Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հերթական ուժեղ հարվածը ժողովրդավարությանը

Թուրքիան ստիպված է լինելու առերեսվել իր անցյալի հետ

Ապրիլի 27, 2022
Տարածաշրջան
Հերթական ուժեղ հարվածը ժողովրդավարությանը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
195
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրոպայի հարեւանությամբ արդեն 35 տարուց ավելի ԵՄ անդամակցության գործընթաց սկսած Թուրքիան հաստատուն քայլերով գնում է դեպի ավտորիտար կարգեր՝ ոտնահարելով ժողովրդավարության բոլոր դասական նորմերը: Ապրիլի 25-ին ավտորիտար ռեժիմի լիդերի մաստեր կլաս ցույց տվեց Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը: Կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարեց, որ երկրի խորհրդարանում տեղ չկա քրդամետ կուսակցության պատգամավոր Կարո Փայլանի համար, քանի որ նա 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան։

Թուրքիայի առաջնորդի հակաժողովրդավարական գործողությունները հասել են իրենց գագաթնակետին, եւ նա կարծում է, որ արդեն կարող է ժողովրդավարության հենասյուն համարվող ընդհանուր հավասար ընտրությունների արդյունքում ժողովրդի կողմից ընտրված ժողովրդավարական թիվ 1 կառույցի՝ խորհրդարանի անդամին զրկել այն մանդատից, որը նրան տվել է ընտրողը: Սա, թերեւս, ժողովրդավարությանը հասցված Էրդողանի ամենաուժեղ հարվածն է:

Թուրքիայի նախագահն այդքանով չի սահմանափակվել: Նույն օրը Անկարայի դատախազությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ից հետո հետաքննություն է սկսել ընդդիմադիր մեկ այլ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուստաֆա Սեզգինի դեմ ցեղասպանության մասին իր թվիթերյան գրառման համար։ Հետաքննությունն իրականացվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ՝ «Հրապարակային վիրավորանք թուրքական պետությանը» հոդվածով, որը մինչեւ երեք տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում։

Մինչ այդ էլ Ստամբուլի դատարանը թուրք ֆիլանտրոպ եւ իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալային դատապարտեց ցմահ ազատազրկման։ Նա մեղադրվում է 2013-ին զանգվածային ցույցերին մասնակցելու եւ կառավարությունը տապալելու փորձի համար։ Յոթ այլ մեղադրյալներ դատապարտվել են 18 տարվա ազատազրկման նրան աջակցելու համար: Քավալան նույնպես Հայոց ցեղասպանության ճանաչման թուրք առաջամարտիկներից է, նա տարիներ առաջ  այցելել է Երեւան, հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Համաշխարհային քաղաքակրթության զարգացման 21-րդ դարում Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում Թուրքիայի քաղաքական էլիտան որոշել է անզիջում պայքար մղել մարդկության մեծագույն առաջադիմական արժեքներից մեկի՝ ժողովրդավարության դեմ: Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ թուրքական ղեկավարության հակաժողովրդավարական գործողությունները ներքին  սոցիալ-քաղաքական հարաբերություններին են հարված հասցնում, այլեւ որ երեւույթն անմիջականորեն առնչվում է Թուրքիայի հարեւան պետությունների եւ ընդհանրապես՝ նրա վարած արտաքին քաղաքականության հետ: Սա էլ՝ այն դեպքում, երբ Անկարան ձգտում է տարածաշրջանի եւ ողջ աշխարհի աշխարհաքաղաքական գործընթացներում որոշիչ դեր խաղալ եւ օրեցօր ավելացնում է իր ազդեցությունը:

Աքսիոմա է, որ ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող երկիրը չի կարող դերակատարություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացներում: Ասվածի վառ ապացույցն են Թուրքիայի գործողությունները Լիբիայում, Սիրիայում, Արցախում եւ այլ երկրներում: Օրերս էլ թուրքական բանակը կրկին ներխուժեց Իրաքի սուվերեն տարածք, որտեղ նախատեսում է ռազմական բազաներ տեղակայել:

Ժողովրդավարության եւ մարդկության դեմ գործած հանցագործությունների հարցում, մեղմ ասած, կնճռոտ պատմություն ունեցող երկրի ակտիվ դերակատարությունը տարածաշրջանում եւ աշխարհում չի կարող դրական կայունացնող արդյունքներ ունենալ: Նման առաքելություն ստանձնելուց առաջ Թուրքիան պետք է նախ լուծի սեփական խնդիրները, իսկ դա հնարավոր է միայն ճշմարտության հետ առերեսվելու դեպքում:

Թեգեր: ԹուրքիաԿարո ՓայլանՑեղասպանություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Առնո Մկրտչյանի մասին

Առնո Մկրտչյանի մասին

«Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դա Զելենսկու պատվերն է»

«Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դա Զելենսկու պատվերն է»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist