Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Ջայլամի քաղաքականությունը» տանում է փակուղի

Մայիսի 12, 2021
Տարածաշրջան
«Ջայլամի քաղաքականությունը» տանում է փակուղի
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
724
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ողջ աշխարհը կարծում է, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ, իսկ Ալիեւն առանձնակի համառությամբ պարբերաբար հայտարարում է, թե ինքը պատերազմով լուծել է այն:

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանն օրերս տված հարցազրույցում նա հերթական անգամ հայտնել է, թե Արցախի խնդիրը քննարկելն անիմաստ է, քանի որ այդ հարցն Ադրբեջանը լուծել է միայնակ՝ թե՛ ռազմի դաշտում եւ թե՛ բանակցությունների սեղանի շուրջ: «Ադրբեջանում գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր»,- հայտարարել է Ալիեւը։ Թերեւս, այստեղ պետք է համաձայնել Ադրբեջանի առաջնորդի վերջին ձեւակերպման հետ: Անկախ Ադրբեջանի կազմում երբեք էլ չի եղել Արցախի Հանրապետությունը: Վերջինիս ժողովուրդն այն ժամանակ դեռ գոյություն ունեցող ԽՍՀՄ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում Խորհրդային Ադրբեջանից շուտ, հանրաքվեով հաստատել էր ԽՍՀՄ-ից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու որոշումը, իսկ Ադրբեջանն իր անկախության մասին հայտարարել է ավելի ուշ՝ առանց ԼՂՀ-ի: Այս իրողությունից հետեւում է, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի եւ ջիհադիստ ծայրահեղականների հետ միասին 2020 թ. ագրեսիա է գործադրել Արցախի ժողովրդի դեմ եւ օկուպացրել այդ երկրի տարածքի զգալի մասը:

Ալիեւի շեշտադրումը, թե Ադրբեջանն ինքնուրույն է ապահովել պատերազմի ելքը, միայն կարող է ծիծաղ առաջացնել պատերազմի ընթացքին տեղյակ մարդկանց, իրեն աջակցող Թուրքիայի, Պակիստանի ղեկավար կազմի եւ սիրիացի ջիհադիստների մոտ: Նման շեշտադրումն ավելի շուտ իրեն եւ Ադրբեջանի ժողովրդին հաղթանակի զգացման ներարկման հերթական անհաջող փորձն է, քանի որ բոլորն էլ քաջատեղյակ են պատերազմի ընթացքից եւ ելքից: Նա նաեւ կոշտ հայտարարություն էր արել ՌԴ-ի ուղղությամբ՝ նշելով, որ Բաքուն Մոսկվայից ակնկալում է աջակցություն, եւ շեշտել, թե ռուս խաղաղապահները գտնվում են իր երկրի տարածքում։

Վերջինիս նման կտրուկ հայտարարությունները, այն էլ՝ տեղական հեռուստաընկերությամբ, միայն ներքին լսարանի համար են, եւ լիովին օրինաչափ էր, որ ՌԴ ԱԳ նախարարի հետ բանակցություններում նրա արտաբերած խոսքի շեշտադրումները բոլորովին այլ էին: Նա Սերգեյ Լավրովին հայտնել էր, որ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային ապագա գործընթացներում ակնկալում է ՌԴ-ի աջակցությունը: Այստեղ հռետորաբանության փոփոխությունն էական է, Ալիեւն արդեն խոսում է քաղաքական կարգավորման մասին: Արձանագրենք, որ Լավրովի հետ հանդիպումից առաջ վերջինս հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Վլադիմիր Պուտինի հետ, ով էլ, ըստ էության, ստիպել է Ադրբեջանի առաջնորդին երկնքից իջնել իրատեսական դաշտ: Ալիեւը, սակայն, չի դադարում անուղղակիորեն հակադրվել ՌԴ-ին:

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակելու մասին։ Նույն տեսակետն են հայտնում նաեւ Փարիզը եւ Վաշինգտոնը: Ադրբեջանի առաջնորդը նրանց պատասխանել է ոչ ուղղակի, բայց դիվանագիտական բառապաշարին հակասող հերթական հայտարարություններով: Վերջինս, անդրադառնալով Կանադայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին արած հայտարարություններին, հայտնել էր, որ նրանք իրավունք չունեն խառնվել այլ պետության ներքին գործերին:

«Ո՞վ է նրանց տվել այդ իրավունքը: Իրեն ո՞ւմ տեղն է դրել Կանադան։ Կարո՞ղ է` գերտերություն է, որի մասին մենք չգիտեինք: Թող զբաղվեն իրենց գործով»,- ասել է Ալիեւը: Նա խոսել է նաեւ Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի ճանաչման մասին, ասելով՝ գնացեք, ձեր գործերով զբաղվեք։ Այս արտահայտություններն ուղղված են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, եւ դրանք ունենալու են հստակ հետեւանքներ Ադրբեջանի համար:

Ադրբեջանի առաջնորդը ստիպված է լինելու վերադառնալ քաղաքական բանակցությունների սեղանի շուրջ՝ ուշ թե շուտ հասկանալով, որ առանց դրա տարածաշրջանային համագործակցության որեւէ ձեւաչափ, որի մասին անընդհատ խոսում են ինքը եւ Թուրքիան, հնարավոր չի լինի իրականացնել: Արցախի կարգավիճակի հարցում Ալիեւի կողմից ջայլամի քաղաքականության վարումը վերջինիս կանգնեցնելու է փակուղու առաջ, եւ, վերջին հաշվով, Ադրբեջանում դե ֆակտո հարց լուծող Թուրքիան կստիպի նրան վերսկսել բանակցությունները, քանի որ վերջինիս նկատմամբ միջազգային ճնշումներն արդեն գագաթնակետին են հասել, եւ նա սկսել է տեղի տալ:

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանԱՄՆԱրցախԹուրքիաԼՂՀԽՍՀՄպատերազմջայլամՌուսաստանՍերգեյ ԼավրովքաղաքականությունՖրանսիա
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան վերադառնում է «Հայացք դեպի արեւելք» քաղաքականության

Թուրքիան վերադառնում է «Հայացք դեպի արեւելք» քաղաքականության

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատների հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատների հետ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist