Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ժողովրդագրությունը՝ որպես քաղաքական գործոն

Հայ բնակչության աճի հեռանկարն անհանգստացնում է հարեւան երկրի ղեկավարին

Մայիսի 4, 2022
Տարածաշրջան
Ժողովրդագրությունը՝ որպես քաղաքական գործոն
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
289
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ցանկացած երկրի զարգացման գործոնների թվում առաջին շարքում է մարդկային կապիտալը։ Այն շաղկապված է ինչպես տնտեսական զարգացման, արտաքին եւ ներքաղաքական զարգացումների, այնպես էլ անվտանգային միջավայրի ապահովման հետ։

Տարբեր ժամանակներում ժողովրդագրական գործընթացները հաշվի են առնվել քաղաքական տեսությունների եւ ռազմաստրատեգիական հայեցակարգերի մշակման ժամանակ։ Միջնադարում եւ նոր ժամանակներում, երբ դեռեւս չէր ձեւավորվել աշխարհաքաղաքականությունը՝ որպես ինքնուրույն գիտակարգ, ռազմական գործիչներն ու փիլիսոփաները քննարկել են բնակչության չափի, բաշխվածության եւ կազմի ազդեցության հարցերը պետական միավորների արտաքին քաղաքական հնարավորությունների վրա: Օրինակ՝ Նիկոլո Մաքիավելին պնդում էր, որ պետությունների ուժը չափելիս «պետք է հաշվի առնել հարցի հետեւյալ կողմը. սուվերենը, անհրաժեշտության դեպքում, կարո՞ղ է ինքնուրույն պաշտպանել իրեն, թե՞ արտաքին պաշտպանության կարիք ունի»։ Իսկ այդպիսին կարող է լինել այն սուվերենը, որը, ունենալով բավարար թվով մարդիկ եւ առատ փող, կարող է հավաքել անհրաժեշտ չափի բանակ եւ դիմակայել ցանկացած թշնամու ճակատամարտի ժամանակ։ Հետագայում՝ 18-րդ դարում Ժան-Ժակ Ռուսոն գրել է, որ պետության ուժը, որպես քաղաքական օրգանիզմ, չափվում է նրա տարածքի եւ բնակչության չափով։ Բնակչությունը, իր հերթին, սերտորեն կապված է հողի հետ, հետեւաբար, դրա քանակն ու որակը որոշում են պետության բնակչության թիվը եւ նույնիսկ ապագա պատերազմների բնույթը։ Եթե պետությունը չի կարողանում սննդով ապահովել իր բնակչությանը, ապա խնդիրը լուծվում է նվաճողական պատերազմների միջոցով։

Գերմանացի աշխարհագրագետ, սոցիոլոգ Ֆրիդրիխ Ռատցելը «Քաղաքական աշխարհագրություն»-ում (1890 թ.) առաջին անգամ աշխարհագրական գործոնները վերլուծեց եւ գնահատեց քաղաքական ոլորտի տեսանկյունից։ Նա միաժամանակ մատնանշեց, որ երկրի փոքրաթիվ բնակչությունը կարող է դառնալ նրա անկման պատճառը, դա հիմնավորվում է այն հանգամանքով, որ փոքրաթիվ մարդկանց ավելի հեշտ է գրավել։ Փոքր ժողովուրդները, որպես կանոն, զարգացման ցածր մակարդակներում են, եւ նրանց կենսունակությունն սպառվում է բնության ուժերի հետ անհավասար պայքարում։ Ընդհակառակը, մեծ ազգերը շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն՝ ընդլայնելու իրենց կենսատարածքը։ Ըստ Ռատցելի՝ ժողովրդագրական գործոնը որոշում է աշխարհաքաղաքականության ուղղությունն ու բնույթը. ուժեղ ազգերը ձգտում են նվաճողականության եւ ծավալապաշտության, իսկ թույլերը կլանվում են ավելի հզոր հարեւանների կողմից։ Ռատցելը միաժամանակ կապել է երկրի բնակչության թվի ավելացման գործընթացներն ու նրա մշակութային աճը։

Պատմական այս էքսկուրսի նպատակն է ցույց տալ, թե որքան կարեւոր եւ կենսական նշանակություն ունի ժողովրդագրական վիճակն ազգի եւ պետության զարգացման, ինչպես նաեւ ուժեղ անվտանգային միջավայր ունենալու համար։ Ժամանակները փոխվել են, սակայն անհրաժեշտ նվազագույն ժողովրդագրական պատկեր ունենալու հրամայականը նույնն է մնում ուժեղ պետություն ստեղծելու եւ պահելու համար։ Ի դեպ, նախօրեին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը «Ռիաֆան» ռուսական դաշնային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր ժողովրդագրական գործոնին՝ ընդգծելով, որ «Արցախի երկարաժամկետ ապագան մեծապես պայմանավորված է նաեւ աճող ժողովրդագրությամբ»: Այդ նպատակով երկրի իշխանությունները հնարավոր բոլոր ջանքերը գործադրում են գոնե նվազագույն բարենպաստ պայմաններն ապահովելու համար, որպեսզի հայ բնակչությունը վերադառնա իր հայրենիք ու շարունակի կյանքը կերտել այստեղ։ Տեղահանվածների հումանիտար կարիքների բավարարման շնորհիվ երկարաժամկետ կտրվածքով լուծվելու է նաեւ Արցախի հայկական մնալու հարցը։ «Մեզ համար ակնհայտ է, որ պատերազմի ավարտից, հետեւաբար՝ Արցախի ժողովրդին լրիվությամբ էթնիկ զտման եւ հայրենազրկման ենթարկելու փորձի ձախողումից հետո Ադրբեջանը որդեգրել է հոգեբանական ու ժողովրդագրական պատերազմի ռազմավարություն՝ նպատակ ունենալով ցանկացած գնով մեր բնակչությանը մղելու արտագաղթի եւ աստիճանաբար դատարկելու Արցախը հայ բնիկ բնակչությունից»,- ասել է Բեգլարյանը՝ հիշեցնելով, որ Արցախում հայերը հազարամյակներ շարունակ եղել են ճնշող մեծամասնություն, իսկ ադրբեջանցիների քոչվոր նախնիները ներթափանցել են Արցախ միայն երկուսուկես դար առաջ: Ադրբեջանական բնակչության թիվը արհեստականորեն աճեցվել է հատկապես խորհրդային շրջանի վերջին տասնամյակներում՝ չգերազանցելով ընդհանուր բնակչության շուրջ 22 տոկոսը:

Արցախի պետնախարարը նշել է, որ բավական դրական միտում է նկատվում ծնունդների աճի հետ կապված, չնայած անվտանգային ռիսկերի ու երկարաժամկետ անորոշությունների առկայությանը. «Դա ցույց է տալիս, թե որքան վճռական ու ամուր է կանգնած Արցախի ժողովուրդն իր պատմական հողում՝ գաղափարապես գիտակցելով մեր բաժին պատասխանատվությունը նախորդ ու հաջորդ սերունդների առջեւ»։

Հայ ազգաբնակչության աճի հեռանկարը խիստ անհանգստացնում է Բաքվի բռնապետին, քանի որ լավ է գիտակցում ժողովրդագրական գործոնի ռազմավարական նշանակությունը աշխարհաքաղաքական, տնտեսական, ռազմական հարթության մեջ։ Ապրիլի 30-ին նա հանդես էր եկել ելույթով, որտեղ նշել էր, որ մենք՝ հայերս, «պետք է մի կողմ դնենք բոլոր պատրանքները, հրաժարվենք այնպիսի մտքերից, ինչպիսիք են բանակի վերակառուցումը, բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելը եւ, ուժեր կուտակելով, հողերը վերադարձնելը։ Հակառակ դեպքում դա կդառնա նրանց պետականության պաշտոնական անկումը»։ Կարող ենք ասել, որ մեր թշնամին իր խոսքում հուշում է մեզ հաղթանակ պարգեւելու բանաձեւ, այն է՝ ուժեղ, վերազինված բանակ եւ, իհարկե, բնակչության թվի կտրուկ աճ՝ կլինի դա բնական աճի կամ ներգաղթի միջոցով։ Նկատենք, որ, հայ բնակչության աճից բացի, մեզ անհրաժեշտ են նաեւ բարեփոխումներ ժողովրդագրական վարքագծում, որպեսզի ունենանք մեկ տեսլականով լայնախոհ եւ ազգի վերածնման համար պայքարող ամբողջականություն։

Թեգեր: Արցախժողովուրդ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչու չնվազեցվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Ինչու չնվազեցվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Էրդողանը խիստ շտապում է

Էրդողանը խիստ շտապում է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist