Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 2, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի դեմ ագրեսիան… «հաղթաթուղթ» առաջիկա ընտրապայքարում

Արդեն հրապարակայնորեն հաստատվում է Արցախյան պատերազմում Թուրքիայի հիմնական դերակատարումը

Մայիսի 17, 2022
Տարածաշրջան
Արցախյան հիմնահարցի կարգավորումը տեղափոխվում է քաղաքական հարթություն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
117
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան վերջին պատերազմի մանրամասներին ծանոթ ցանկացած անհատի համար միանշանակ պարզ է, որ այն հրահրեց եւ դրա ելքն ապահովեց Թուրքիան: Եթե պատերազմին հաջորդած ժամանակահատվածում, առավել եւս 44 օրերի ընթացքում պաշտոնական Անկարան ամեն կերպ ձգտում էր թաքցնել այդ փաստը՝ ներկայացնելով, թե իբր Ադրբեջանն իր ուժերով է պատերազմում, ապա այսօր արդեն նման ջանքեր չի գործադրում: Ավելին՝ Էրդողանը Թուրքիայի գալիք տարվա ընտրությունները փաստացի մեկնարկում է Արցախյան պատերազմը պայքարի ուժեղ «խաղաքարտ» հայտարարելով:

Թուրքիայում Ռիզե-Արտվին նոր օդանավակայանի բացմանը Իլհամ Ալիեւին հրավիրելը եւ այնտեղ Բաքվի առաջնորդի ողջ ելույթն արցախյան թեմային նվիրելը միայն մեկ նպատակ ունեին՝ պատերազմի՝ իրենց համար դրական ելքը վերագրել Էրդողանին, ինչը հնարավոր չէ չդիտարկել որպես մոտեցող ընտրությունների քարոզարշավի դե ֆակտո մեկնարկ։ Էրդողանն ու Ալիեւն արդեն ոչ թե չեն թաքցնում պատերազմում Թուրքիայի մասնակցությունը, այլ այն ներկայացնում են Էրդողանի ձեռքբերում:

«Պատերազմի առաջին ժամերից մինչեւ վերջին օրը իմ եղբայրը մեզ հետ էր, եղբայրական թուրք ժողովուրդը մեզ հետ էր։ Պատերազմի հենց առաջին օրը հարգելի նախագահի, իմ եղբոր, նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերը, որ Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան Ադրբեջանի հետ է՝ լուրջ ազդանշան էին շատերի համար։ Մինչեւ պատերազմի վերջին րոպեները, քանի դեռ Շուշիում չէր բարձրացվել Ադրբեջանի դրոշը, Թուրքիան մեզ աջակցում էր, մեր հենարանն էր։ Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա այդ եղբայրությունը»,- իր ելույթում հայտարարել է Ալիեւը: Նա նաեւ չի մոռացել գովերգել Էրդողանի վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, ինչը հիմնավորել է օդանավակայանների, դպրոցների ու մանկապարտեզների բացման փաստերով:

Թուրքական օդանավակայանի բացմանը Իլհամ Ալիեւի մասնակցությունը փաստում է եւս մեկ բանի մասին՝ Ադրբեջանն այլեւս ինքնիշխանության ահռելի կորուստ ունի: Սովորական կառույցի բացմանը նրան հրավիրելը նշանակում է, որ Էրդողանը Ադրբեջանը դիտարկում է որպես իր նոր վիլայեթ: Դա օրինաչափորեն այդպես էլ պետք է լիներ: Արցախի ժողովրդի դեմ իրականացրած ագրեսիայի եւ դրա ելքը որոշելու համար Թուրքիան դեռ ավելին է պահանջելու Ալիեւից: Արդեն այսօր Անկարան հիմնական ներկայություն է ապահովել բռնազավթած արցախյան տարածքներում, մասնավորապես՝ հանքարդյունաբերության եւ բիզնեսի այլ շահավետ ոլորտներում: Ադրբեջանի բանակն ինտենսիվությամբ հարմարեցվում է  թուրքական բանակի չափորոշիչներին: Պաշտոնական Բաքուն իր արտաքին քաղաքականությունը վարում է բացառապես Անկարայի թելադրանքով, ուղենիշներով եւ հստակ ընդգծած պրիզմայով:

2023 թ. հունիսին նախատեսված Թուրքիայի նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանը երրորդ անգամ կառաջադրվի այդ պաշտոնում: Թուրքիայի գործող առաջնորդն այս անգամ կներկայացնի «Ժողովրդի դաշինք» քաղաքական միավորումը, որի կազմում են ինչպես իշխող «Արդարություն եւ զարգացում», այնպես էլ «Ազգայնական շարժում» կուսակցությունները։ Թուրքիայում գործող բոլոր կուսակցությունները, հատկապես՝ Էրդողանի գլխավորածները, ազգայնական քաղաքական ուժեր են: Այս առումով լրիվ բացատրելի է, թե ինչու է Էրդողանն իր ընտրապայքարի հիմքում դնում Արցախի ժողովրդի դեմ հրահրած ագրեսիայի՝ թյուրքական պետությունների համար դրական արդյունքները:

Թեգեր: անկախությունԱրցախընտրություններԹուրքիաճանաչումպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Թուրք-իրանական փոխառնչությունները

Թուրք-իրանական փոխառնչությունները

Հուլիսի 2, 2022
Ինչ է նշանակում «ճանապարհների պարզեցված ռեժիմ»

Երբ էժանագին PR-ն արդեն խաթարում է միջազգային հիմնարար գործընթացները

Հուլիսի 1, 2022

Սեղանի շուրջ արդիական զենքերը չեն «խոսում»

Ակտիվանում է Հյուսիս-Հարավ համագործակցությունը

Խոսում են նույն լեզվով, բայց առայժմ տարբեր հարթակներում

Առաջ գնալու համար կառուցողական առաջարկներին պետք է հետեւեն համապատասխան ուղերձները

Արեւմուտքը հստակեցումներ է կատարում

Արցախի կարգավիճակի մասին բարձրաձայնելու իրավունքն արցախցունն է

Հաջորդ Հոդվածը
Գյուղը երկիր է կերակրում

Գյուղը երկիր է կերակրում

Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

Ամենաընթերցվածը

  • Տնտեսական մեր ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով

    Տնտեսական մեր ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Կանխիկ շրջանառությունն այսօրվանից սահմանափակվում է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Արցախի ձայնը» պիտի սթափեցնի աշխարհին

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Երբ էժանագին PR-ն արդեն խաթարում է միջազգային հիմնարար գործընթացները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Վիրավոր թեւերս բացվել են, եւ գնում եմ իմ երազի հետեւից»…

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist