Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան վերադառնում է «Հայացք դեպի արեւելք» քաղաքականության

Մայիսի 12, 2021
Միջազգային
Թուրքիան վերադառնում է «Հայացք դեպի արեւելք» քաղաքականության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
58
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թ. նոյեմբերից Արեւմտյան Ասիայի երկրների փոխհարաբերությունների նոր դասավորումների գործընթաց է սկսվել, ինչը մեծապես պայմանավորված է ԱՄՆ-ում դեմոկրատ Ջո Բայդենի նախագահ ընտրվելով: Վերջինս նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր, որ ԱՄՆ միջինարեւելյան քաղաքականությունը փոփոխության է ենթարկվելու: Ահավասիկ, Եմենի ներքին բախումներում Վաշինգտոնն այլեւս անվերապահորեն չի հովանավորի Սաուդյան Արաբիային, ակնհայտ է նաեւ, որ փոփոխության է ենթարկվելու Թուրքիայի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը:

Ահա թե ինչու Թուրքիան ակտիվություն է դրսեւորում` կարգավորելու իր հարաբերությունները միջինարեւելյան երկրների հետ, ինչի նպատակը Միջերկրականի արեւելյան հատվածում եւ այլ ուղղություններով իր համաթյուրքական նկրտումներն իրականացնելն է: Ձգտում է վերադառնալ նեոօսմանականությանն ուղղված «Հայացք դեպի արեւելք» քաղաքականությանը, բայց որոշ սրբագրումներով: Հավելենք, որ երբ Անկարան արտաքին քաղաքականության ոլորտում կյանքի կոչեց «Հայացք դեպի արեւելք» հայեցակարգը, որի նպատակն արաբական ու իսլամական աշխարհին սիրաշահելն էր, առաջնորդի դեր ստանձնելը, ինչը հանգեցրեց Իսրայել-Թուրքիա փոխհարաբերությունների լարվածության, իսկ այժմ ձգտում է բնականոնացնել նաեւ դրանք: Այս ուղղությամբ, առաջին հերթին, փորձեց կարգավորել Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հետ առնչությունները, սակայն լուրջ ձեռքբերումներ չարձանագրվեցին: Ուստի Իսրայելի դեպքում հարցի լուծումը հանձնարարել է «փոքր եղբորը»՝ Ադրբեջանին, որը միջնորդական լուրջ ջանքեր է գործադրում:

Անդրադառնալով թուրք-իսրայելական փոխհարաբերություններին, որոնց ծաղկունքի շրջանն անցյալ դարի 90-ականներն էին, սկսած 1994-ից, երբ պաշտոնական այցով Իսրայել ժամանեցին վարչապետ Թանսու Չիլերը, ապա՝ 1996 թ., նախագահ Սուլեյման Դեմիրելը: Եվ ահա 1996 թ. երկու երկրի միջեւ ստորագրվեց անվտանգության, ռազմական եւ տնտեսական համագործակցության ռազմավարական համաձայնագիր, ինչը լուրջ բողոքի ալիք բարձրացրեց իսլամական աշխարհում: Համաձայնության շրջանակներում երկու երկրներ գաղտնի ծառայությունների միջեւ տեղեկատվության փոխանակման ոլորտում Թուրքիայում հիմնադրվեց լսումների ու վաղաժամ նախազգուշացման կենտրոն, ինչն Իսրայելին հնարավորություն էր տալիս տեղեկություններ ստանալ սահմանակից Իրաքից եւ Սիրիայից, թերեւս, նաեւ Իրանից, թեեւ արդեն Իսրայել-Ադրբեջան փոխհարաբերությունները մեծ քայլերով առաջ էին ընթանում՝ ավելի լուրջ հնարավորություններ ստեղծելով Թել Ավիվի համար:

Նշենք, որ նշյալ ոլորտում երկու երկրի համագործակցության շրջանակներում Իսրայելի գաղտնի ծառայությունների կազմակերպությունը՝ Mossad-ը, նշանակալից դեր ունեցավ Ա‎ֆրիկայում PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանի առեւանգման եւ Թուրքիա տեղափոխելու հարցում: Սակայն 2002 թ., երբ Թուրքիայում իշխանության եկավ իսլամամետ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, Թել Ավիվ-Անկարա փոխհարաբերություններն ընթացել են ելեւէջներով: Այդ առումով աննախադեպ սրացում գրանցվեց 2009 թ. հունվարին` Դավոսի տնտեսական ‎‎‎‎‎‎ֆորումի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի միջեւ տեղի ունեցած խիստ վիճաբանությունից հետո: 2010 թ. մայիսի 31-ին շրջափակման մեջ գտնվող Գազայի գոտի օգնություն տեղափոխող թուրքական «Կապույտ Մարմարա» նավի վրա Իսրայելի հատուկ ջոկատայինների հարձակման հետեւանքով զոհվեց Թուրքիայի 9 քաղաքացի, 48-ը վիրավորվեց, եւ երկու երկրի փոխհարաբերություններում խոր ճգնաժամ առաջացավ: Թել Ավիվից ու Անկարայից փոխադարձաբար հետ կանչվեցին դեսպանները, եւ 2010 թ. հունիսից երկու երկրի դիվանագիտական փոխհարաբերությունները մինչեւ 2016 թ. ամենացածր մակարդակում էին:

Մյուս կողմից` Իսրայելն անվտանգության, ինչպեսեւ քաղաքական ու տնտեսական առումով կարեւորում էր Թուրքիայի հետ ռազմավարական մակարդակի սերտ կապերը, ուստի 2016 թ. որոշ զիջումների գնալով եւ բավարարելով Անկարայի որոշ նախապայմաններ փոխհարաբերությունները բնականոնացան, եւ դեսպանները վերադարձան, ինչը երկար չտեւեց: 2017 թ., երբ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք, պաղեստինցիները բողոքի ցույցեր սկսեցին, որոնց ընթացքում զոհվեց 52 մարդ, Թուրքիան, ի նշան բողոքի, կրկին հետ կանչեց իր դեսպանին: Նշենք, որ բոլոր դեպքերում թուրք-իսրայելական տնտեսական ու անվտանգության՝ գաղտնի ծառայությունների փոխհարաբերությունները մնացել են բարձր մակարդակի վրա: 2018 թ. Էրդողանը կրկին խիստ քննադատությունների թիրախ դարձրեց Իսրայելին Գազայի գոտում վերջինիս հարձակումներից12 պաղեստինցու զոհվելու առիթով, ինչը նոր լարվածություն առաջացրեց նրանց քաղաքական փոխառնչություններում: Բացի այդ, 2020 թ. նա խիստ քննադատեց արաբական երկրներին, որոնք Իսրայելի հետ բնականոնացրին իրենց փոխհարաբերությունները: Էրդողանը դա գնահատեց որպես դավաճանություն, նույնիսկ Արաբական Միացյալ Էմիրություններին սպառնաց փոխհարաբերությունները սառեցնելով:

Եվ ահա նույն թվականի դեկտեմբերից Ադրբեջանը, որ Իսրայելի ու Թուրքիայի ԱԹՍ-ների եւ վերջինիս անմիջական մասնակցությամբ կարողացավ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում հաջողություն արձանագրել, ի նշան երախտագիտության, լուրջ ջանքեր է գործադրում Թուրքիայի եւ իր ռազմավարական գործընկերոջ՝ Իսրայելի փոխհարաբերությունները բնականոնացնելու ուղղությամբ, ինչին առավելապես ձգտում է Թուրքիան: Դեռեւս 2020 թ. դեկտեմբերի 24-ին իսրայելյան ԶԼՄ-ները հայտնել էին, թե Ալիեւն այդ առիթով մի քանի հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նաթանյահուի հետ, իսկ Էրդողանը հաջորդ օրն իսկ հայտարարել էր, թե Թուրքիան ցանկանում է լավ փոխհարաբերություններ ունենալ Իսրայելի հետ, եւ որ տարաձայնությունները միայն որոշ բարձրաստիճան պաշտոնյաների են վերաբերում: Ադրբեջանի միջնորդական ջանքերը, որոնք ընթանում են նախագահի, ԱԳ նախարարի ու փոխնախագահի մակարդակներով, ըստ երեւույթին, դրական արդյունք են արձանագրելու՝ այս մասին դեռեւս ապրիլի 3-ին գրել էր թուրքական իշխանամետ «Սաբահ» օրաթերթը: Սակայն Իսրայելն Արեւելյան Միջերկրականի հարցում կանգնելու է Հունաստանի ու Կիպրոսի կողքին եւ ոչ թե Թուրքիայի, ինչպես ակնկալում է վերջինս: Հատկանշական է նաեւ, որ Երուսաղեմի վերջին դեպքերի առնչությամբ Թուրքիայի քննադատությունները համեմատաբար զգուշավոր են՝ Էրդողանը դիրքորոշում չի արտահայտել, ինչը, թերեւս, պայմանավորված է միջնորդության որոշակի ձեռքբերումներով:

Թեգեր: MossadPKKԱՄՆԹուրքիաԻսրայելԻրանՋո ԲայդենՌեջեփ Թայիփ Էրդողան
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Մարտի 28, 2023
Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Մարտի 25, 2023

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Հաջորդ Հոդվածը
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատների հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատների հետ

Երբ չկա՛ն զուտ ոլոտային խնդիրներ

Երբ չկա՛ն զուտ ոլոտային խնդիրներ

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist