Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հաարաբերությունների հաստատումը չի կարող պարտադրանքի հետեւանք լինել

Հավասարության սկզբունքով փոխադարձ հարգանքի սկզբունքի խախտումը ցանկացած բանակցության փակուղին է

Դեկտեմբերի 25, 2021
Տարածաշրջան
Հաարաբերությունների հաստատումը չի կարող պարտադրանքի հետեւանք լինել
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
318
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տարածաշրջանում խաղաղության հաստատման երեւույթի վերաբերյալ հայկական եւ թյուրքական պատկերացումները չեն համընկնում առաջին հերթին վերջինների գործողությունների պատճառով: Օրերս հերթական անգամ խաղաղություն հաստատելու մասին խոսեց Թուրքիայի պաշտպանության նախարարը: Պաշտոնական Անկարան հաճախ է հանդես գալիս հայ-ադրբեջանական հարաբերություններ հաստատելու հարցի շուրջ: Բայց դրանք հիմնականում երկու ենթատեքստ են ունենում: Առաջինը, որ գրեթե միշտ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե հայկական կողմն է տորպեդահարում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացը, այն դեպքում, երբ հայկական կողմից բազմիցս հայտարարվել է, որ շահագրգռված է խաղաղություն, կայունություն եւ համագործակցություն հաստատելու հարցում: Երկրորդ միտումն այն է, որ վերջինս գրեթե միշտ վերջնագրերի լեզվով է խոսում:

Հուլուսի Աքարի վերջին հայտարարությունը սուր ծայրեր չուներ: Նա ասել էր, որ, իբր, Ադրբեջանը Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնել, եւ հայկական կողմը չպետք է այն մերժի: «Մենք հուսով ենք, որ Հայաստանը դրանում թուլության նշան չի տեսնի, կանի ճիշտ քայլ ու կընդունի խաղաղության առաջարկը: Հուսով ենք, որ Հայաստանը կընդունի Ադրբեջանի առաջարկած խաղաղությունը, եւ շուտով տարածաշրջանում կլինի կայունություն, խաղաղություն եւ հանգստություն»,- ասել էր Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Նկատենք, որ մեկ ամիս առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե Հայաստանը չընդունի խաղաղության առաջարկը եւ Բաքվի առաջարկած տարբերակով չբացի տարածաշրջանի հաղորդակցության ուղիները, ապա կարող է նոր կորուստներ ունենալ: Որքան էլ տարօրինակ թվա, Թուրքիայի ԱԳ նախարարի այդ հայտարարության ֆոնին պաշտպանության նախարարի հայտարարությունն առավել քան դիվանագիտական լեզվով եւ կանոններով է ձեւակերպված:

Թուրքիայի պաշտպանության նախարարը, սակայն, խոսում է ինչ-որ թուլության մասին: Եթե Աքարը նկատի ունի Հայաստանի թույլ լինելը, ապա դա առավել քան սուբյեկտիվ գնահատական է: 160 հազար բնակիչ ունեցող Արցախի Հանրապետությունը 3 մլն բնակչությամբ Հայաստանի աջակցությամբ պատերազմել է Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի՝ գումարային 150 միլիոնը գերազանցող բնակչությամբ եւ մեծ ծավալի սպառազինությամբ երկրների բանակների, զինվորական մասնագետների ու ջիհադիստ գրոհայինների դեմ եւ արժանապատիվ մարտ վարել: Համենայնդեպս, հայ զինվորը պարտություն չի տեսել, դժվար է նրան համոզել, որ պատերազմում պարտվել է: Հայ զինվորն իր այդ համոզմունքը կարող է հաստատել առաջիկայում՝ անգամ իր համար նվազագույն դրական պայմաններ ապահովելու պայմաններում, եւ դա թյուրքական կողմը լավ գիտի ու մշտական վախի մեջ է: Այդ պատճառով էլ պահանջում է, որ շուտափույթ ճանաչվի փոխադարձ տարածքային ամբողջականությունը, տարբեր ձեւաչափերով փորձում է ստիպել մեզ իր սահմաններից հետ քաշել հայկական զորքերը:

Աքարի հայտարարության երկրորդ հատկանշական կողմի մասին խոսելիս նշենք, որ այն աչքի չի ընկնում նրբանկատությամբ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, իր տարածքում է ռուսական 102-րդ ռազմաբազան, եւ եթե պատերազմում հայկական կողմը զինտեխնիկայի ու կենդանի ուժի կորոուստների պատճառով վերականգնման կարիք ունի, ապա մյուս կողմից էլ՝ Հայաստանի տարածքը ՀԱՊԿ ռազմաքաղաքական միավորի ազդեցության ներքո է, եւ նման արտահայտություններն ուղղված են առաջին հերթին ՀԱՊԿ-ին եւ նրա ղեկավար ՌԴ-ին: Վերջինիս ռազմական հզորությունը, ի դեպ, չի թերագնահատում առաջին հերթին ՆԱՏՕ-ն, որի կազմում է եւ նրա սպառազինությունն է հիմնականում կրում Թուրքիան:

Հետեւաբար, այս պայմաններում թուլության մասին խոսելն առնվազն տարակուսանք կարող է առաջացնել տարածաշրջանի անցուդարձին եւ ժողովուրդներին ծանոթ ցանկացած անհատի մոտ: Թյուրքական կողմը համառորեն չի հասկանում, որ հարաբերություններ հաստատելը չի կարող պարտադրանքի լեզվով լինել, այն արդյունք կտա հավասարը հավասարի հետ բանակցությունների ձեւաչափում, իսկ վերջիններս փորձում են հանդես գալ պատերազմում իրենց պատկերացմամբ հաղթածի դիրքերից: Այս կեցվածքն ուղեկցվում է առավելապաշտական պահանջներով, ինչն օրինաչափորեն կարող է բերել հայկական կողմի հակագործողություններին: Դիվանագիտության սեղանին զենքի ուժով չի կարելի խոսել, թեկուզ դա ներկայանա թյուրքական զույգ պետությունների, իրենց երկու առաջնային դաշնակիցների եւ ջիհադիստ գրոհայինների միավորման տեսքով:

Հայաստանն իր խաղաղության ձեռքը վաղուց է մեկնել՝ արդեն 30 տարուց ավելի, եւ եթե թյուրքական կողմը, իրոք, ձգտում է խաղաղության, ապա պետք է ընդունի այն՝ չանտեսելով տարածաշրջանի հիմնական խնդրի՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի ճանաչման առաջնային գործոնը, այլապես, ինչպես բազմիցս հայտարարել են խոշոր պետությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչները եւ, ընդհանրապես, քաղաքակիրթ աշխարհը, Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատել հնարավոր չէ:

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաՀայաստանՀԱՊԿՆԱՏՕՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Համապատասխան որոշման կայացման դեպքում

Համապատասխան որոշման կայացման դեպքում

Բոլոր նվիրատուների անունները կփորագրվեն վանքի պատին

Բոլոր նվիրատուների անունները կփորագրվեն վանքի պատին

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist