Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»…

Ապրիլի 16, 2022
Տարածաշրջան
Ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
706
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի ապագա կարգավիճակի շուրջ վերջին զարգացումները դժգոհությունների ալիք են բարձրացրել Ստեփանակերտում՝ սրելով եւ բարդացնելով առանց այն էլ երկրում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Մարդկանց կարծիքով՝ Արցախի ապագայի, նրա ճակատագրի վերաբերյալ վճիռ պիտի կայացվի ոչ թե «դրսում», այլ Արցախի Հանրապետությունում, որտեղ ավելի քան երեք տասնամյակ առաջ դրվել են ազատության ու Անկախության հիմքերը, եւ հայրենիքի համար իրենց կյանքն են զոհաբերել հազարավոր հայորդիներ…

Անկախ այն բանից, թե միջազգային հարթակներից ինչպիսի կարծիքներ են հնչեցվում Արցախի կարգավիճակի շուրջ, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի անվտանգության խորհրդի, ԱԺ խմբակցությունների ղեկավարների եւ կառավարության անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումների ժամանակ նշել է, թե ոչ ոք պարտադրելու եւ պահանջ ներկայացնելու իրավունք չունի, եւ սեփական ճակատագիրը կարող են որոշել բացառապես այնտեղ ապրող 120 հազար բնակիչները. «Երկրի իշխանությունների եւ բնակչության անունից ուզում եմ ընդգծել, որ անկախության ճանապարհից չենք շեղվելու: Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Նույն միտքը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ շեշտել է նաեւ արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ներկայացնելով երկրի իշխանությունների դիրքորոշումն արծարծվող խնդրի վերաբերյալ, նշել է, որ Արցախի խնդիրը ոչ միայն այնտեղ ապրող բնակչության, այլեւ համայն հայության խնդիրն է, եւ այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող:

Նրա հավաստմամբ՝ Արցախի իշխանություններն ու ժողովուրդը միակամ են, եւ կարգավիճակի հարցում ոչ մի տարաձայնություն չկա: Ըստ նախարարի՝ արցախյան հիմնախնդիրը համահայկական նշանակության խնդիր է, եւ հրաժարվել Արցախից՝ նշանակում է հրաժարվել նաեւ Հայաստանից: «Այլընտրանք չի լինելու,- կարծում է Դ. Բաբայանը:- Չլինի Արցախը, վտանգվելու է եւ Հայաստանի ճակատագիրը: Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ ոչ մի առնչություն չունի: Արցախը հայկական պահելու բոլոր հիմքերն ունենք, եւ այդ հարցում մենք մենակ չենք: Մեր պայքարը, մեր իրավունքները մեր պատմական հողում արժանապատիվ ապրելու եւ արարելու համար են, եւ պայքարելու ենք մինչեւ վերջ»:

Նախօրեին Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստում Արցախի «նշաձողի իջեցման» վերաբերյալ իրենց անհամաձայնությունն են հայտնել խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը, պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը, Դավիթ Իշխանյանը, Մետաքսե Հակոբյանը, Արթուր Մոսիյանը, Վահրամ Բալայանը եւ այլք: Խորհրդարանի ղեկավարը նշել է, թե ցանկացած քննարկում «Ադրբեջանի կազմ վերադառնալու մասին արցախցիների համար անընդունելի է: Արցախի բռնակցումն Ադրբեջանին կհանգեցնի բնակչության հայաթափման եւ ոչնչացման, պատմական եւ աշխարհաքաղաքական ողբերգության: Մենք չափազանց ծանր գին ենք վճարել ազատության եւ անկախության համար, ու մեր պատմությունն անարժան ձեւով փակելու բարոյական իրավունք չունենք»:

«Այսօր երկար պերճաշուք ելույթների ժամանակը չէ,- խոսքն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը:- Լուռ համաձայնությամբ կամ ճնշման տակ համաշխարհային եւ տարածաշրջանային դերակատարները Հայաստանի Հանրապետության վզին են փորձում փաթաթել խաղաղության պայմանագիր, որն Արցախի համար համարժեք է «մահվան դատավճռին»: Մենք դիմում ենք ՀՀ ժողովրդին, սփյուռքին, ողջ հայ ժողովրդին՝ եկել է ճշմարտության պահը, ժամն է համախմբման՝ հանուն հայրենիքի փրկության: Հանուն մեր երեխաների ապագայի, հանուն համայն հայության ապագայի մենք հայտարարում ենք համահայկական կոնսոլիդացիա»:

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց, թե ոչ ոք չի ձգտել ու չի ձգտում պատերազմի եւ ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան արցախցիները, ովքեր քաջ գիտակցում են, թե ի՛նչ է նշանակում սեփական հայրենիք ունենալու իրավունքը եւ առավել եւս՝ այդ հայրենիքում ապրելու իրավունքը:

Պատգամավոր Գեղամ Ստեփանյանն անդրադառնալով Արցախի շուրջ զարգացումներին՝ խոստովանեց, որ համայն հայությունն այսօր ապրում է ազգի հազարամյա պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը. «Արցախում կրկնակի ավելացել են մտահոգությունները, եւ մարդիկ շատ դեպքերում չգիտեն, թե այդ հարցերով ում կարելի է դիմել: Հանրային իրազեկման ամենաընդունված հարթակներից մեկը հենց Ազգային ժողովն է, եւ կարծես այս առումով մենք փորձում ենք մեր ձեռքը միշտ պահել երկրի կենսագործունեության եւ մեր շուրջ տեղի ունեցող փոփոխությունների զարկերակին: Այնուամենայնիվ, ուզում եմ փաստել, որ մեզ չի հաջողվել կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ մենք չենք կարողացել աշխատող եւ մշտական հարաբերություններ ձեւավորել ՀՀ գործող Ազգային ժողովի մարմինների ու մեր գործընկերների հետ…»: Գ. Ստեփանյանի խոսքով՝ մեր պատմության ընթացքում էլի ենք հանդիպել այսպիսի ցավալի եւ բարդագույն իրավիճակների: Բայց միշտ կարողացել ենք այդ իրավիճակներից դուրս գալ հաղթանակած՝ ապավինելով մեր ուժերին, սթափ գնահատելով իրավիճակն ու դրա պատճառները, դասեր քաղելով թույլ տրված սխալներից:

ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի խոսքով՝ 2020 թ. արցախյան երրորդ պատերազմը փոխել է բոլորի կյանքը՝ բացասական առումով. «Մենք բավական դժվար պայմաններում ենք հայտնվել, որովհետեւ գտնվում ենք մեծ տերությունների շահերի կիզակետում: Դժվար պայմաններում ենք հայտնվել, որովհետեւ ունենք հարեւան, որն օրուգիշեր երազում է ոչ միայն Արցախի Հանրապետությունը վերացնել, այլ նաեւ հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունից: Թվում է, թե անհույս իրավիճակ է, եւ հնարավոր չէ որեւէ լուծում ապահովել: Բայց դա այդպես չէ: Արցախցին դարերի ընթացքում միշտ գտել է այդ հարցի պատասխանը, որի անունը պայքար է: Այն ժողովուրդը, որը չի հաշտվում ստրուկի կարգավիճակի հետ, որը չի հաշտվում, որ մենակ կարող է զոհվել, նա չի զոհվում: Նա պայքարում է եւ հաղթանակներ է կերտում: Այդպես եղել է նաեւ ոչ հեռավոր անցյալում՝ 30 տարի առաջ: Երբ թվում էր, թե անհնար է ինչ որ բան անել, այս ժողովուրդը ոտքի կանգնեց եւ հաղթանակ կերտեց: Մենք պարտավոր ենք ամեն կերպ մեր եռամիասնությունը՝ ՀՀ, ԱՀ, սփյուռք, դարձնել անսասան: Անսասան դարձնելու պարագայում միայն Արցախի Հանրապետությունն ապրելու է, եւ «Արցախ» հասկացությունը դարեդար լինելու է, ինչպես եղել է նախանցյալ ժամանակներում»:

Իր անհանգստությունն արտահայտելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ պատգամավոր Դավիթ Մելքումյանն ասաց. «Տպավորություն է ստեղծվում, որ Արցախի ժողովրդին նստեցրել են դատապարտյալի աթոռին ու առանց փաստաբանի մեղադրանքներ են առաջադրում ու փորձում դատավճիռ կայացնել: Մեղադրյալին անգամ թույլ չեն տալիս իր խոսքն ասել, իսկ մեղադրվողի արարքն այն է, որ ժողովուրդն ուղղակի ուզում է իր հայրենիքում ապրել, իրացնել միջազգային փաստաթղթերով մարդուն շնորհված իրավունքներն ու ազատությունները…»:

Պատգամավոր Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ ոչ ոք կամ որեւէ երկիր չի կարող դատել ու դատապարտել արցախահայության պայքարը՝ հանուն սերունդների արժանապատիվ խաղաղության մեջ ապրելու համար. «Արցախը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ մենք չենք հեռացել մեր ընտրությունից: Հարկ եղած դեպքում շարունակելու ենք պաշտպանել մեր զավակների արյամբ շաղախված ազատությունն ու անկախությունը…»:

Կարծիքների ամփոփումից հետո խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ: 

Թեգեր: անկախությունԱրցախճանաչումպատերազմ
Կիսվել3Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Առճակատո՞ւմ թուրք-իրանական փոխհարաբերություններում

Առճակատո՞ւմ թուրք-իրանական փոխհարաբերություններում

Հունաստանն այլեւս զենքով չի օգնի Ուկրաինային

Հունաստանն այլեւս զենքով չի օգնի Ուկրաինային

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist