Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Փետրվարի 2, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Երբ նույն «ուղտը» չոքում է եվրոպական երկրի դռան առաջ

Թուրքիան Ադրբեջանին պատրաստում է Արցախի պատերազմում իրենից վերցրած «պարտքը» փակելուն

Հունիսի 2, 2022
Տարածաշրջան
Երբ նույն «ուղտը» չոքում է եվրոպական երկրի դռան առաջ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
92
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական Իզմիր քաղաքում սկսվել է «Efes-2022» զորավարժությունների վերջին փուլը, որը կանցկացվի մայիսի 31-ից հունիսի 9-ը: Լայնամասշտաբ վարժանքները սկսվել են մայիսի 8-ին, դրանցում ներգրավված են Ադրբեջանի առանձին համակցված բանակի եւ ռազմածովային ուժերի զինծառայողները:

«ProNews» հունական լրատվական գործակալությունն անդրադարձել է իր երկրի սահմանների մոտ անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին եւ տեղեկացրել, որ դրանք ընթանալու են ծովից հակառակորդի թիկունք ներթափանցելու սկզբունքով՝ «մաքրելով» առափնյա գիծը եւ ոչնչացնելով պայմանական հակառակորդի ռազմական օբյեկտները։

Զորավարժությունների սցենարով՝ թուրքական եւ ադրբեջանական հատուկ ջոկատայինները նմանակելու են Էգեյան ծովի հունական կղզիներ օդից դեսանտի իջեցումը եւ ներթափանցումը պայմանական թշնամու թիկունք: Հունական պարբերականը հայտնում է, որ իր երկրի օդային սահմանների մոտ արդեն նկատել է Ադրբեջանի տարբերանշանով «Բայրաքթարի» թռիչքը:

Զորավարժությունների հիմնական նպատակն է հունա-թուրքական հնարավոր զինված հակամարտության դեպքում ադրբեջանական եւ թուրքական հատուկ ջոկատայինների համատեղ գործողությունների ապահովումը։ Հիշեցնենք, որ մինչ այդ նույն սցենարով վարժանքներ էին անցկացրել նաեւ Թուրքիայի եւ Պակիստանի հատուկ ջոկատայինները։

«Թուրքիան Ադրբեջանին ծանոթացնում է Էգեյան ծովի շրջակա միջավայրի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ադրբեջանն իր պարտքը մարի Թուրքիայի առաջ Արցախում տարած հաղթանակի համար: Առանց «Բայրաքթարների» կիրառման այդ պատերազմը կավարտվեր ադրբեջանցիների պարտությամբ»,- գրում է հունական պարբերականը: Հոդվածագիրը նաեւ հիշեցնում է, որ մի քանի օր առաջ Բաքվում անցկացված «Տեխնոֆեստ» ռազմական փառատոնի ժամանակ Էրդողանը կրկին uադրիչ հայտարարություններ էր հնչեցրել ոչ միայն Հայաստանի, այլեւ Հունաստանի հասցեին:

Թուրքիան Ադրբեջանի եւ Պակիստանի հետ համատեղ զորավարժություններով պատասխանում է Հունաստանի, Եգիպտոսի, Իտալիայի, ԱՄԷ-ի եւ Կիպրոսի պարբերաբար անցկացվող համատեղ զորավարժություններին, ինչպես նաեւ հայ-հունական հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքներին:

Վերոշարադրյալից մեկ եզրակացություն կարելի է անել՝ աշխարհն աստիճանաբար  սկսում է տեսնել եւ բարձրաձայնել Արցախի ժողովրդի դեմ 2020 թ. սանձազերծած ագրեսիայի իրական հեղինակների եւ դրա ծավալապաշտական բնույթի մասին: Այստեղ խնդիրն այն է, որ եվրոպական երկրներն արցախյան վերջին հակամարտության մասին սկսում են խոսել միայն այն ժամանակ, երբ նույն սցենարով առարկայական վտանգներ են տեսնում նաեւ իրենց համար: Հայաստանը եւ Արցախը մշտապես հայտարարել են, որ միջազգային հանրության կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային համարժեք գնահատական չտալու դեպքում այդ «ուղտը» չոքելու էր նաեւ տարածաշրջանի եւ նրա սահմաններից դուրս գտնվող այլ երկրների դարպասների առաջ:

Իսկ Բաքուն վճարել ու կշարունակի վճարել Թուրքիային 44-օրյա պատերազմի ելքն ապահովելու դիմաց: Ադրբեջանը դա անում է իր միջազգային սուբյեկտայնության,  բանակի կորստով, տնտեսության հիմնական ճյուղերը հանձնելով:

Թեգեր: BayraktarԱդրբեջանԹուրքիապատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները

Չդառնալ «թույլ օղակ» մեծ խաղում

Փետրվարի 2, 2023
Պատասխան հարվածի հեռանկարի սարսափը

Պատասխան հարվածի հեռանկարի սարսափը

Փետրվարի 2, 2023

Թակարդում՝ երկու ոտքով

Արցախի ժողովրդի պահանջն աշխարհից

Տարածաշրջանի կայունությունը խիստ կարեւոր է

Հարձակում Իրանի վրա՝ «առանց հարձակվողի»

Ամենօրյա ռեժիմով պետք է պահպանենք ու պաշտպանենք նաեւ ճշմարտությունը

Անդրադարձ Ադրբեջանի դեսպանի եւ իտալացի պատգամավորների քննարկմանը

Հաջորդ Հոդվածը
Արմատական վերակառուցում եւ ուղղակի ներարկումներ

Արմատական վերակառուցում եւ ուղղակի ներարկումներ

Թուրքիան նորից սպառնում է Հունաստանին

Թուրքիան նորից սպառնում է Հունաստանին

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեկ կրակոցով՝ երկու նապաստա՞կ…

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Լսումներ Խաղաղության պալատում

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • IPSE DIXIT․ Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist