Աստված Հիսուսի երկնային կյանքի վերջին ժամերին զրկեց գերբնական պաշտպանությունից։ Հիսուսի հոգեւոր եւ ֆիզիկական տանջանքներն այնքան ուժգնացան, որ նա աղոթքն աղաղակով ու արցունքով էր բարձրաձայնում.
«Նա որ իր մարմնի օրերումը աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից. եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար»։ Եբրայեցիս 5։7
Հիսուսին պետք է պատժեին որպես չարագործի։ Միայն այն միտքը, որ դա կարող է ստվեր գցել Հոր վրա, նրան այնպիսի տանջանքներ էին պատճառում, որ Գեթսեհեմի այգում այնպիսի ջանադրությամբ էր աղոթում, որ նրա քրտինքներն արյան կաթիլների նման էին թափվում գետին։
«Եւ երբոր այն տեղը հասաւ, նորանց ասեց. Աղօթք արէք, որ փորձութեան մէջ չմտնեք։ Եւ ինքը նորանցից հեռացաւ մի քարընկէցի չափ, ծունր դրաւ, աղօթք էր անում, Եւ ասում. Հայր, եթէ կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի։ Եւ հրեշտակ երեւեցաւ նորան երկնքիցը, եւ զօրացնում էր նորան. եւ նա տագնապի մէջ լինելով, աւելի եռանդուն էր աղօթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպէս արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ»։ Ղուկաս 22։40-44
«Եւ իններորդ ժամին Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի. որ թարգմանվում է՝ Իմ Աստուած, իմ Աստուած, ինչո՞ւ թողիր ինձ»։ Մարկոս 15։34
Այսպիսով՝ նա չարչարանքների միջոցով, որոնք բաժին հասան իրեն, սովորեց հնազանդություն՝ դրանով իսկ ուրախություն պատճառելով Հոր սրտին։ Այժմ, բնակվելով երկնքում, Հիսուսն զգում է մեր ցավը, որը հաճախ իր հետ բերում է պայքար հնազանդության համար։
«Որովհետեւ ինքը որ չաչարուեցաւ եւ փորձուեցաւ, կարող է օգնութիւն տալ փորձուողներին»։ Եբրայեցիս 2։18
«Որովհետեւ ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք, որ չկարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի»։ Եբրայեցիս 4։15
«Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին»։ Առակաց 27:11
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ