Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Մեր հարեւանների ռազմատենչ տրամադրությունները չեն փոխվել

Նպատակներից է «գլոբալ խաղացողներին» տարածաշրջանից հեռացնելը

Մայիսի 19, 2022
Տարածաշրջան
Խաղաղությունը հակառակորդին պետք է պարտադրել
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
85
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանն ապակայունացնող քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ ապատեղեկատվություն տարածելով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ իբր «մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը»։ ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունը՝ հայտնելով, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Ապատեղեկատվության թիրախում այս անգամ Գեղարքունիքի մարզն է, որի կարեւորությունը նաեւ Արցախի Քարվաճառի հետ ճանապարհային կապով է պայմանավորված։ Ինչպես գիտենք, Քարվաճառը ռազմավարական նշանակություն է ունեցել Հայաստանի անվտանգության, այդ թվում՝ ջրային անվտանգության առումով։ Մինչեւ Քարվաճառի ազատագրումը, որն սկսվեց 1993 թ. մարտի 27-ին, ադրբեջանական հրոսակներն այն վերածել էին ՀՀ եւ նախկին ԼՂԻՄ տարածքների ուղղությամբ հարձակումներ գործելու ռազմական հենակետի։ Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերն անցած տարվա մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում են, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի եւ Կութի հատվածներում, որտեղից պարբերաբար սադրիչ գործողություններ են իրականացնում։

Կարծես թե օրինաչափություն է դարձել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններից եւ անմիջական շփումներից հետո իրավիճակի սրացում է լինում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ուղղությամբ։ Օրեր առաջ Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ մասնակցելու Ռիզե-Արդվին՝ թվով 58-րդ օդանավակայանի բացման արարողությանը։ Այցի ընթացքում Ազգայնական շարժում կուսակցության (MHP) նախագահ Դեւլեթ Բահչելին Բաքվի բռնապետին էր նվիրել ոսկեզօծ SAR 9 ատրճանակ, որի վրա փորագրված է եղել «Karabağ Fatihi» (Ղարաբաղը նվաճող) գրությունը։ Ի դեպ, SAR 9 ատրճանակները նախատեսված են քաղաքացիական շուկայի համար։ Թուրքական ոստիկանությունն այն ընդունել է որպես իր պաշտոնական անձնական զենք, նույնն արել են նաեւ ՆԱՏՕ-ի մի քանի զորամասեր: Խորհրդանշական նվերը հերթական անգամ ի ցույց է դնում երկու երկրների ռազմատենչ տրամադրությունները։

Հայաստանին եւ արցախյան հակամարտության թեմային է անդրադարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը, ով մայիսի 16-18-ը Բաքվում էր՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 3-րդ գլխավոր համաժողովին։ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը քննադատել է «գլոբալ խաղացողներին» տարածաշրջանային հարցերին մշտապես միջամտելու համար, ինչն ուղեկցվել է «համամարդկային արժեքների եւ արդարության սկզբունքների անտեսմամբ»։ Այլ կերպ ասած՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյան հուշում է, որ տարածաշրջանային հարցերն ու խնդիրները Թուրքիան նախատեսում է վերցնել իր վերահսկողության տակ եւ չի ընդունելու տարածաշրջանից դուրս խաղացողների միջամտությունը։ Շենթոփի խոսքով՝ խոշոր տերությունների գործողությունների արդյունքում են սրվել առկա ճգնաժամերը՝ հանգեցնելով նրան, որ «լարվածությունը ձեռք է բերել ձգձգվող բնույթ»։ Նա հիշեցնում է Հայաստանի հետ հակամարտությունը, որը, ըստ նրա, «աշխարհի ազդեցիկ պետությունների ստեղծած մեխանիզմի»՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծում չտվեց խնդրին։ «Մենք միշտ աջակցել ենք Ադրբեջանին նրա պայքարում եւ կշարունակենք աջակցել»,- ասել է խորհրդարանի նախագահը՝ նշելով, որ «տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար չի կարելի բավարարվել միայն մեկ խնդրի լուծմամբ»։

Փաստորեն, Արցախի տարածքների զավթումը Թուրքիան եւ Ադրբեջանը չեն համարում վերջնանպատակ, այլ ընդամենը՝ առաջնային քայլ թյուրքական աշխարհ ստեղծելու ճանապարհին։ Այսպիսով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը 2020 թ. պատերազմից ի վեր շարունակում են համագործակցության խորացումը ռազմաքաղաքական, գաղափարաքարոզչական հարթություններում՝ հիմքում դնելով թյուրքական գործոնը։ Պատահական չէ, որ Շենթոփը հանդիպել է Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մեհմեթ Սուրեյա Էրի հետ, ինչպես նաեւ այցելել ադրբեջանական վերահսկողության տակ անցած Շուշի։ Թուրքերն ու կովկասյան թաթարները կարծես թե հայոց բերդաքաղաք Շուշին անընդհատ «նվաճելու» մտասեւեռուն կախվածություն ունեն։ Այդ նպատակով է, որ Շուշին հռչակվել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, այդտեղ է ստորագրվել նաեւ թուրք-ադրբեջանական դաշնակցային համաձայնագիրը, Շուշիում են կազմակերպվում երկրի համար կարեւոր միջոցառումները, այցելություններ կազմակերպում թե շարքային քաղաքացիների, թե օտարերկրյա պատվիրակությունների համար։ Այս ամենն ի ցույց են դնում խորքային վախերն ու բարդույթավորվածությունը։

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաՀՀ Պաշտպանության նախարարությունսադրանքսահման
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Մարտի 28, 2023
Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Մարտի 25, 2023

Փոխզիջումը չի կարող արցախահայության գոյությունը վտանգելու հաշվին լինել

Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Հաջորդ Հոդվածը
Կենսաթոշակառուները քարտով առեւտրի դիմաց զեղչեր կստանան

Կենսաթոշակառուները քարտով առեւտրի դիմաց զեղչեր կստանան

Թուրքիայի «առեւտրային» դիվանագիտությունը

Թուրքիայի «առեւտրային» դիվանագիտությունը

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist