Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Էներգետիկ համակարգը՝ անվտանգության ցուցիչ

Ինչպե՞ս ճիշտ դիրքավորվել միջազգային զարգացումներում

Մայիսի 26, 2022
Միջազգային
Էներգետիկ համակարգը՝ անվտանգության ցուցիչ
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ խոսում ենք ՀՀ-ում էներգետիկ համակարգի անվտանգության մասին, նվազագույնը պետք է պատկերացնենք, թե տարածաշրջանում էներգետիկ ինչ քաղաքականություն է տարվում։ Որովհետեւ էներգետիկայի համակարգը յուրօրինակ ցուցիչ սարք, ինդիկատոր է, որ լավագույնս է հուշում իրական աշխարհաքաղաքականության պատկերը, զարգացումների ընթացքը, դիտարկվող օբյեկտների ծավալումներն ու տեղաշարժերը։ Որովհետեւ էներգետիկայի ոլորտում «կոմերցիա» ասվածը երբեք զուտ կոմերցիա չի լինում, այն կառուցվում է քաղաքական նպատակների ու շահերի վրա։ Եվ երբ որոշ ժամանակ առաջ մեր էներգետիկ ոլորտի փորձագետները մտահոգություն հայտնեցին, որ Էներգետիկ տրիլեմայի ինդեքսի համաձայն (World Energy Council)՝ վերջին երկու տասնամյակում Հայաստանում էներգետիկ անվտանգության ամենացածր մակարդակը գրանցվել է 2021 թ., ասացինք, որ սա թույլ է տալիս հասկանալ մեր բացթողումը։ Այլ կերպ՝ մենք մեր երկրի էներգետիկ համակարգը պետք է դիտարկենք անվտանգության հարթությունում, այլ ոչ թե բացառապես սպառողական տրամաբանության շրջանակներում։

Իսկ անվտանգության հարթությունն անհնար է դիտարկել առանց արտահանման թվերի։ Ըստ այդմ՝ հստակ պատկեր ներկայացնենք. Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը 2021 թ. մոտավորապես 25 տոկոսով նվազել է։ Մինչդեռ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան 26 տոկոսով ավելացել է։ Անկեղծ լինելու համար այլ թվեր էլ պետք է ավելացնենք, օրինակ՝ ծավալների անհամադրելիության՝ Հայաստանից 990 մլն կՎտ.ժ-ի փոխարեն ադրբեջանական 260 մլն կՎտ. ժ ցուցանիշը։ Բայց սա մխիթարանք չէ՝ հաշվի առնելով այն, թե Իրանի ու Ադրբեջանի միջեւ ինչ ակտիվ էներգետիկ «երկխոսություն» է սկսվել համակարգերի սինքրոնիզացման ուղղությամբ։ Ի վերջո, ինչ կլինի հայտարարը, ընթացքը ցույց կտա։ Բայց որ մենք մտածելու շատ բան ունենք մեր էներգետիկ քաղաքականության առումով, առավել քան ակնհայտ է։ Մեկ այլ թիվ էլ մեջբերենք. ընդհանուր առմամբ, նախորդ տարի արտահանել ենք 995.2 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, ինչը 2020 թ. համապատասխան ցուցանիշի համեմատ 25.3 տոկոսով նվազել է։ Իսկ ներմուծման ծավալն ավելացել է 15 տոկոսով։ Թվերը միանշանակ հուշում են՝ արտահանման քաղաքականությունը պետք է վերանայվի։

Անվտանգության արտահանման բաղադրիչից կրկին գանք բուն էներգետիկ տիրույթում տարածաշրջանային որոշ զարգացումների, ինչը կօգնի մեզ հասկանալ ոլորտում քաղաքականության եւ աշխարհաքաղաքականության դրսեւորումները եւ, ըստ այդմ, էներգետիկ անվտանգության առումով մեր ճիշտ դիրքավորման անհրաժեշտությունը։ Միայն մեկ օրինակ մեջբերենք՝ ադրբեջանա-ռուսական էներգետիկ համագործակցության, որը, սակայն, գնալով ձեւափոխվում է էներգետիկ բախման։ Երբ Բաքուն հայտարարեց, որ Ռուսաստանից ներկրվող բնական գազի դիմաց՝ տարեկան մինչեւ 2 մլրդ խմ, չի պատրաստվում ռուբլիով վճարել, Մոսկվան հրապարակային չպատասխանեց։ Կարճ ժամանակ անց ռուսական կողմից փորձագիտական շրջանակները հաղորդեցին, որ «Գազպրոմբանկը» որոշ ծրագրերի վարկավորում չի անի։ Ի դեպ, խոսքն այն ծրագրերի վարկավորման մասին էր, ինչը պետք է իրականացվեր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներում։

Սրան հետեւեցին այլ իրադարձություններ։ Բաքուն ասաց, թե որոշել է ռուսական «Տատնեֆտ» ընկերությանը պատկանող Բաքու-Նովորոսիյսկ նավթամուղով նավթի մատակարարումը դադարեցնել, փոխարենը դա կանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ Պատճառն այն էր, որ «Տատնեֆտը» որոշել էր տարանցման համար վճարները նույնպես ռուբլիով գանձել։ Հավելենք, որ «Տատնեֆտը» Ռուսաստանի նավթային խոշորագույն ընկերություններից է, գործունեությունը կենտրոնացած է զտման, նավթի եւ գազի քիմիայի, նավթի եւ գազի արդյունաբերության սարքավորումների արտադրության վրա: «Տատնեֆտը» մասնակցություն ունի նաեւ  ֆինանսական (բանկային եւ ապահովագրական) հատվածի ընկերությունների կապիտալում։

Ռուսաստանի եւ Թուրքիայի՝ էներգետիկ հատվածում հակասություններին այստեղ չենք անդրադառնա, քանզի դրա մասին խոսել ենք՝ ներկայացնելով Անկարայի՝ հյուսիսային Իրաք ներխուժման նպատակները, որոնք ուղղված են Թուրքիայի տարածքով Եվրոպա ածխաջրածինների այլընտրանքային մատակարարումներ իրականացնելուն։ Զուգահեռ կարող ենք խոսել նաեւ Ռուսաստանի հանդեպ էներգետիկ պատժամիջոցներից՝ նավթի ու գազի արտահանման կասեցումից, բայց  պետք է նաեւ մեկ այլ փաստ հաշվի առնենք. 2019 թ. հաստատված ՌԴ էներգետիկ անվտանգության ռազմավարությունում այս երկիրը սպառման գլխավոր շուկա է ընտրել Ասիան։ Չմոռանանք «Ռոսնեֆտի» եւ «Գազպրոմի» հետ Չինական նավթագազային ազգային ընկերության կնքած երկարաժամկետ պայմանագիրը՝ 10 տարվա կտրվածքով։

Էներգետիկ քաղաքականության այս ծավալումների պատկերի հակիրճ նկարագիրը մեկ նպատակով մեջբերեցինք, որպեսզի ավելի ակնառու լինի էներգետիկ մե՛ր համակարգի անվտանգությանն ուղղված երկարաժամկետ կայուն եւ հստակ քաղաքականության հրամայականը, որն ուղղված կլինի լիիրավ ինքնաբավությանը, արտահանման ընդլայնմանը։ Կարո՞ղ ենք հասնել սրան։ Այո, եւ՛ ներուժն ունենք, եւ ոլորտն է դիվերսիֆիկացված՝ ԱԷԿ ունենք, ՋԷԿ-եր, հիդրոկասկադներ, ՀԷԿ-եր, ՓՀԷԿ-ներ, արեւային կայաններ, հողմակայան (այսինքն՝ ավանդական եւ վերականգնվող)։ Մնում է զարգացման ծրագրեր մշակել՝ անպայման սոցիալական բաղադրիչները հաշվի առնելով, մատակարարման ուղիներն ու ձեւերը բազմազանեցնել, տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույցների կարեւորագույն շահառու դառնալ։

Թեգեր: ԱդրբեջանգազպատերազմՌուսաստան
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Երբ «արտաքին սպառնալիքն» այլեւս գործոն չէ

Երբ «արտաքին սպառնալիքն» այլեւս գործոն չէ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Հայր, եթէ կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist