Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Առճակատո՞ւմ թուրք-իրանական փոխհարաբերություններում

Ապրիլի 16, 2022
Տարածաշրջան
Առճակատո՞ւմ թուրք-իրանական փոխհարաբերություններում
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
664
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի համար, ինչպես արդեն նշել է «ՀՀ»-ն, Իսրայելի հետ փոխհարաբերությունների բնականոնացումն ու սերտացումը դարձել են անհրաժեշտություն, մինչդեռ Թել Ավիվի համար, արաբական 4 երկրների հետ փոխառնչությունների կարգավորումից հետո, Անկարան կորցրել է իր նախկին ռազմավարական նշանակությունը։ Ուստի այժմ Իսրայելի արձագանքն Անկարայի մերձեցման բուռն ձգտումներին ակնհայտորեն թույլ է նախկինի համեմատ։ Թեեւ Թուրքիան, հաշվի առնելով Իրան-Իսրայել թշնամական փոխհարաբերությունները, վերջինիս սիրաշահելու նպատակով օգտագործում է Իրանին «զոհաբերելու» հնարքը։

Ահավասիկ, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի այցին ընդառաջ Թուրքիան հայտարարեց, թե այդ երկրի գաղտնի ծառայությունները (MIT) հայտնաբերել եւ չեզոքացրել են իրանական ցանց, որը նպատակ ուներ, ի պատասխան միջուկային ֆիզիկայի իրանցի հայտնի գիտնական Ֆահրիզադեհի ահաբեկչության, ոչնչացնել  իսրայելցի գործարար 75-ամյա Մայիր Գլերին։ Թուրքիան, Էրդողանի խոսքով,  պատմական այցից լուրջ ակնկալիքներ ուներ: Իսրայելի գազը Թուրքիայով դեպի Եվրոպա արտահանելու շուրջ պայմանավորվելուց զատ, ինչը տնտեսապես ձեռնտու է նաեւ Իսրայելին, առավելապես հույս էր փայփայում, թե Թել Ավիվը կաջակցի ԱՄՆ-ից եւս 80 «F-16» գնելու հարցում, ինչը, թերեւս, չի իրականացվել, հետեւաբար՝ Անկարան կրկին թիրախավորել է Իրանին։ Երկիր, որին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն 2021 թ. նոյեմբերի 15-ին Թեհրանում, արտասանելով իրանցի հայտնի բանաստեղծ Սոհրաբ Սեփեհրիի «Որտեղ է բարեկամի տունը» ստեղծագործությունը,  հայտարարել էր, թե ինքը միշտ էլ որպես բարեկամի տուն է համարել Թեհրանը։ Ընդգծել էր, որ Թուրքիան պատրաստակամ է ոչ միայն երկկողմ փոխհարաբերություններն ընդլայնել, այլեւ համագործակցել տարածաշրջանում՝ Աֆղանստանում, Իրաքում, Եմենում, ինչպես եւ Հարավային Կովկասում առաջարկված 3+3 ձեւաչափով։ Մինչդեռ օրերս թուրք հայտնի ավագ դիվանագետ, Վաշինգտոնում  Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հասան Մուրաթ Մարջանը, Իսրայելի Մուշե Դայանի անվան համալսարանի հետազոտական կենտրոններից մեկի համար գրած հոդվածում, որը հրապարակվել է նշյալ համալսարանի ռազմավարական ուսումնասիությունների պարբերականում, Իրանին սպառնալիք է համարել։ Նա հոդվածում տարածաշրջանի «հզոր տերություններին» համարել է Իսրայելի ու Թուրքիայի անվտանգությանը սպառնացող ընդհանուր վտանգ՝ կարևորելով երկու երկրների համագործակցությունն անվտանգության ու էներգետիկայի ոլորտներում։  Մեկնաբանները շեշտել են, որ Մարջանն, այդպիսով, անուղղակիորեն ակնարկել է  Իրանին, ավելին՝ իսրայելական անգլալեզու «www.ynetnews.com» կայքը մի վերլուծականում անդրադարձել է խնդրո առարկա հոդվածին՝ նախ վերնագրելով «Իրանը Թուրքիայի ու Իսրայելի համար սպառնալիք է», ապա փոխել է այն և դարձրել «Թուրք ավագ դիվանագետն ասում է՝ Իսրայելն ու Թուրքիան անվտանգության ընդհանուր սպառնալիքներ ունեն»։

Այս հոդվածը ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային ԶԼՄ-ներում լայն արձագանք է ստացել։ Ահավասիկ, թուրքական Մերձավոր Արեւելքի լրատվական (YDH) կայքը հոդվածի մասին տեղեկատվությունը վերնագրել է՝ «Մուրաթ Մարջան. Իրանը սպառնալիք՝ ընդդեմ Իսրայելի ու Թուրքիայի»։ Անշուշտ, հաշվի առնելով, որ Թուրքիան արդեն երկու տարի է, ինչ ջանքեր է գործադրում, զիջումների գնալով ու նախապայմաններ ընդունելով, փոխհարաբերությունները կարգավորել արաբական աշխարհի երկու հզոր երկրների՝ Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հետ։ Նշենք նաեւ, որ առերեւույթ Անկարան դեմ չի արտահայտվել Իրան-5+1 համաձայնությանը, ավելին՝ Չավուշօղլուն Թեհրանում հայտարարել էր, թե ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի դեմ խիստ դաժան են ու ոչ ճիշտ՝ ընդգծելով, որ Անկարան մշտապես շեշտել է, թե նրանք, ովքեր հեռացել են համաձայնագրից, պետք է վերադառնան։ Սակայն իրականում  Թուրքիան այն երկրների թվում է, որոնք լռելյայն են դեմ դրա վերականգնմանը։ Դա են վկայում նաեւ թուրք վերլուծաբանների տեսակետները։ Թուրքական «Մանա ըֆերզ»  կայքում հրապարակված «Թուրք-իրանական փոխհարաբերությունները Ռայիսիի նախագահության շրջանում՝ համագործակցությո՞ւն, թե՞ առճակատում» հոդվածի հեղինակը գրել է, որ թեեւ Թուրքիան Իրան-5+1 համաձայնությանը դեմ հանդես չեկող բացառիկ երկրներից է, սակայն դրա վերականգնումը տարածաշրջանում Իրանի էլ ավելի «հանդգնության» պատճառ կդառնա։ Այնուհետեւ շեշտել է, որ եթե Բայդենի կառավարությունը տվյալ հարցի շուրջ Իրանի հետ համաձայնության գա, ապա այդ երկիրը կտնօրինի Թուրքիային սպառնացող գործիքների եւ լուրջ մարտահրավերների առաջ կկանգնեցնի վերջինիս։ 

Ի վերջո, փաստերը վկայում են, որ Իրան-Թուրքիա փոխառնչությունները, որոնց  շահերը հաճախ եղել են հակադիր, մասնավորապես՝ վերջին տասնամյակում, ընթացել են լուրջ ելեւէջներով, լարվածությունները եղել են ավելի ծանրակշիռ։ Այսուհանդերձ, որոշ գործոններ կողմերի միջեւ համագործակցությունն անհրաժեշտ են դարձնում, այդ թվում՝ տնտեսական փոխառնչությունները եւ երկու երկրների աշխարհաքաղաքական դիրքը: Իրանը Թուրքիայի համար տարանցիկ ճանապարհ է դեպի Պարսից ծոց ու Հնդկական օվկիանոս, իսկ Թուրքիան՝ Իրանի համար ցամաքային ճանապարհ դեպի Եվրոպա։ Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, որպես դեպի Եվրոպա վստահելի տարանցիկ ուղի, Իրանը դիտել է Հայաստանի տարածքով անցնող հյուսիս-հարավ մայրուղին, ինչը չափազանց կարեւոր է համարում եւ, ըստ երեւույթին, հանուն դրա ջանք չի խնայելու։ Մանավանդ այն կարգելակի նաեւ կյանքի կոչել Անկարայի համաթյուրքական երազանքների իրականացումը, որը կմեկուսացնի Իրանը, ինչի մասին երազում է Էրդողանը եւ ինչի իրականացումը կապում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ։

Թեգեր: ԹուրքիաԻսրայելԻրան
Կիսվել3Tweet2Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հունաստանն այլեւս զենքով չի օգնի Ուկրաինային

Հունաստանն այլեւս զենքով չի օգնի Ուկրաինային

Թուրքերի վայրագությունները հաստատվում են

Թուրքերի վայրագությունները հաստատվում են

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Կարմիր սար կոչվող հնավայրում

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist