Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի դեմ ագրեսիան աններելի է

Անկարայի համար նման գործողությունները «կանաչ լույս» են դեպի Եվրոպա

Դեկտեմբերի 7, 2021
Տարածաշրջան
Արցախի դեմ ագրեսիան աններելի է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
244
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայկական հանրապետությունների պաշտոնական ներկայացուցիչները եւ հասարակական կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել են, որ արցախյան 44-օրյա պատերազմի հրահրողը եւ անմիջական մասնակիցը եղել է Թուրքիան: Այսօր արդեն այդ երկրի բարձրաստիճան ներկայացուցիչներն են հաստատում հանրահայտ փաստը: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն օրերս խոստովանել է, որ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը մասնակցել է Արցախի դեմ կազմակաերպված ագրեսիային։

Թուրքական «Haberler»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության համար նախատեսվող բյուջեի քննարկումների ժամանակ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ այս երկրի ազգային հետախուզության ծառայությունը (MIT) Թուրքիայի շահերի օգտին ակտիվ գործունեություն է ծավալել Լիբիայում, Ղարաբաղում եւ Աֆղանստանում:

Իրականում Թուրքիայի բոլոր ռազմական եւ անվտանգության կառույցները լիարժեքորեն ներգրավված են եղել արցախյան պատերազմում, որոշ ստորաբաժանումներ անմիջական մասնակցել են ռազմական գործողություններին: Անկարայի հատուկ ծառայություններն էին Սիրիայից ծայրահեղական ջիհադիստ վարձկաններին տեղափոխել Ադրբեջան, որոնք հետագայում ներգրավվեցին պատերազմում՝ կրելով զգալի կորուստներ, իսկ երկուսը գերեվարվեցին ԱՀ պաշտպանության բանակի կողմից: Այսօր էլ նույն Թուրքիան վերջիններիս տեղափոխում է Նախիջեւանի տարածք՝ ստեղծելով 44-օրյա պատերազմի նախավիճակ:

Թուրքական «F-16»-ներն էին ակտիվ մասնակցում ռազմական գործողությունների, եւ հենց վերջիններիս օգնությամբ պատերազմի առաջին օրերին ՀՀ տարածքում խոցվեց հայկական «ՍՈւ 25» ինքնաթիռը, իսկ ողջ ռազմական գործողությունների ժամանակ թուրքական օդուժը թիկունքից ապահովում էր ադրբեջանական ինքնաթիռների հարձակումները, որոնց զգալի մասն այնուամենայնիվ խոցվեց Արցախի հակաօդային զորքերի կողմից: Պատերազմի ընթացքի եւ ելքի վրա որոշիչ ազդեցություն ունեցած բայրաքթարները կառավարել են թուրք ռազմական օպերատորները, քանի որ պատերազմի մեկնարկից ընդամենն ամիսներ առաջ ձեռք բերած անօդաչուների կառավարումն այդ երկրի զինված ուժերը չէր կարող յուրացնել: Սրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ հրադադարի հաստատումից միայն 4 ամիս անց ադրբեջանցի զինծառայողների համար Թուրքիայի զինված ուժերը կազմակերպեց բայրաքթարների կառավարման ուսումնական վարժանքներ:

Վերջապես բազմաթիվ են փաստերը եւ տեղեկատվությունների արտահոսքերն այն մասին, որ Թուրքիայի բանակի բարձրագույն ղեկավարությունն է գծագրել եւ ղեկավարել ռազմական գործողություններն արցախյան ողջ պատերազմի ընթացքում: Թուրքիան նաեւ իր տարածքից էր հետախուզություն իրականացնում եւ աջակցում Ադրբեջանին: Պատերազմի օրերին ՀՀ-ի սահմանի մոտ մշտապես երկնքում էր թուրքական հետախուզական անօդաչու թռչող սարքը, որը դիտարկում էր «Էրեբունի» օդանավակայանի, Գյումրու ավիաբազայի ինքնաթիռների, ուղղաթիռների թռիչքները, օդային կապ հաստատում Արցախում ռազմական գործողություններին մասնակցող թուրքական ու ադրբեջանական ռազմական օդանավերի հետ:

Այսպիսով՝ Թուրքիան կազմակերպել, ղեկավարել եւ անմիջական մասնակցություն է ունեցել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիային, փորձել է պատերազմով եւ տասնյակ հազարավոր կյանքերի գնով լուծել Արցախի հարցն այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում էր քաղաքական կարգավորման գործընթաց: Ստացվում է, որ իրականում Ադրբեջանը եւ Թուրքիան այդ բանակցությունների երկար մարաթոնն օգտագործում էին իրենց զինված ուժերին ընդամենը ագրեսիայի նախապատրաստելուն, քանի որ համաձայն չէին հակամարտության խաղաղ կարգավորման միակ սկզբունքի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հետ: Իսկ այսօր ասել, որ հակամարտությունը լուծված է, նույնպես հնարավոր չէ, այլ ճիշտ հակառակը՝ պատերազմից հետո հիմնախնդիրը տեւական, եթե չասենք՝ առնվազն մի քանի տասնյակ տարով հեռացվեց լուծման քաղաքական գործընթացից:

Իսկ թուրքական բարձրագույն իշխանության նման խոստովանանքները ոչ այլ ինչ են, քան ծաղրանք ողջ քաղաքակիրթ աշխարհի հասցեին: Այն Թուրքիայի հանցագործություններին պատշաճ գնահատականների չարժանացնելու հետեւանք է, ինչն արդեն ազատ է արձակել այդ երկրի ձեռքերը՝ ավանդույթի համաձայն, հերթական ոճրագործությունները հեղինակելու համար: Թուրքիայի գործողությունների նկատմամբ նման լոյալ վերաբերմունքով համաշխարհային կառույցներին եւ հանրությանը մնում է միայն սպասել հերթական ռազմական ագրեսիաներին այլ տարածաշրջաններում եւս: Իրադարձությունների զարգացման այս տրամաբանության դեպքում ապակայունացումներից չեն կարող զերծ մնալ նաեւ հենց եվրոպական երկրները:

Թեգեր: ԱրցախթշնամիԹուրքիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Իմ տոհմածառի նախարմատը Մուշի հողի յոթ շերտի խորքում է…»

«Իմ տոհմածառի նախարմատը Մուշի հողի յոթ շերտի խորքում է…»

«…Նույն բարձունքն ունեն բեմն ու խորանը»

«…Նույն բարձունքն ունեն բեմն ու խորանը»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist