Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Պատմական իրողությունն անժխտելի է

«Հարսանիք լեռներում» ռազմագործողությունն անխուսափելի էր

Մայիսի 7, 2022
Տարածաշրջան
Պատմական իրողությունն անժխտելի է
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
560
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անկախ այն բանից, թե 44-օրյա պատերազմում հակառակորդին ինչպես է հաջողվել գրավել Շուշին, ինչն այլ խոսակցության թեմա է, ոչ ոք չի կարող նսեմացնել հայ ազատամարտիկների կողմից բերդաքաղաքի ազատագրման փառավոր էջը, որը պատմական, ինչպես նաեւ ռազմաքաղաքական տեսանկյունից մեծ նշանակություն ունեցավ ինքնապաշտպանական ուժերի կենտրոնացման եւ Արցախի պաշտպանության բանակի կայացման, ռազմաճակատում բեկում մտցնելու եւ Արցախը մայր Հայաստանին կապող երակի՝ ավտոմայրուղու բացման խնդրում:

«Ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացված Խոջալուի հաջող ռազմագործո-ղությունից հետո հակառակորդը Շուշիում ավելի էր ակտիվացել, եւ Ստեփանակերտն ու շրջակա հայկական մյուս բնակավայրերը շարունակ հրետակոծության տակ էին պահ-վում: Քաղաքը ավերվում էր, եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն օրեցոր աճում էր: Չնայած խուճապ չկար, սակայն լարվածության ուժգնացման պատճառով ցան-կացած պահի իրադրությունը կարող էր անկառավարելի դառնալ: Պահանջվում էր անհա-պաղ վերացնել Շուշիի կրակակետերը, ինչը հնարավորություն կտար խուսափելու հետա-գա ավերածություններից եւ զոհերից ու ամենակարեւորը՝ բերդաքաղաքն ազատագրելու թշնամուց ու Լաչինի միջանցքով ճանապարհ բացելու դեպի Հայաստան, Արցախը դուրս բերելու երկարամյա դաժան շրջափակումից»,- ստեղծված ծանր կացությունից դուրս գա-լու համար Շուշիի ռազմագործողությունը համարելով անխուսափելի՝ մայիսի սկզբին այն կազմակերպելու անհրաժեշտությունն այսպես է կարեւորել Արցախի հերոս, երջանկահիշատակ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Նա խոստովանել է, որ ռազմագործողության ձեռնարկումը դյուրին չի եղել. «Երեւանում եւ Ստեփանակերտում շատ լավ հասկանում էին, որ հայկական ուժերն ակնհայտորեն բավարար չեն այն իրագործելու համար»: Կոմանդոսը շեշտում է եւս մի կարեւոր հանգա-մանք: Մարտական տեխնիկայի, հրետանու եւ ռազմամթերքի քանակով հայկական կողմն անհամեմատ զիջում էր հակառակորդին: «Այն ժամանակ ադրբեջանցիներն ունեին 4 «Տ-72» տանկ, 9 ՀՄՄ, 12 միավոր այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 2 միավոր «ԲՄ»-21 («գրադ») համակարգ, մի քանի հրետանային կայանք եւ երկու տասնյակից ավե-լի ականանետ: Մինչդեռ այդ ամենի դեմ մենք դուրս էինք բերել ընդամենը 2 «Տ-72» տանկ, 8 ՀՄՄ, 6 հրետանային կայանք եւ 9 ականանետ»,- զրույցի ժամանակ նշել է Արկա-դի Տեր-Թադեւոսյանը՝ հավելելով, թե չնայած իրեն լրացուցիչ տեխնիկա էին խոստացել, բայց հապաղելն այլեւս անհնար էր…

Անդրադառնալով հսկայական ռազմական նշանակություն ունեցող իրադարձության որոշ մանրամասների՝ գեներալը պատմել է, որ Շուշիի վրա գրոհը ձեռնարկվել է չորս ուղղու-թյամբ, որին մասնակցում էր շուրջ 3 հազար մարտիկ: «Համաձայն ծրագրի՝ Քյոսալարի ուղղությամբ հարված է հասցվում, եւ հաջողության հասնելու դեպքում՝ գրավվում են Քյո-սալար եւ Կարագյավ կետերը: Միաժամանակ վերահսկողության տակ են առնվում Շուշիի մերձակա բարձունքները՝ նպատակ դնելով գրավել քաղաքի հյուսիսային թեւը: Ապա գրավվում է բերդաքաղաքի արեւելյան արվարձանը, եւ մեր ուժերն ամրանում են բանտ–հիվանդանոց բնագծում: Նախատեսվում էր Լաչինի ուղղությամբ հարձակում իրականաց-նել Զառուսլու եւ Լիսագոր կրակակետերի վրա եւ տիրել գերիշխող բարձունքները, որ-պեսզի հետագայում հնարավոր լիներ սպառնալիք ստեղծել Շուշի-Լաչին ճանապարհի համար եւ բացառել հակառակորդի կողմից նոր ուժերի կուտակումը»,-«Հարսանիք լեռնե-րում» ռազմագործողությունը գաղտնազերծել է Կոմանդոսը՝ չմոռանալով ընդգծել, որ բեր-դաքաղաքն անմիջականորեն գրոհել են «26-րդ»-ի եւ Շուշիի ուղղությունների մարտիկնե-րը. «Մայիսի 9-ի առավոտյան, ժամը 4-ի մոտերքը Շուշին արդեն լիովին ազատագրված էր»…

Ըստ Կոմանդոսի՝ Շուշիի ռազմագործողությունը տեւել է շուրջ 26 ժամ: Եվ հակառակորդը պարտությունից կատաղած՝ որոշել է «համարժեք քայլեր» ձեռնարկել: «Շուշիի կայազո-րին օգնելու նպատակով Ադրբեջանի պաշտպանության բանակի հրամանատարությունը, փորձելով հայկական ուժերի ուղղությունը շեղել Շուշի-Լաչին միջանցքով ընթացող մար-տական գործողություններից, մայիսի 8-ին սկսեց հրակոծության ենթարկել Մարտունու շրջանի Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն, Ասկերանի շրջանի Շոշ եւ Քռասնի գյուղերը: Ադրբե-ջանական «Սու-25» գրոհային ինքնաթիռներն ու «ՄԻ-24» մարտական ուղղաթիռները մի-աժամանակ ռմբահարման ենթարկեցին մեր դիրքերը Շուշիում: Սակայն թշնամին մեծ դի-մադրության ենթարկվելով մեր զինվորների կողմից՝ ստիպված էր հետ քաշվել Զառուս-լուի ուղղությամբ: Բնականաբար, մեր նոր ձեւավորվող բանակի հաղթարշավը ձգվեց դե-պի Լաչին՝ ընդհուպ հասնելով Գորիսի շրջանի մատույցներ: Լաչինի միջանցքի ազա-տագրմամբ, փաստորեն, բացվեցին գոցված դռները դեպի Հայաստան, ինչն օդ ու ջրի պես այնքան անհրաժեշտ էր շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին»,- նշել է նա:

Ի՞նչ են մեզ հուշում Շուշիի դասերը… Իմ զրուցակիցներն անկեղծ էին եւ փորձում էին իրենց խորհրդածությունները կիսել՝ հետադարձ հայացք ձգելով անցած օրերին եւ արժեւ-որելով «Հարսանիք լեռներում» ռազմագործողության պատմական նշանակությունը:

Արկադի Կարապետյան՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի եւ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանների ասպետ, Շուշիի ազատագրման ռազմագործողության Շոշի ուղղության հրամանատար.- Շուշիի ազատագրման օպերացիան պահանջում էր պլանի ավելի գրա-գետ, ավելի մանրազնին մշակում: Ռազմագործողությունը պետք է կազմակերպվեր ավելի վաղ, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ եւ այլն) այն հետաձգվել էր, եւ վերջնականապես մայիսի 4-ին ստորագրվել է Շուշիի ազատագր-ման մարտական հրամանը: Ռազմական գործողությունը ղեկավարել է ինքնապաշտպա-նության ուժերի (ԻՊՈՒ) հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը: ԻՊՈՒ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական եւ 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը պետք է միաժամանակ անցնեին հարձակման. 26-ի դիրքի (հյուսիսային) ուղղու-թյան հրամանատարն էր Վալերի Չիթչյանը, Լաչինի (հարավային) ուղղությանը՝ Սամվել Բաբայանը, Քյոսալարի (հյուսիս-արեւմտյան) ուղղությանը՝ Սեյրան Օհանյանը, պահես-տազորի հրամանատարն էլ Յուրի Հովհաննիսյանն էր: Բոլոր հարցերը լուծված էին: Այդ թվում՝ նաեւ սահմանների պաշտպանության խնդիրը, որը կարեւոր հարցերից էր: Պետք է ասեմ, որ բոլոր այդ ուղղություններն ունեին դժվար լուծելի խնդիրներ, որոնք հմուտ ղե-կավարությամբ կազմակերպվեցին լավագույն տարբերակով: Ցավոք, ունեցանք զգալի զոհեր՝ Քյոսալարի, Ջանհասանի ուղղությամբ: Իմ ուղղությունով, երեւի բոլորին է հայտնի, աչքի է ընկել 1-ին վաշտի հրամանատար Աշոտ Ղուլյանը, ով անձնական օրինակով քա-ջալերել է զինակիցներին, որոնց էլ հաջողվել է ազատագրել բանտի տարածքը: Պետք է նշեմ շոշեցիների օգնության մասին, որոնք մասնակցել են գրոհին՝ պատրաստ անմիջա-պես փոխարինելու զոհված կամ վիրավորված մարտիկներին: Ընդհանրապես՝ բոլորի ու-ղեղներում, թե՛ բնակչության, թե՛ մարտիկների, մեխված էր Շուշիի ազատագրման միտքը, ինչը, իմ կարծիքով, կարեւոր շարժառիթ էր հաջողության հասնելու համար:

Կարմեն Ավետիսյան՝ վաշտի հրամանատար, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ.- Անչափ մեծ է Շուշիի ազատագրման ռազմական նշանակությունը, որը հետագա հաղթանակների համար հուսալի նախապայման էր, հաջողությունների երաշխիք: Հայը վերջնականապես հավատաց իր ուժերին, իսկ աշխարհը համոզվեց, որ հայ զինվորի ոգու առջեւ անզոր են անգամ բարձրաբերձ լեռներն ու ժայռերը: Ուզում եմ երախտագիտությամբ հիշել այն մարդկանց, այն զորավարներին ու մարտիկներին, ովքեր արժանի ներդրում ունեցան փառավոր հաղթանակի ապահովման գործում. Արկադի Տեր-Թադեւոսյան, Աշոտ Ղուլյան, Գուրգեն Դալիբալթայան, Ֆելիքս Գզողյան, Վալերի Չիթչյան եւ շատ ու շատ անուններ: Ռազմավարական տեսակետից դժվարամատչելի դիրքն ու մարտական գործողությունների հետ կապված մյուս հանգամանքները Շուշիի բարձունքի նվաճումը քիչ հավանական էին դարձնում: Էլ չենք խոսում այն մասին, որ հակառակորդը մեծաքանակ զենք ու զինամթերքով, կենդանի ուժով մի քանի անգամ գերազանցում էր մեր ինքնապաշտպանական ուժերին: Սակայն հայ զինվորի հաղթական ոգին անչափ բարձր էր, եւ նա գիտեր, թե ինչի համար էր պայքարում: Ու պատահական չէ, որ նա արժա-նապատիվ հաղթանակ տարավ թշնամու նկատմամբ՝ ապացուցելով այն ճշմարտությունը, որ ինքն է բերդաքաղաքի օրինավոր տերն ու տիրակալը:

Ժորա Գասպարյան՝ Արցախի հերոս, պաշտոնաթող գեներալ-մայոր.- Դժվար է գերագնահատել Շուշիի ազատագրման բարոյական նշանակությունը: Այդ օրը հայը վերջնականապես հավատաց իր ուժերին, իսկ ողջ աշխարհի համար ակնհայտ դարձավ, որ հայ զինվորի ոգու եւ իր հայրենիքն ազատագրելու նրա կամքի առջեւ անզոր են անգամ ժայռերն ու կիրճերը, ոչինչ են թշնամական սպառազինությունն ու տեխնիկան: Շուշիի ազատագրումը դարձավ առաջին քայլը փառավոր հաղթանակների ճանապարհին: Երախտագիտությամբ պիտի հիշենք այն մարդկանց անունները, ովքեր անձնական մեծ ներդրում ունեցան: Հաշվի առնելով քաղաքի բավականաչափ բարդ, ռազմավարական տեսակետից՝ դժվարամատչելի դիրքն ու մարտական գործողությունների հետ կապված մյուս հանգամանքները՝ այն ժամանակ քիչ հավանական էր թվում Շուշիի բարձունքի նվաճումը: Էլ չեմ խոսում այն մասին, որ թշնամին մեծաքանակ զենք ու զինամթերքով, կենդանի ուժով մի քանի անգամ գերազանցում էր մեզ, եւ նախապես ծրագրելով Ստեփանակերտի եւ շրջակա հայկական բնակավայրերի ավերումն ու բնակչության սպանդը՝ ամրացել էր բերդում եւ լավ հնարավորություն ուներ ոչ միայն պաշտպանվել, այլեւ ճնշել մեր հարձակումը: Սակայն դա նրան չհաջողվեց, որովհետեւ վախը չկարողացավ զսպել իր մեջ, խուճապի մատնվեց ու ստիպված եղավ նահանջել: Մինչդեռ հայ զինվորի հաղթական ոգին շատ բարձր էր, ու գիտեր, թե ինչի համար է մարտնչում…

Թեգեր: Արկադի Տեր-ԹադեւոսյանԱրցախհերոսՇուշիպատերազմ
Կիսվել2Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հիշել եւ գնահատել մեզ հաղթանակ նվիրած հայորդիներին

Հիշել եւ գնահատել մեզ հաղթանակ նվիրած հայորդիներին

Ինչո՞ւ են հայերը Թուրքիայում արաբացվել

Ինչո՞ւ են հայերը Թուրքիայում արաբացվել

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist