Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Տարածաշրջանի երկրներին ուղղված իրանյան ուղերձներ՝ Երեւանից

Իրանն առաջ է մղում Հյուսիս-Հարավը՝ ի հակակշիռ Արեւելք-Արեւմուտքի

Մայիսի 13, 2022
Տարածաշրջան
Տարածաշրջանի երկրներին ուղղված իրանյան ուղերձներ՝ Երեւանից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
120
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհում եւ տարածաշրջանում ընթացող դինամիկ աշխարհաքաղաքական տեղաշարժերի համատեքստում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանի այցը Հայաստան եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ անցկացված մամուլի ասուլիսում արած հայտարարությունները էական ուղերձներ էին պարունակում տարածաշրջանում «խաղացող» պետությունների համար:

Իրանի էներգետիկայի նախարարության համակարգման ներքո են նաեւ բնական ռեսուրսները եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերը: Այն պաշտպանական գերատեսչությունից հետո այդ երկրի երկրորդ ազդեցիկ կառույցն է եւ ներկայացնում է Թեհրանի տնտեսական քաղաքականության հիմնական վեկտորը: Պատահական չէր, որ Ալի-Աքբար Մեհրաբիանին առաջնահերթ անդրադարձավ իր երկրի եւ տարածաշրջանի համար մեծ կարեւորություն ներկայացնող ջրային ռեսուրսների խնդրին եւ դրա համատեքստում քննադատություն ուղղեց դեպի Թուրքիա: Նրա խոսքով՝ Արաքս գետի վրա Թուրքիայի կողմից իրականացվող շինարարությունը համաձայնեցված չէ գետի ավազանի երկրների հետ եւ կարող է վտանգել նրա էկոհամակարգը: Թուրքիայի հետ ջրի խնդիրներ ունեն ոչ միայն Իրանը եւ Հայաստանը, այլեւ Սիրիան եւ Իրաքը: Թուրքիան ջրամբարների միջոցով էականորեն սահմանափակում է Տիգրիս եւ Եփրատ գետերով ջրերի հոսքը Սիրիա եւ Իրաք, իսկ Արաքս գետի վրա, մասնավորապես՝ Կարսի մոտակայքում կառուցած մեծ ջրամբարի միջոցով սահմանափակում է ջրերի հոսքը նաեւ Հայաստան եւ Իրան: Այս փաստով է պայմանավորված վերջին տարիներին Ախուրյանի ջրամբարի թերլցվածությունը, որտեղից ոռոգվում է Արարատյան դաշտը:

Իրանի էներգետիկայի նախարարի խոսքով՝ Թուրքիան ձեռնարկում է ամբարտակների շինարարություն, բայց դրանք համաձայնեցված չեն Արաքս գետի ավազանի երկրների հետ: «Մենք համարում ենք, որ Արաքս գետի ավազանում գտնվող բոլոր պետություններն ամբարտակների շինարարության, ինչպես նաեւ Արաքս գետի ջրերի օգտագործման հարցում պետք է համաձայնեցված աշխատեն։ Միակողմանի եւ անհատական մոտեցումը կարող է վտանգներ պարունակել գետի համար»,- ասել է նա։

Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով Եվրոպայում էներգետիկ ռեսուրսների առումով սրված իրավիճակի ֆոնին Իրանի նախարարը խոսում է Հայաստան մատակարարվող գազի ծավալների մեծացման եւ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգիայի տարանցման նախաձեռնության մասին: Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստից հետո հրավիրված ճեպազրույցում Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանն ասել է. «Հաշվի առնելով գազի համաշխարհային պահանջարկը՝ բնականաբար, պետք է զարգացնել տարանցման հնարավորությունն օգտագործելու հանգամանքը: Իհարկե՝ Հյուսիս-Հարավ մայրուղին Հայաստանը շատ լավ տարբերակ է դարձնում ապրանքների տարանցման համար»։

Իրանի էներգետիկայի նախարարի այս հայտարարությունը պատասխան էր Էրդողանի վերջին հայտարարություններից մեկին, որում նա խոսում էր Ադրբեջանի հետ գազատարի նոր՝ հարավային հոսքի բացման մասին: Թուրքիայի առաջնորդը նկատի ունի Ադրբեջանի հարավային տարածքով, Մեղրիով եւ Նախիջեւանով կառուցվելիք գազատարի տեսլականը:

Իրանի էներգետիկայի նախարարի բոլոր հայտարարությունները վերաբերում էին Հյուսիս-Հարավ էներգետիկ, տրանսպորտային կապերին, որը փաստացի հակակշռում է ադրբեջանաթուրքական զույգի կողմից լոբբինգ արվող Արեւելք-Արեւմուտք գծին: Հյուսիս-Հարավ գծում Իրանը, բնականաբար, առանցքային դերակատարություն է հատկացնում Հայաստանին: Իրանի էներգետիկայի նախարարը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ եղած քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին կբարձրացվեն նաեւ տնտեսական հարաբերությունները, եւ այդ առումով մայիսի 11-ին միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ստորագրվածը երկրների միջեւ եղած ամենաբովանդակալից եւ ամենապարփակ փաստաթղթերից է, որտեղ հիմնարար ձեւով ներկայացված են  տնտեսության բոլոր ոլորտները: 

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաԻրանՀայաստանՄհեր Գրիգորյանտարածաշրջան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Փոփոխություն ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում

Փոփոխություն ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում

Մոսկվայի «թիկունքում»

Մոսկվայի «թիկունքում»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist