Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 29, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բիշքեկյան համաձայնագրի նշանակությունն ու դասերը

Ինչով ավարտվեց դիվանագիտական «սուսերամարտը»

Մայիսի 5, 2022
Տարածաշրջան
Արցախի կարգավիճակի հարցը մնում է քննարկումների օրակարգում
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

28 տարի առաջ, 1994 թ. մայիսի 5ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ստորագրվեց մի փաստաթուղթ, որը ղարաբաղյան հակամարտության գոտում տեւական հրադադարի հիմքը դարձավ: Փաստաթուղթն ուժի մեջ մտավ մայիսի 12ին: Թեեւ դա վերջնական խաղաղություն չէր, այլ հրադադար, այնուամենայնիվ, համաձայնագիրը պատմական նշանակություն ունեցավ: Հատկանշական է այն, որ, որպես լիիրավ կողմ, Բիշքեկյան հայտնի պայմանագրի տակ իր ստորագրությունն է դրել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը: Իսկ մայիսի 16ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի միջնորդությամբ, Մոսկվայում տեղի ունեցավ հակամարտող բոլոր երեք կողմերի պաշտոնական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որում կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու վերաբերյալ հաստատվեց նախկինում ձեռք բերված համաձայնությունը՝ ընդհուպ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Գաղտնիք չէ, որ Արցախյան առաջին ազատամարտում, իրար հետեւից կրելով խայտառակ պարտություններ ու կորցնելով նորանոր տարածքներ, 1994ի գարնանը հակառակորդն ստիպված էր հաշվի նստել իրողության հետ, մանավանդ որ ադրբեջանական զինված ուժերը լիովին ջլատվել ու բարոյալքվել էին, եւ առիթ էր պետք ժամանակ շահելու համար։ Արցախի զինված ուժերին հաջողվեց մարտական ակտիվ գործողությունների շնորհիվ ազատագրել թշնամու բռնագրաված ավելի քան 50 հայկական բնակավայրեր, վնասազերծել սահմանակից վարչատարածքային 7 ադրբեջանական միավորումներում տեղադրված հենակետերը, շարքից հանել եւ առգրավել հարյուրավոր ծանր զինտեխնիկա, այդ թվում՝ 25 մարտական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ։ Ադրբեջանի իշխանությունները, ահաբեկված հայկական ուժերի առաջխաղացումից, ստիպված էին հուսալի միջնորդներ որոնել Մոսկվայում։ 1994 թ. փետրվարի 18ին Ռուսաստանի մայրաքաղաքում զինված հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի, ԼՂՀ ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջեւ արդեն ձեռք էր բերվել համաձայնություն։ Հրադադարի անհրաժեշտությունն ընդգծվեց նաեւ ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից ընդունված հռչակագրում, որում հայերին եւ ադրբեջանցիներին կոչ էր արվում դադարեցնել կրակը եւ անհապաղ ձեռնամուխ լինել խաղաղ բանակցություններին։ Մոսկվայի ճնշման տակ Բաքուն ստիպված եղավ «հաշտության» ձեռք մեկնել հայերին…

Մայիսի 16ին բիշքեկյան հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանի մեջլիսի նախագահ Ռ. Գուլիեւը միջնորդների ճնշմամբ նույնպես ստորագրել է հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը։ Հատկանշական է, որ Բիշքեկյան արձանագրության մեջ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է ոչ միայն հակամարտող կողմ, այլեւ ներկայացվում է որպես հաղթող երկիր։ Ընդ որում՝ փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, ԼՂՀ խորհրդարանների ղեկավարները, այնպես էլ Ղրղզստանի մեջլիսի եւ ՌԴ Պետդումայի նախագահները։ Ուշագրավ է եւ այն, որ հակամարտության երեք կողմերի ղեկավարների ստորագրությունները վավերացվել են Ռուսաստանի Դաշնության Պետդումայի եւ Ղրղզստանի մեջլիսի վերին պալատի նախագահների կողմից, ինչն ավելի է կարեւորում փաստաթղթի քաղաքական նշանակությունը։

Դժբախտաբար, անցած տարիների ընթացքում հրադադարն այդպես էլ չփոխակերպվեց լիարժեք խաղաղության: Արցախյան կողմից բազմիցս է ընդգծվել, որ հակամարտության կարգավորումը պետք է բխի Արցախի ժողովրդի ինքնորոշման պատմական իրավունքից, մասնավորապես՝ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտությունից։ Ընդ որում՝ 1994 թ. Բիշքեկյան արձանագրությունում նշվել է բանակցություններում Արցախի ներկայացուցիչների լիակատար մասնակցության հանգամանքը։ Ցավոք, Ադրբեջանի քաղաքական ուժերի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները, բանակցային գործընթացներում ձեռք բերված դրական միտումներն այսօր կասկածի տակ են առնվում։ Առավել զավեշտական է, երբ նման վերամբարձ հայտարարություններ են անում երկրի նախագահն ու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ովքեր անմիջականորեն պատասխանատվություն են կրում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վտանգելու եւ տարածաշրջանում լարվածությունը սրելու համար։

Մնում է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը խաչ է քաշում Ադրբեջան Հայաստան բանակցությունների անցած ճանապարհի վրա։ Բաքուն փորձում է վիժեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի երկարամյա աշխատանքը, որի գործունեության շնորհիվ համանախագահող երկրները 2001 թ. գրեթե մոտ էին վերջնական պայմանավորվածության ձեռք բերմանը։ Այլ կերպ ինչպե՞ս որակել Ադրբեջանի ղեկավարների նման պահվածքը, եթե ոչ` Արցախի հարցը կրկին փակուղի մտցնելու փորձ։ Հատկանշական է, որ համանախագահող երկրներն ամենատարբեր առիթներով արձանագրում են, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պիտի լինի համապարփակ ու երկարաժամկետ», իսկ Ադրբեջանի նախագահը միջազգային հանրության շրջանում կարծիք է փորձում ձեւավորել, թե ընդհանրապես «Ղարաբաղի խնդիր գոյություն չունի», եւ իրենք լուծել են այն:

Արցախի քաղաքական ղեկավարության եւ ժողովրդի համար այսօր էլ շարունակում է առաջնահերթ մնալ ղարաբաղյան հիմնախնդիրը։ Երկրի իշխանությունների ջանքերը նպատակաուղղված են հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանն այն սկզբունքների հիման վրա, որոնք լիովին արտացոլում են երկրի ժողովրդի կամքը։ Ցավոք, Ադրբեջանը մերժում է ազգերի ինքնորոշման սկզբունքը՝ վերստին պնդելով երկրի տարածքային ամբողջականության «անձեռնմխելիությունը»։ Հենց այդ հանգամանքն էլ թույլ չի տալիս բանակցություններին նոր լիցք հաղորդել, զարգացնել դրական այն միտումները, որոնք հաջողվել է ձեռք բերել միջազգային միջնորդության աջակցությամբ։

2020 թ. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44օրյա պատերազմից հետո, երբ հակառակորդը չի հրաժարվում հայատյաց իր քաղաքականությունից, այսօր առավել քան երբեւէ հրատապ է դառնում անկախության ճանաչման անհրաժեշտությունը։ Միջազգային հանրության նման քայլն Ադրբեջանի ագրեսիվ մտահղացումների կասեցման, մարդու իրավունքների պաշտպանության եւ հակամարտության գոտում կայունության հաստատման երաշխիք կարող է դառնալ։ Հիմնախնդրի վերաբերյալ ԱՀ իշխանությունները, քաղաքական ուժերը, ժողովուրդը միակամ են եւ հայտարարում են, որ երկրի անվտանգությունը երբեք չի լինի որեւէ սակարկության առարկա, ու արցախցիները չեն հրաժարվելու անկախությունից:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախճանաչումՌուսաստան
Կիսվել4Tweet3Կիսվել1
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Բնակֆոնդը երկրի առանցքային ակտիվներից է

Բնակֆոնդը երկրի առանցքային ակտիվներից է

Կիեւի տարակուսելի ակնկալիքները

Կիեւի տարակուսելի ակնկալիքները

Ամենաընթերցվածը

  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հերոսի պարգեւը՝ հետմահու

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Երեխաները կարող են աշխատել

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist