Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Օգոստոսի 11, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախցիների ինքնորոշման իրավունքի դիտարկումն այլընտրանք չունի

Արցախի հարցում Բաքուն փորձում է հակադրվել աշխարհաքաղաքական կենտրոններին

Մայիսի 27, 2022
Տարածաշրջան
Արցախի կարգավիճակի հարցը մնում է քննարկումների օրակարգում
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
32
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ խաղաղության հնարավոր բանակցությունների համատեքստում Հայաստանի ներկայացրած 6 եւ Ադրբեջանի 5 սկզբունքների ձեւակերպումների շուրջ կողմերի միջեւ համաձայնություն չի ձեւակերպվել: Հաշվի առնելով այն, որ հայկական կողմը հայտարարել էր ադրբեջանական կողմի ներկայացրած սկզբունքների ընդունելի լինելու մասին, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը չի համաձայնում փաստաթղթում ընդգրկել Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը:

ԱԺ-ում արված այդ հայտարարությունից պարզվում է, որ պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է դիտարկել երկու պետությունների հարաբերությունների հաստատման սկզբունքային հարցը՝ արցախցիների միջազգային հիմնարար ինքնորոշման իրավունքը կամ ավելի իրավաքաղաքական ձեւակերպմամբ՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը: Առանց հիմնահարցի բուն պատճառի դիտարկման՝ հարաբերություններ հաստատելու գործընթացի քննարկում հնարավոր չէ, դա բոլոր դեպքերում փակուղի տանող ճանապարհ կլինի: Մյուս կողմից էլ նույն Ադրբեջանի առաջնորդն ու իր «եղբայր» Էրդողանը պարբերաբար հանդես են գալիս Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու եւ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օգտին: Բայց եռակողմ բանակցությունների արդյունքների մասին հրապարակվող հայտարարությունների ենթատեքստերում հստակ ընդգծվում է պաշտոնական Բաքվի խոսքի եւ գործի հակասությունը:

Եթե Ալիեւը համառորեն չի ցանկանում դիտարկել Արցախի կարգավիճակի հարցը, բայց անկեղծորեն ձգտում է Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, ապա դա հնարավոր կլինի միայն մեկ դեպքում՝ արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման հարցն անջատել երկկողմ հարաբերություններ հաստատելու գործընթացի օրակարգից՝ պարտավորվելով այն քննարկել գործող միջազգային ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բանակցային հարթակում:

Լուծման այդ տարբերակի մասին ԱԺ վերոնշյալ նիստում բարձրաձայնեց նաեւ ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝ այն դիտարկվում է հնարավոր սցենարներից մեկը երկկողմ հարաբերությունները կարգավորելու գործընթացը փակուղի չտանելու համար, առավել եւս, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման բանակցային գործընթացը դե-ֆակտո ընթանում է հենց Մինսկի խմբի ձեւաչափում, բայց առայժմ համանախագահների՝ միմյանցից առանձին գործողություններով: Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան այդ գործընթացներում ընդգրկված է իր ներկայացուցչի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջոցով, ԱՄՆ-ն պետքարտուղարի մակարդակով է ակտիվ գործում, իսկ ՌԴ-ն՝ երկրների ղեկավարների ձեւաչափով հաճախակի դարձած հանդիպումների եւ ԱԳ նախարարությունների խողովակների միջոցով:

Ուկրաինական հակամարտության ֆոնին օրինաչափորեն նրանց միջեւ կարող են  ուրվագծվել հակասության տարրեր, բայց բոլոր երեք երկրների նպատակը նույնն է՝ արցախյան հիմնահարցի երկարաժամկետ կարգավորում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Այդ հակադրության մասին էր օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, ըստ որի՝ Մոսկվան տեսնում է, որ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով փորձում է միջամտել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի եռակողմ համաձայնագրերի գործընթացին: Նա նաեւ հույս էր հայտնել, որ Բրյուսելը ցանկության դեպքում կօգնի դրանք իրականացնել, այլ ոչ թե՝ աշխարհաքաղաքական խաղեր տալ, եւ հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը վերածել կայունության եւ բարգավաճման գոտու, նպաստել այդ գործընթացին։ «Այս ճանապարհին առանցքային խնդիրներից է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների համապարփակ կարգավորումը՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով»,-հայտարարել էր Զախարովան:

Վերոշարադրյալից կարելի է անել մեկ հետեւություն՝ չնայած առկա տարաձայնություններին, աշխարհաքաղաքական երեք կենտրոնները՝ ՌԴ-ն, Եվրոպան եւ ԱՄՆ-ն, հայտարարում են նույն բանը՝ հիմնահարցի համապարփակ եւ երկարաժամկետ լուծման անհրաժեշտությունը, իսկ դա հնարավոր է միայն Արցախի կարգավիճակի խնդրի լուծման դեպքում: Այլ կերպ ասած՝ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները հայտնում են մի բան, որին փորձում է հակադրվել Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ՝ իր ավագ եղբոր հորդորով: Սակայն տարածաշրջանում կարգավորման գործընթացը շարունակելու համար առնվազն պետք է այդ հիմնարար խնդրի քննարկումն առանձնացնել այլ ձեւաչափում:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախԵԱՀԿճանաչումՆիկոլ Փաշինյան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Քաղաքական, այլ ոչ թե ռազմական գործիքակազմ

Բաքվի կրակոցների երեք պատճառները

Հուլիսի 30, 2022
Դավադիր նկրտումներ՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի

Դավադիր նկրտումներ՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հուլիսի 29, 2022

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոչընդոտը Բաքուն է

Դիվանագիտական հնա՞րք, թե՞ խաղ…

Արցախի խնդրի իրավական կարգավորման վերջին հանգրվանը ՄԱԿ-ն է

Իսլամական աշխարհի «տրոյական ձին»

Հայաստանի ինքնիշխանությունը սակարկելի չէ

Թեհրանյան հանդիպումների երկու առանցքային ուղերձները

Հաջորդ Հոդվածը
ՀԱԷԿ-ի հովացման աշտարակները հիմնանորոգվում են

ՀԱԷԿ-ի հովացման աշտարակները հիմնանորոգվում են

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Գաւազանը խնայողը ատում է իր որդիին, բայց նորան սիրողը կանուխ կխրատէ նորան»

Ամենաընթերցվածը

  • Տեսակետների խաչմերուկ

    Տեսակետների խաչմերուկ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Հողը հորդորելով չեն մշակում

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Բացառիկ հայը՝ Գուրգեն Յանիկյան

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist