Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

Մայիսի 15, 2021
Տարածաշրջան
Միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
56
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի հատվածում սահմանը խախտելու եւ ՀՀ տարածք թափանցելու հետ կապված` Հայաստանը նախօրեին հայտարարել էր, որ պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին: Սակայն պայմանագրի ոչ թե 4-րդ, այն է՝ պետության վրա հարձակման, այլ 2-րդ՝ հարձակման վտանգի ու սպառնալիքի հոդվածով: Միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ եթե 4-րդի դեպքում զինված աջակցություն պետք է լինի, ապա մյուս հոդվածով՝ պարզապես սկսում են խորհրդակցություններ տարածաշրջանային անվտանգության հետ կապված։ Անդրադառնալով այն հարցին, թե այդ դիմումից հետո ինչ գործողությունների կարող է դիմել ՀԱՊԿ-ը, զրուցակիցս նշեց, որ սկսվելու են խորհրդակցություններ, որից հետո կարող է կա՛մ ոչինչ տեղի չունենալ, կա՛մ էլ կարող է որոշակի ուժային գործողությունների ցուցադրություն կամ գործադրում լինի։ Ամեն ինչ կախված է հանգամանքների հետագա ընթացքից։

«Հայաստանի տարածքի նկատմամբ կատարված այս գործողությունը ոչ միայն ուժի սպառնալիքի, այլեւ ուժի կիրառման ակնհայտ դրսեւորում է։ Փաստացի ուժ է կիրառվել, որովհետեւ ՀՀ տարածք է մտել զինված ջոկատ։ Դա միջազգային իրավունքով հավասարեցվում է ուժի կիրառմանը, հետեւաբար, կարելի էր օգտագործել ոչ միայն ՀԱՊԿ-ի համապատասխան գործիքակազմը, այլեւ գրություն պետք է ուղարկվեր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ եւ տեղյակ պահվեր, որ մեր նկատմամբ ուժ է կիրառվել, եւ դեռ շարունակվում է այդ ուժի կիրառումը։ Հայաստանն իրավունք ունի ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն դիմել ինքնապաշտպանական գործողությունների, եթե բանակցություններն արդյունք չտան»,- ասաց մասնագետը՝ շեշտելով, որ խախտվել է մեր երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը։

Մինչ հայկական կողմը փորձում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, ադրբեջանական կողմը շատ օպերատիվ կերպով ինժեներատեխնիկական աշխատանքներ իրականացնելու նպատակով համապատասխան տեխնիկա է կենտրոնացրել, եւ որոշակի գործընթացներ են ընթանում։ Սիմոնյանի խոսքերով` դա հուշում է, որ Ադրբեջանը մտադիր չէ բանակցությունների միջոցով զիջման գնալ եւ ամրապնդվում է այդ դիրքերում, իսկ բանակցությունների հետաձգումը չի բխում մեր շահերից։ Զրուցակիցս նման զարգացումների վտանգ տեսել էր դեռեւս ամիսներ առաջ, երբ Խորհրդային Միության վարչատարածքային բաժանման քարտեզներով սահմանն էր որոշվում. «Դրանք միջպետական քարտեզներ չեն, եւ դրանցով որեւէ գործողություն կատարելը բերելու էր այսօրվա զարգացումներին։ Այդ քարտեզները մեծ հաշվով, չունեն իրավական հիմք, հետեւաբար, դրանցով չէր կարելի պետական սահման գծել»։

Նկատենք, որ Արցախի կորստով հարվածի տակ դրվեցին մեր հայրենիքի մյուս հատվածները եւս, առաջին հերթին՝ Սյունիքն ու Գեղարքունիքը։ Սին դուրս եկան այն ակնկալիքները, թե Ադրբեջանը կբավարարվի եղածով։ Անցած տարվա պատերազմի նպատակը միայն Արցախի բռնազավթումը չէր, այլեւ Սյունիքի եւ, ինչու չէ, ամբողջ Հայաստանի։ Անդրադառնալով մեր այս դիտարկմանը` պատգամավորը նշեց, որ Ադրբեջանն ինքը չի ուզում այս տարածաշրջանում խաղաղություն, քանի դեռ չի զրկել մեզ մեր հարավային սահմաններից, այն է՝ Սյունիքից։ «Դեռեւս փետրվարին Արցախից գալուց հետո նշել, հայտարարել եմ, որ իրականության հետ աղերս չունեն այն հույսերը, թե պատերազմի ավարտից հետո սկսվելու է խաղաղության գործընթացը,- ասաց նա, ապա շարունակեց,- Հայաստանն առանց Արցախի կորցրել է իր ամբողջ անվտանգային համակարգը եւ դարձել է խոցելի։ Դրա համար ամբողջ ռեսուրսները պետք է ներդնենք արցախյան հիմնահարցը հայանպաստ լուծելու վրա, ոչ թե ընտրենք դրանից հրաժարվելու ճանապարհը։ Սա նուրբ հարց է, եւ իրավիճակն անհրաժեշտ է բազմակողմանի դիտարկել՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային եւ լոկալ մակարդակներում»։

Ադրբեջանի քայլերին արձագանքել են մի շարք պետությունների ղեկավարներ, քաղաքական, պետական գործիչներ։ Սիմոնյանի համոզմամբ` Ադրբեջանին զսպելու համար միջազգային ճնշումը շատ կարեւոր է, բայց միեւնույն ժամանակ միայն խոսքերը բավարար չեն. «Ադրբեջանը պետք է զգա, որ այդ խոսքերից հետո գործողություններ կարող են լինել, երբ դա չի լինում, բնականաբար, իրեն կպահի սանձարձակ պետության պես, ինչն էլ այսօր տեղի է ունենում։ Մյուս կողմից` որպեսզի խոսքից հետո գործողություն տեղի ունենա, հայկական իշխանությունները պետք է «ատամ ցույց տան» այս իրավիճակում։ Երբ մտնում են սուվերեն տարածք, ոչ թե բանակցությունների մեջ պետք է մտնես, որպեսզի հետ գնան, այլ՝ նախեւառաջ հակահարված պետք է տալ եւ միայն դրանից հետո սկսել բանակցային պրոցեսը»։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԳեղարքունիքի մարզԼուսավոր ՀայաստանՀԱՊԿՄԱԿՍյունիքՏարոն Սիմոնյան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Էրդողանը Երուսաղեմը իրենն է համարում

Էրդողանը Երուսաղեմը իրենն է համարում

Փաշինյանն ու Պուտինը համակարծիք են

Փաշինյանն ու Պուտինը համակարծիք են

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist