Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թուրքիայի իրական դեմքի քողազերծումը

Անկարայի բոլոր քայլերը մեզ համար վաղուց արդեն շատ պարզ են

Ապրիլի 26, 2022
Տարածաշրջան
Թուրքիայի իրական դեմքի քողազերծումը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
126
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին  Թուրքիայի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի գործողությունները տեղավորվում էին աշխարհաքաղաքական հարաբերությունների հայտնի գործիքի՝ «մտրակի եւ կարկանդակի քաղաքականության» մեջ: Ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում թուրքական դեսպանատան դիմաց բողոքի ցույց անող Հայոց ցեղասպանության ժառանգներին արձագանքեց թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպությունը խորհրդանշող՝ մատների կոմբինացիայով: Մի կողմ թողնենք, որ նման պահվածքը հարիր չէ դրսեւորել սովորական քաղաքացիների հետ բարձրաստիճան դիվանագետի հարաբերվելու ժամանակ: Այստեղ հատկանշականն այն է, որ սա է Թուրքիայի իրական դեմքը, արտաքին քաղաքականության հիմնական գիծը, որը պարբերաբար քողազերծում են այդ երկրի բարձրաստիճան այրերը:

Քաղաքակիրթի դիմակը սեփական ձեռքերով 2017 թ. հանեց նաեւ Էրդողանը՝ Վաշինգտոնի թուրքական դեսպանատան դիմաց իր թիկնապահներին հրամայելով ծեծի ենթարկել քուրդ ցուցարարներին: Սակայն Թուրքիայի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած վերջին միջադեպում էականն այն է, որ պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքականության պատասխանատուն չի կարողանում թաքցնել իր երկրի իրական նկրտումները հայ ժողովրդի ներկայացուցիչների հանդեպ այն ժամանակ, երբ վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ ընթանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու գործընթաց:

Այստեղ անխուսափելի էր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի արձագանքը, որում նա ներկայացրել էր ՀՀ դիրքորոշումը՝ ասելով, որ Չավուշօղլուի գործողությունները դատապարտելի են եւ ոչ մի կերպ չեն նպաստում երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման մթնոլորտի ու երկխոսության ձեւավորմանը։ Վերջինս նաեւ ողջունել էր դեպքի առթիվ Ուրուգվայի ԱԳՆ Թուրքիայի դեսպանին կանչելու փաստը: 

Սա Թուրքիայի իրական՝ մտրակի քաղաքականությունն է, որը նա վարել եւ վարում է իր բոլոր հարեւանների հանդեպ: Այսօր Անկարան այն վարում է հիմնականում Ադրբեջանի առաջնորդի միջոցով՝ պարբերաբար հնչեցնելով Հայաստանին եւ Արցախին ուղղված զավթողական կոչեր եւ սպառնալիքներ, ինչպես հերթական անգամ արվեց օրերս՝ Շուշիում:

Թուրքիան Թուրքիա չէր լինի, եթե սրան զուգահեռ չտաներ իր կարկանդակի քաղաքականությունը: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը,  հրապարակված՝ Էրդողանի ուղերձում ավանդական ժխտողական քաղաքականություն փաստող դրույթներից բացի, հնչեցին նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կոչեր: Թուրքիայի առաջնորդն իր ուղերձում խոսում է Հայաստանի հետ միասնական ապագա կառուցելու մասին՝ հիշեցնելով 1000 տարվա համակեցության փաստը:

Փաստորեն, Էրդողանը լավ է հիշում, թե մոտավորապես երբ են իր նախնիները ներխուժել հայերի բնօրրան եւ պարբերական ջարդերի ու արտաքսումների միջոցով խլել նրա մեծ մասը: Սակայն եթե նա անկեղծ է հայերի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ապա պետք է ընդունի իր իրավանախորդների իրականացրած՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության իրողությունը, որն էլ միակ գրավականն է նոր էջից հարաբերություններ հաստատելու համար: Պաշտոնական Անկարան, սակայն, համառորեն չի գնում իր սխալներն ընդունելու եւ դրանք ուղղելու ճանապարհով: Ցանկացած միջպետական հարաբերությունների կառուցման հիմքում ցեմենտող տարրը վստահությունն է, իսկ առանց երկու ժողովուրդների միջեւ նախկին հիմնահարցերի հարթման հարաբերություններ հաստատելը հեռանկար չունի, սա էլ այն դեպքում երբ խոսքը մարդկության դեմ կատարված ամենամեծ հանցագործություններից մեկի՝ ցեղասպանության փաստի մասին է:

Ցավալի է, որ այսօր, այս պատմական շրջափուլում Չավուշօղլուի գաղտնազերծած մտրակի քաղաքականությունն ավելի ճիշտ է բնութագրում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, քան Էրդողանի մատուցած կարկանդակի քաղաքականությունը: Եթե Թուրքիան չհրաժարվի առաջինից, ապա միանշանակ արդյունավետ չի լինի նաեւ երկրորդը:

Թեգեր: ԹուրքիաՄեւլութ ՉավուշօղլուՈւրուգվայՑեղասպանությունՕսմանյան ԹուրքիաՕսմանյան կայսրություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Միսլատան եղել ու մնում է արդարության կողքին

Միսլատան եղել ու մնում է արդարության կողքին

Եվրոպական միությունը «շանտաժ է անում» Սերբիային

Եվրոպական միությունը «շանտաժ է անում» Սերբիային

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist