Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանաթուրքական զույգը շտապում է

Սահմանային սադրանքները խնդրի լուծման ուղի չեն

Մայիսի 14, 2022
Տարածաշրջան
Ադրբեջանաթուրքական զույգը շտապում է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
297
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման, սահմանազատման գործընթացի մեկնարկի համար տարբեր ուղղություններով ու միջոցներով ճնշումներ են գործադրվում հայկական կողմի վրա: Ադրբեջանաթուրքական զույգն իրեն հայտնի մեթոդներով կրկին խոսում է ոչ քաղաքակիրթ՝ սադրանքների եւ ապակայունացման սպառնալիքի լեզվով՝ փորձելով լարվածություն ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինուժն ապօրինի ներխուժել է ՀՀ տարածքներ: Սադրանքներ են կազմակերպվում նաեւ Հայաստանի արեւելյան հատվածի առավել զգայուն կետերում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման մեկ դեպք Սոթքի ոսկու հանքավայրում, ինչի հետեւանքով վիրավորվեց հանքի հայազգի աշխատակիցը:

Այս ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու անգամ ապատեղեկատվություն տարածեց, թե, իբր, ՀՀ զինված ուժերը կրակ են բացել արեւելյան սահմանին: Բաքվի տարածած նման մերկապարանոց ստերը չեն դիմանում այն պարզ փաստարկին, որ սահմանային լարվածությունն ամենեւին ձեռնտու չէ Հայաստանին, այն Ադրբեջանի օգտին է: Նման քայլերով պաշտոնական Բաքուն փորձում է ճնշում գործադրել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն արագացնելու համար: Սակայն այստեղ էլ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների տրամաբանությունն անհասկանալի է, քանի որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ շահագրգռված են սահմանազատման գործընթացների մեկնարկի եւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացման մեջ: Թերեւս, Ադրբեջանը նման գործողություններով փորձում է սահմանազատման իր պայմանները պարտադրել, բայց առնվազն մանկամտություն է կարծելը, թե բանակցային սեղանին որոշիչը լինելու են սահմանային սադրանքները՝ պատմական-իրավական փաստարկների, քարտեզների եւ հիմքերի փոխարեն:

Ակտիվացող գործընթացների համատեքստում է Հայաստան ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը: Այս ուղղությամբ աշխատանքային խմբի գործողությունների ակտիվացման փաստին Դուշանբեում անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ զրուցել ենք սահմանազատման եւ սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծման հարցի շուրջ։ Եվ կարծես թե պայմանավորվածություն կա ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, որ մայիսի 16-17-ը պատրաստվում են հանդիպել Մոսկվայում հաղորդակցությունների մասով, եւ կա նաեւ պայմանավորվածություն, որ նույն օրերին Մոսկվայում երկկողմ հանդիպում կկազմակերպվի»:

ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո Հայաստանի դիվանագիտական կառույցը հայտնեց, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման, սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։ Ըստ հաղորդագրության՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների եւ ազատությունների երաշխավորման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ։

Վերջինս չպետք է կապել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետ, որը հատկապես կարեւոր է Հայաստանի համար՝ Ադրբեջանի զինուժը ՀՀ տարածքից դուրս հանելու նպատակով: Այսպես կոչված անկլավների մասին պաշտոնական Բաքվից հնչող քարոզչական հայտարարություններն իրենց հիմքում առարկայական ոչինչ չունեն: Մի բան միանշանակ է, որ եթե այդ հարցը քննարկվի, ապա օրինաչափորեն դիտարկվելու է Արծվաշենի խնդիրը: Անկախ ամեն ինչից, ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման միակ խաղաղ ուղին սահմանագծումն ու սահմանազատումն է:

Թեգեր: ԱդրբեջանԱրարատ ՄիրզոյանՀՀ ԱԳՆսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Երբ աճը կարող է համարվել լավ

Մենք կարո՛ղ ենք վերականգնել մեր ռեսուրսները

Հաղթող կողմ առայժմ չկա

Հաղթող կողմ առայժմ չկա

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ազնվություն եւ ճշմարտություն

    51 Կիսվել են
    Կիսվել 20 Tweet 13

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist