Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Առաջին երկկողմ հանդիպման աննախադեպ արձագանքները

Ընդունելի են բացառապես կողմերի ինքնիշխանության հիմքի վրա տարվող կարգավորման գործընթացները

Մայիսի 26, 2022
Տարածաշրջան
Առաջին երկկողմ հանդիպման աննախադեպ արձագանքները
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
280
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր երկրում չկա որեւէ քաղաքական-հասարակական ուժ, որը դեմ արտահայտվի տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը եւ հաղորդակցության ուղիների բացմանը: Առավել եւս, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար տեղակայվել են ադրբեջանական զինված ուժեր, եւ դրանց դուրս բերումը հնարավոր է միայն սահմանազատումից ու սահմանագծումից հետ: Միեւնույն ժամանակ բոլոր ուժերը եւ ՀՀ քաղաքացիները կողմ են այնպիսի հարաբերությունների հաստատման գործընթացին, որում պահպանվում են կողմերի ինքնիշխան ու արցախահայության ինքնորոշման իրավունքները:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները: Վերջիններս հայտարարում են, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ, բայց, ըստ էության՝ դրանից առանձին դիտարկելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հնարավոր միջոցներով խրախուսելով առաջընթացն այդ գործում: ԵՄ-ն Երեւանին եւ Բաքվին անգամ ֆինանսական օժանդակություն է խոստացել՝ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց ապահովելու համար:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին նախօրեին վերջապես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը` երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձեւաչափով։

Հանդիպմանը հաջորդած մի քանի ժամվա ընթացքում հրապարակվեցին Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դրական արձագանքները: Թվիթերյան իր էջում Շառլ Միշելը ողջունեց սահմանագծման եւ սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպումը եւ գրեց. «Մենք ջերմորեն ողջունում ենք սահմանային հանձնաժողովի առաջին նիստը, որն այսօր տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, որպեսզի առաջ տանի միջպետական սահմանի սահմանազատման եւ կայուն իրավիճակի ապահովման ուղիների քննարկումը»։

Այս գրառմանը հետեւեց Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, որում ասվում է, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպումը կողմերին թույլ տվեց պայմանավորվել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողովի նիստի շուրջ։ «Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Եվրամիության հովանու ներքո երկխոսությանը եւ կշարունակի նպաստել այդ երկխոսությանն ազգային մակարդակով՝ որպես ԵՄ խորհրդում նախագահող երկիր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- ասվում է այս երկրի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն էլ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Վաշինգտոնի օգնությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցում, կոչ արել առաջընթաց գրանցել տրանսպորտի եւ հաղորդակցության ոլորտում տարածաշրջանային կապերի զարգացման ուղղությամբ: Բլինկենը նաեւ վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը երկկողմ ձեւաչափում, ինչպես նաեւ համախոհ գործընկերների հետ միասին աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ համապարփակ խաղաղության ձեռքբերմանը։

Մհեր Գրիգորյանը եւ Շահին Մուստաֆաեւը սահմանային հանդիպման ժամանակ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման եւ այլ հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել հանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ, որի համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

Վերջին որոշումը նպատակաուղղված է արցախյան հիմնահարցում միջնորդական առաքելություն ունեցող բոլոր կողմերի միջեւ հավասարության պահպանմանը, ինչը կարող է բացառապես դրականորեն անդրադառնալ խնդիրների արդյունավետ լուծման գործընթացի վրա: Այս մարտավարությունը շատ կարեւոր է հատկապես ուկրաինական ճգնաժամի ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ փաստացի շփումների ժամանակավոր դադարեցման պայմաններում: Այստեղ ավելորդ չէ ընդգծելը, որ կողմերի միջեւ խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը կտրուկ ակտիվացան այն բանից հետո, երբ Արցախում ու Հայաստանի սահմաններին ադրբեջանական սադրանքները որակվեցին որպես ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձ: Ամեն դեպքում՝ միջնորդական գործողությունների նման ակտիվությունը կարող է միայն նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը, որն անհրաժեշտություն է ադրբեջանաթուրքական 44-օրյա աղետաբեր ագրեսիայից հետո:

Թեգեր: ԱրցախԵԱՀԿԵՄԻլհամ ԱլիեւՆիկոլ ՓաշինյանՇառլ Միշելպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հակամարտության տեղային բնույթը ձեռնտու է Թուրքիային

Հակամարտության տեղային բնույթը ձեռնտու է Թուրքիային

Էներգետիկ համակարգը՝ անվտանգության ցուցիչ

Էներգետիկ համակարգը՝ անվտանգության ցուցիչ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist