Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Գիշատիչների խրախճանքը՝ միջնադարյան տեսիլներով…

30 տարի առաջ տեղի ունեցավ Մարաղայի սպանդը

Ապրիլի 9, 2022
Տարածաշրջան
Գիշատիչների խրախճանքը՝ միջնադարյան տեսիլներով…
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
754
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խորհրդային տարիներին հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը, որ ուղեկցվում էր բռնություններով եւ հետապնդումներով, բանտարկությամբ, արցախյան շարժման տարիներին գագաթնակետին հասավ: Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից ու հանրապետության հայաշատ մյուս բնակավայրերից հետո մարդկանց դեմ իրականացվող հանցագործությունը միջնադարյան դաժանություններով հատկապես առանձնացավ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում:

Փորձելով գլխատել շարժումը եւ ահաբեկելով մարդկանց՝ ստիպել նրանց ընդմիշտ լքել մշտական բնակավայրերն ու հեռանալ հարազատ օջախներից, Բաքուն շարունակ հանցավոր ծրագրեր էր մշակում ու հետամուտ լինում դրանց իրագործմանը: Շուշիի, Հադրութի, Մարտունու եւ Ասկերանի շրջանների ծայրամասային բնակավայրերի հայաթափումից հետո Ադրբեջանն աննախադեպ հարձակում ձեռնարկեց Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի ուղղությամբ:

Մի քանի ժամ տեւած հրետակոծություններից հետո ՄիրԲաշիրի որջից ազերական ստորաբաժանումները 1000ից ավելի զինվորականներով 1992ի ապրիլի 10ի լուսաբացին ներխուժեցին Մարաղա եւ, դիմելով սահմռկեցուցիչ ոճրագործությունների, արյան մեջ խեղդեցին խաղաղ բնակչությանը: Առնվազն 100 մարդ՝ հիմնականում կանայք, ծերեր եւ երեխաներ, նախապես մշակված ռազմագործողության զոհ դարձան: Վեց տասնյակից ավելի մարդ գերեվարվեց թշնամու կողմից, գրեթե նույնքան մարաղացիներ, դիմադրելու ժամանակ ծանր վիրավորվեցին, ու շատերի ճակատագիրն առայսօր անհայտ է մնում:

Ազերիների հանցագործություններին չափ ու սահման չկար: Նրանք առաջնորդվում էին «բոլոր հայերին՝ մահ» կարգախոսով: Հայկական օջախները թալանվում էին, անասունները քշվում էին ՄիրԲաշիրի ուղղությամբ, ապա անմիջապես հրի էին մատնվում բոլոր տները: Իսկ թե արյունարբու գազաններն ինչպես էին ֆիզիկապես հաշվեհարդար տեսնում անմեղ բնակչության նկատմամբ, այսօրվա պես լավ են հիշում դաժան ողբերգության ականատեսները, ովքեր, գյուղն հրդեհելուց հետո, թշնամու կողմից պատանդ էին վերցվել, ծեծի, խոշտանգումների ենթարկվել ու «երջանիկ» պատահականությամբ կենդանի մնացել:

Դժոխքից հրաշքով փրկվածներից Վալյա Խաչիկյանի հավաստմամբ՝ երբ Ադրբեջանի հրոսակները գյուղ են մտել, մարաղացիներից շատերը չեն հասցրել հեռանալ: Երեք հազարից ավելի հրթիռ ու արկ էր պայթել գյուղում, եւ ամբողջովին ծխում էր Մարաղան:

«Բոլոր նրանք, ովքեր չկարողացան գյուղը լքել, դաժանաբար անդամահատվեցին, կրակի վրա այրվեցին, 26ամյա մղձավանջից չսթափված՝ հիշում է Վ. Խաչիկյանը՝ արցունքներին հագուրդ տալով: Իսկ փախչողներիս դժոխային ճանապարհ էր սպասվում՝ ռմբակոծությունների ներքո»:

Մարաղայի սպանդի մասին ահա թե ինչ է պատմում կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ Վլադիկ Ավագյանը. «Ապրիլի 10ին, առավոտյան հինգն անց կեսին սկսեցին շատ ուժեղ կրակել մեր գյուղի վրա: Կրակում էին տարբեր տեսակի զենքերից՝ «Գրադ», ծանր հրետանի, տանկեր: Մեր խրամատներում եղած ջոկատի անդամներն այդ կրակն ընդունեցին իրենց վրա եւ պաշտպանվեցին մոտավորապես մինչեւ ժամը 12ը: Դրանից հետո տեսանք, որ ուժերը շատ անհավասար են, ու հնարավոր չէ դիմադրել: Օգնություն խնդրեցինք: Ցավոք, այն ուշացավ: Թուրքն արդեն մտել էր գյուղ: Ստիպված էինք նահանջել: Շրջանից օգնության հասած ջոկատների հայտնվելուց հետո վերակազմավորեցինք մեր ուժերը, եւ դրանից մոտ 45 ժամ հետո թշնամին հետ շպրտվեց: Եթե ադրբեջանցիները միայն իրենց սեփական ուժերով եւ տեխնիկայի միջոցով հարձակվեին, չէին կարող մտնել գյուղ: Այդ տանկերի բոլոր հրամանատարները սովետական սպաներ էին: Նրանցից հետո գյուղ մտան օմօնականները, ապա՝ թալանչիները: Իրենց ճանապարհին ով պատահում էր՝ ծեր, երեխա, կին, չէին խնայում ոչ մեկին, բոլորին մորթում էին: Նման գազանություններ ես կյանքում երբեք չեմ տեսել»:

Գազանային հրետակոծություններից ցնցված էր Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, ով ողբերգական դեպքերից մի քանի օր անց հայտնվել էր Մարաղայում: Չթաքցնելով իր ծանր ապրումներն ու դժոխքից ստացած տպավորությունները՝ հետագայում Մարաղայի իրադարձությունների վերաբերյալ հրատարակած իր «Էթնիկ զտումները շարունակվում են» գրքում ադրբեջանցի զինվորականների անմարդկային գործողությունների, նրանց իրականացրած հայերի սպանդի մասին բարոնուհին նշել է. «Նրանք մարդկային ցեղից չեն: Մարաղայի սպանդի ամենադաժան, ցնցող տեսարաններից մեկը մարդկանց գլխատված մարմիններն էին: Ես տեսել եմ, թե ադրբեջանցիներն ինչպես են անդամահատում հայերին, վառում նրանց դիակները: Դժվար չէր ենթադրել, թե մարդկային խիղճը կորցրած այդ հանցագործներն ինչպես էին կանանց, ծերերին ու երեխաներին կենդանի վառել կրակի վրա»:

Մարաղայի բնակչուհիներից Սեդա Պողոսյանը, ում հաջողվել էր թաքստոցում պատսպարվել եւ ռազմագործողություններից հետո գիշերը ծածուկ հեռանալ գյուղից ու հրաշքով կենդանի մնալ, այսօրվա պես հիշում է մղձավանջային այդ օրերը. «Կանայք երեխաների հետ թաքնվել էին նկուղներում ու բլինդաժներում: Ադրբեջանցիներից մի քանիսը «հոտն առնելով»՝ սկսեցին մոտենալ այն բլինդաժին, որտեղ ես էի հարսիս՝ Մարինեի եւ երկու մանկահասակ թոռներիս՝ Կարենի ու 2ամյա Վիգենի հետ: Ազերիներն ինքնաձիգներն ուղղելով մեր կողմը՝ կարգադրեցին դուրս գալ: Աստիճաններով առաջինը սկսեց բարձրանալ մեզնից ամենատարեցը՝ քեռի Սաշան: Նրան հետեւեցին Ասյան ու Զաբելան: Հենց որ ծերունին դուրս եկավ բլինդաժից, նրան տեղնուտեղը գնդակահարեցին: Հարսս, երեխաներին թողնելով ինձ մոտ, նույնպես փորձեց աստիճաններով վեր բարձրանալ: Վերեւում ադրբեջանցին, որ դանակով պատրաստվում էր հարվածել, կանգ առավ ու սկսեց նրանից պոկել թանկարժեք զարդերը: Հետո գազանաբար պատառոտեց նրա զգեստը: Խեղճը սկսեց փախչել: Թուրքը ոտնակոխ հետեւում էր նրան: Այդ պահին բլինդաժի ելքն ազատ էր, ու մարդիկ նետվեցին դուրս: Թալանով զբաղված ազերիները իսկույն նկատեցին նրանց ու շտապեցին հոշոտել կացիններով ու դանակներով: Անխնա մորթվեցին Ասյա եւ Ռուբեն Անանյանները: Դահիճներից հեւասպառ հարսիս քույրը՝ Կարինեն, փորձում էր փախչել: Դահիճները նրան էլ հասան ու իսկույն սպանեցին: Վախից ես ուշաթափ ընկա գետնին: Այլեւս ուժ չունեի տեսնել, թե գիշատիչներն ինչպես էին կենդանի կացնահարում կամ սրախողխող անում»:

Մարդկային տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս են ականատեսների վկայությունները, որոնք մեկ անգամ եւս վկայում են այն ճշմարտության մասին, որ դահիճն իր ձեռագիրը երբեք չի փոխում: Հայկական մի շարք բնակավայրերի թվում այսօր Մարաղան եւս շարունակում է գերեվարված մնալ թշնամու կողմից: Իսկ մարդիկ երբեք չեն հաշտվում այդ մտքի հետ ու չեն հուսահատվում: Նրանք վստահ են, որ կրկին վերադառնալու են հարազատ ծննդավայր եւ ավերակներից փրկելով այն, ծիծեռնակի պես իրենց բույնն են հյուսելու: Դարձյալ մանուկներ են ծնվելու իրենց օջախներում, ու վերստին դպրոցական զանգն է հնչելու հայերենով…

Մարաղայի ողբերգական իրադարձությունից 30 տարի է անցել, սակայն ականատեսների հիշողություններից երբեք չեն ջնջվում թշնամու կողմից իրագործված դաժան սպանությունները, որ ուղեկցվել են բարբարոսների խրախճանքներով: Հետագայում նման ճակատագրերի են արժանացել Արցախի բազմաթիվ գյուղերի բնակիչներ՝ բռնի տեղահանվելով մշտական օջախներից: Հանցագործը, մնալով անպատիժ եւ օգտվելով միջազգային հանրության անտարբերությունից, տարիներ անց հայատյացության իր ներուժն օգտագործեց արցախյան 44օրյա պատերազմի ժամանակ՝ խլելով հազարավոր երիտասարդ կյանքեր, գերեվարելով պատմական Դիզակը, Շուշին, հարյուրից ավելի բնակավայրեր: Բարձրաձայնելով «խաղաղության» կեղծ կոչեր՝ այսօր էլ հակառակորդը շարունակում է թշնամական իր քաղաքականությունը՝ ահաբեկելով սահմանամերձ գյուղերի բնակչությանը եւ ստիպելով մարդկանց լքել տներն ու հեռանալ: Կոպտորեն ոտնահարվում են նրանց իրավունքները, իսկ միջազգային հարթակներում այդ իրողությունների վերաբերյալ հաճախ անհասցե շշուկով արվող հայտարարությունները, հանցագործությունների դեմ կիրառվող երկակի ստանդարտները միայն անվստահություն են ներշնչում արցախցիներին: Պատահական չէ, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը տարիներ շարունակ ձգձգվում է, եւ արցախյան հիմնախնդիրը մնում է չլուծված:

Թեգեր: ԱրցախՄարաղաՄարտակերտսպանդ
Կիսվել3Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Ապրիլի 1, 2023
Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Մարտի 31, 2023

Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Քողարկվա՞ծ, թե՞ բացահայտ պայքար Իրանի դեմ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Հաջորդ Հոդվածը
Հիշողության խոսք

Հիշողության խոսք

Կտրուկ գնա՞ճ թմրանյութերի «միջազգային շուկայում»

Կտրուկ գնա՞ճ թմրանյութերի «միջազգային շուկայում»

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ hhgovaz[email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist