Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի

Երկակի ստանդարտները շարունակում են առաջ մղել ուժի սկզբունքը

Ապրիլի 29, 2022
Տարածաշրջան
Խաղ երկու լարի վրա
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
346
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոսկովյան դեբատն իր մեջ պատասխաններ է պարունակում այսօր աշխարհում ակտիվ կամ սառեցված վիճակում գտնվող հակամարտությունների 95 տոկոսի պատճառների վերաբերյալ: Երկու ղեկավարները բանավիճեցին ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման կոնցեպտի եւ միջազգային դատական պրակտիկայում դրա վերաբերյալ կայացված որոշումների շուրջ: Այս խնդիրն է ընկած արցախյան հիմնահարցւի հիմքում, դրա լուծման հիմնավորմամբ են այսօր ռազմական գործողություններ ծավալվում Ուկրաինայում: Մեր օրերում ազգերի ինքնորոշման հիմնահարցեր կան Թուրքիայում, Իսպանիայում, Անգլիայում, Չինաստանում, Կանադայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իրաքում…

Հանդիպման ժամանակ Պուտինը Գուտերեշին ասաց, որ շատ ուշադիր կարդացել է միջազգային դատարանի բոլոր որոշումները Կոսովոյի իրավիճակի վերաբերյալ: Նրա խոսքով՝ դատարանի հիմնական որոշման մեջ գրված է, որ ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակ ցանկացած երկրի այս կամ այն տարածաշրջան պարտավոր չէ դիմել կենտրոնական իշխանություններին՝ այդ իրավունքն իրացնելու համար, եւ Կոսովոյի հարցում միջազգային դատարանի որոշումը հիմնված է դրա վրա, որը ողջունել են բոլորը:

 «Այդ դեպքում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները իրավունք ունեն առանց Կիեւին դիմելու հայտարարել իրենց ինքնորոշման մասին, քանի որ նախադեպը ստեղծված է: Այդպես չէ՞»,-հանդիպանը հարցրել է Պուտինը:

Գուտերեշը պատասխանել է, որ ՄԱԿ-ը չի ճանաչել Կոսովոն, ինչին Պուտինը հակադարձել է, որ միջազգային դատարանն ընդունել է այդպիսի որոշում, եւ շատ պետություններ դրա հիման վրա ճանաչել են Կոսովոյի ինքնորոշման իրավունքը:

Անտոնիու Գուտերեշի պատասխանը, սակայն, ամենեւին չի նշանակում, որ խնդիր չկա, կամ, Կոսովոն չճանաչելով, ինչ-որ լուծում է տրվել այսօր մարդկության առաջ կանգնած գլոբալ հիմնախնդիրներից մեկին՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հարցին: Համաշխարհային թիվ մեկ կառույցը՝ ՄԱԿ-ը, առաջին հերթին չի կարող երկակի ստանդարտներ կիրառել նույն խնդրի վերաբերյալ, ինչը ոչ միայն արդար չէ, այլեւ դրանով հարցականի տակ է դնում իր մեկդարյա առաքելությունն ու իր էությունն ընդհանրապես: Նման մասշտաբային եւ գերնուրբ խնդրի վերաբերյալ երկակի ստանդարտների կիրառումը հղի է անկանխատեսելի եւ ողբերգական հետեւանքներով: Տասնյակ ազգեր են սպասում իրենց իրավունքի իրացմանը:

Արցախյան հիմնախնդրի հիմքում էլ է ազգերի ինքնորոշումն ընկած, բայց Արցախի Հանրապետության անցած անկախության ուղին էականորեն տարբերվում է այսօր տասնյակ երկրների կողմից ճանաչված Կոսովոյի անկախացման գործընթացից, հատկապես՝ ինքնորոշման իրավունքի կայացման իրավական հիմնավորվածության առումով: Արցախն ինքնորոշվել է ԽՍՀՄ-ից եւ իր այդ իրավունքը հռչակել է միասնական սուբյեկտի՝ ԽՍՀՄ-ի Սահմանադրության եւ օրենքների հիման վրա, որոնցով սահմանված են եղել ինքնորոշվելու իրավական հիմքերը: Ավելորդ չէ հիշատակելը, որ հենց այդ նորմերով էլ առաջնորդվել են 14 խորհրդային հանրապետությունները՝ դուրս գալով ԽՍՀՄ-ի կազմից, որոնց անմիջապես ճանաչեց ՄԱԿ-ը:

Արցախում ավելի քան երեք տասնամյակ ընթացող ինքնորոշման իրավունքի համար պայքարն այդպես էլ դեռ լուծում չի ստացել: Չեն կարգավորվում նաեւ նմանատիպ տասնյակ հակամարտությունները, որոնք  ապակայունացնում են իրավիճակը ողջ աշխարհում՝ դառնալով միլիոնավոր մարդկանց զոհվելու եւ տեղահանվելու պատճառ: Իսկ լուծում չեն ստանում հենց Պուտին-Գուտերեշ դեբատի տրամաբանության պատճառով, երբ աշխարհում մի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվում է աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իսկ մյուսներինը՝ ոչ՝ կրկին նույն պատճառով:

Ժամանակն է, որ ՄԱԿ-ը լուծում տա այս գլոբալ խնդրին, քանի որ այն համայն մարդկության ռեսուրսներն է միայն կլանում, այն դեպքում, երբ այսօր առավել սպառնացող գլոբալ հիմնահարցեր կան՝ սկսած էկոլոգիական, առողջապահական խնդիրներից մինչեւ Երկիր մոլորակի բնակչության կերակրումը:

Թեգեր: անկախությունԱրցախճանաչումՄԱԿՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Մեծ Բրիտանիան բացում է փակագծերը

Մեծ Բրիտանիան բացում է փակագծերը

Արեւմուտքի պայքարը նպատակաուղղված է Արեւելքի թուլացմանը

Արեւմուտքի պայքարը նպատակաուղղված է Արեւելքի թուլացմանը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist