Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հայաստանն անվտանգային նոր ձեւաչափերի անհրաժեշտություն ունի

Տարածաշրջանային իրողությունները՝ հօգուտ Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության զարգացման

Մայիսի 12, 2022
Տարածաշրջան
Հայաստանն անվտանգային նոր ձեւաչափերի անհրաժեշտություն ունի
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
294
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհում եւ, մասնավորապես, մեր տարածաշրջանում ձեւավորված ուժային կենտրոնները, դաշինքները Հայաստանի Հանրապետությանը պարտադրում են օգտագործել բոլոր հնարավորություններն ու ձեւաչափերը, որոնք առավելագույնս տեղավորվում են սեփական անվտանգային համակարգի ուժեղացման ռազմավարության մեջ: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո առավել ընդգծվեցին եւ ամրապնդվեցին Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները, որոնք լիովին տեղավորվում են իրենց իսկ հռչակած «մեկ ազգ, երկու պետություն» ձեւակերպման մեջ:

Հայաստանը ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ եւ ինտեգրված է ՀԱՊԿ անվտանգային համակարգին: Ինչպես ՌԴ-ն, այնպես էլ ՀԱՊԿ-ի գրեթե բոլոր պետություններն այս պահին լավ հարաբերություններ են պահպանում Ադրբեջան-Թուրքիա ռազմաքաղաքական դաշինքի հետ: Դաշինք, որի հետ Հայաստանը դեռ միջազգայնորեն ընդունված իրավահարաբերությունների ձեւաչափերով փոխառնչություն չունի, ավելին՝ լուրջ խնդիրներ կան Ադրբեջանի հետ: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ է հաստատում ՌԴ-ի հետ եւ փորձում է լավ հարաբերություններ ձեւավորել Իրանի հետ, որի շահերից չեն բխում Հարավային Կովկասում, այսինքն՝ իր հյուսիսում ադրբեջանաթուրքական դաշինքի գործողությունները, որոնք ուղղված են իրենց ազդեցության մեծացմանը եւ հետպատերազմյան ստատուս-քվոյի ամրապնդմանը:

Ուժային այս հարաբերակցության եւ գերակայող գործընթացների պայմաններում Հայաստանը պարտադրված է բազմազանեցնել իր անվտանգային համակարգը եւ եղածին ավելացնել նորերը: Իսկ նման ձեւաչափ ոչ միայն Իրան-Հայաստան հարաբերություններն են, այլեւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս փոխգործակցությունը: Վերջինս այս պահին Թուրքիա-Ադրբեջան ձեւաչափին առարկայորեն հակադրվող եւ զսպող մեկ այլ անվտանգային համակարգ է: Այն դեպքում, երբ Ադրբեջանից հնչում են չդադարող ռազմատենչ հայտարարություններ, իսկ Թուրքիան էլ Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցում է Ադրբեջանի շահերի համատեքստում, Հայաստանը պարտադրված է իր անվտանգային համակարգը լրացնել այս ձեւաչափերով: Եթե Թուրքիան բնական է դիտարկում իր դաշնակցի ռազմատենչ հայտարարությունների եւ գործողությունների ներքո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց վարելը, ապա այդ գործընթացին չի կարող նույն տրամաբանությամբ խանգարել Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի հարաբերություների խորացումը:

Ասվածի համատեքստում նախօրեին Հայաստանի ՊՆ-ում անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ: Դրանց մասնակցել են ՀՀ ՊՆ, Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի  եւ Կիպրոսի ազգային գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ ՀՀ ՊՆ-ի տարածած տեղեկատվության՝ հանդիպման ընթացքում ամփոփվել են Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ երկկողմ, եռակողմ ձեւաչափերով իրականացվող ռազմական համագործակցության շրջանակներում նախորդ տարիներին կատարված աշխատանքները, քննարկվել համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:

Հունաստանի հետ Հայաստանի սերտ համագործակցությունը՝ նաեւ պաշտպանության ոլորտում, նոր երեւույթ չէ: ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հետ փոխգործակցությունը կարեւոր է հատկապես Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կառույցների առանձնահատկություններին ծանոթանալու եւ դրանք յուրացնելու առումով, քանի որ այսօր ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ երկիրը՝ Թուրքիան, Ադրբեջանի զինված ուժերն ամբողջությամբ տանում է այդ դաշինքի ռազմական չափորոշիչների ներքո: Հետեւաբար, Հայաստանի պաշտպանության եւ անվտանգային համակարգի ռազմավարության մշակման համար շատ կարեւոր են ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ հանդիսացող բարեկամ երկրների փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը:

Ասվածի համատեքստում կարեւոր են վերջին հանդիպման եւ խորհրդակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրված 2022 թ. Հայաստանի եւ Հունաստանի միջեւ երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը եւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլանը: ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Հայաստանի եւ Կիպրոսի երկկողմ ռազմական համագործակցության 2022 թ. ծրագիրը ստորագրվել էր 2021-ի հոկտեմբերին:

Թեգեր: անվտանգությունԿիպրոսՀայաստանՀԱՊԿՀունաստանՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Երկրաջերմային. կկարողանա՞նք օգտվել ընդերքի այս պաշարից

Երկրաջերմային. կկարողանա՞նք օգտվել ընդերքի այս պաշարից

Հակաթուրքական էներգետիկ բլոկի ստեղծումը ձախողվում է

Հակաթուրքական էներգետիկ բլոկի ստեղծումը ձախողվում է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist