսենք նախապայմանների լեզվով

Արդյոք ժամանակը չէ՞, որ մե՛նք խոսենք նախապայմանների լեզվով

Թեհրան-Անկարա փոխհարաբերությունների բարդությունները

Թեհրան-Անկարա փոխհարաբերությունների բարդությունները

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist