Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 19, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Միսլատան եղել ու մնում է արդարության կողքին

Ապրիլի 26, 2022
Սփյուռք
Միսլատան եղել ու մնում է արդարության կողքին
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
398
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արարատ» միությունը Վալենսիայում Հայոց ցեղասպանության 107-ամյակի կապակցությամբ սգո երթ է անցկացրել։ Հայկական կիրակնօրյա դպրոցի բակից երթը, որին մասնակից էին սաները, ուսուցիչները, համայնքի ներկայացուցիչները հասել է Իսպանիայում առաջին հայկական «Կենաց խաչ» հուշարձանին (հեղինակ՝ քանդակագործ Ջիվան Միրզոյան) եւ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի երկու մլն անմեղ զոհերի հիշատակին։

Բացելով արարողությունը՝ միության նախագահ Արարատ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել Միսլատայի իշխանություններին, որն Իսպանիայի քաղաքների շարքում առաջինն է ճանաչել իրողությունը եւ իրերն անվանել իրենց անունով։ Այնուհետեւ նա թվարկեց եւ համայն իսպանահայության երախտագիտության խոսքը հայտնեց ինքնավար բոլոր մարզերի խորհրդարաններին եւ մունիցիպալ մարմիններին, որոնք տարբեր թվականներին նույնպես ընդունել եւ դատապարտել են 1915 թ. ցեղասպանությունը։ Արարատ Ղուկասյանը միաժամանակ հույս է հայտնել, որ վաղ թե ուշ նրանց օրինակին կհետեւեն Վալենսիայի ինքնավարությունը հատկապես եւ Իսպանիայի խորհրդարանը՝ ընդհանրապես։

Զարգացնելով միտքը՝ բանախոսը նշել է, որ անպատժելիությունն անցյալ դարասկզբին հանգեցրեց սումգայիթյան ու մի շարք այլ տխրահռչակ դեպքերի։ Ապա, զուգահեռներ անցկացնելով ժամանակակից իրադարձությունների զարգացումների հետ, նա ընդգծել է, որ Ուկրաինային մեր օրերում բազմակողմանի աջակցություն ցուցաբերող աշխարհը (այդ թվում՝ Իսպանիան) միանգամայն լուռ էր 44-օրյա պատերազմի ընթացքում։

Այնուհետեւ արտահայտվել է տեղական կառավարման ներկայացուցիչ Խոսե Լուիս Գարսիան։ Հայ ժողովրդի իսպանացի բարեկամը, կարեւորելով ցեղասպանության ճանաչման գործընթացը, իր ելույթում մեկ անգամ եւս շեշտել է, որ Միսլատան եղել ու մնում է արդարության կողքին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում։

Կիրակնօրյա դպրոցի սաները արտասանել են անվանի հայ պոետների ստեղծագործություններ՝ նվիրված հրեշավոր հանցագործության զոհ գնացած հայորդիներին։ Իզաբելլա Մանուկյանը երգել է «Մեր լեզուն» (խոսք՝ Համո Սահյանի, երաժշտություն՝ Սասուն Պասկեւիչյանի)։ Անժելա Գեւորգյանն էլ ջութակի կատարմամբ ներկայացրել է «Կռունկը», իսկ Փարեսա Ասատրյանը սաքսոֆոնով կատարել է Արթուր Գրիգորյանի «Կյանքն ու կռիվը»։

Ծրագրի շրջանակներում օրվա երկրորդ կեսին Բենեֆիսիենսիայի մշակութային կենտրոնում «Խարիտ» միության աջակցությամբ կայացել է «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզի» տեսահոլովակի շնորհանդեսը, որը նվիրված է տաղանդաշատ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի՝ Երեւան ու Ստեփանակերտ այցելություններին։

Վալենսիահայերը ապրիլի 24-ի ողջ օրն էին նվիրել Մեծ եղեռնի միջոցառումներին եւ արժանի էին, անշուշտ, շնորհակալության, որոնք չէր ափսոսել միության նախագահը՝ հասցեագրելով ուսուցիչներ Աստղիկ Սաղաթելյանին եւ Աննա Սանասարյանին, ծնողներին, որոնք ջանք չէին խնայել միջոցառմանն ըստ արժանվույն նախապատրաստվելու համար, համայնքի անդամներին, որոնք իրենց ներկայությամբ են հաստատում սեփական հարգանքն ու պահանջատիրությունը։

Ծնողներից Մարիաննա Կնյազյանը, ում երեխաները համեմատաբար նոր են սկսել դպրոց հաճախել, «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ տանը խոսակցական լեզուն հայերենն է, դասերը եւ այս տեսակ միջոցառումները նպաստում են ազգայինի պահպանմանը՝ հաստատելով իրենց ինքնությունը եւ հնչեցնելով պահանջատիրության իրենց իրավունքը։

Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ

Թեգեր: ՎալենսիաՑեղասպանությունՕսմանյան ԹուրքիաՕսմանյան կայսրություն
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Նավթի դեմ` գիտություն

Նավթի դեմ` գիտություն

Ապրիլի 28, 2022
Արժանի գնահատական

Արժանի գնահատական

Ապրիլի 15, 2022

Հայկական սփյուռքը պետք է առաջ տանի մեկ՝ հայկակա՛ն շահը

Մանկության բակից՝ անվերջ երկար ճամփա…

Տաղանդավոր ջութակահարուհին՝ Տաթեւիկ Խաչատրյանը

Իսպանահայ տաղանդավոր պատանին

Հավատարիմ ազգային արժեքներին

Թուրքիայում տպագրվող ամենահին թերթը հայերեն է

Հաջորդ Հոդվածը
Եվրոպական միությունը «շանտաժ է անում» Սերբիային

Եվրոպական միությունը «շանտաժ է անում» Սերբիային

Առաջնահերթությունը պատերազմից խուսափելն է

Առաջնահերթությունը պատերազմից խուսափելն է

Ամենաընթերցվածը

  • Թուրքական «գիշատիչները» խոցելի են

    Թուրքական «գիշատիչները» խոցելի են

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Կարմիր ձիավորը Դիզակը կփրկի»…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ոգեշնչվելով հերոսների օրինակով

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ջրի խնդիրը համալիր, շղթայական եւ ոչ տեղային լուծում է պահանջում

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist