Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Եվրախորհուրդն արցախյան խնդրում խստացնում է դիրքորոշումը

Հակամարտության լիարժեք կարգավորման համար պետք է անդրադառնալ նրա արմատներին

Հունիսի 3, 2022
Տարածաշրջան
Եվրախորհուրդն արցախյան խնդրում խստացնում է դիրքորոշումը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
460
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրոպական միությունը շատ արագ պատասխանեց մայիսի 22-ի բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հարակից դիրքում պաշտոնական Բաքվի կազմակերպած սադրանքին: Առաջին հանրապետության օրը Ադրբեջանը դիպուկահարի կրակոցով «պատասխանեց» Շառլ Միշելի, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարության եւ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններին, որոնք շտապել էին իրենց գոհունակությունը հայտնել Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցություններին հաջորդած հայ-ադրբեջանական սահմանային երկկողմ հանդիպման վերաբերյալ: Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանի մահից երեք օր անց Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի անունից Խորհրդի խոսնակը տարածեց հայտարարություն, որն էականորեն տարբերվում էր այս կառույցի՝ ավանդաբար հղվող դիվանագիտական էթիկայի պահանջներին խիստ համապատասխանող եւ չեզոք հայտարարություններից:

Շառլ Միշելը, կարեւորելով սահմանին կայունության եւ անվտանգության պահպանումը, շեշտել է, որ հակամարտության լիարժեք կարգավորման համար պետք է անդրադառնալ նրա արմատներին: Այլ կերպ ասած՝ Եվրոպական խորհրդի նախագահը հստակ ասում է, որ պետք է լուծում տրվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, որը հակամարտության հիմքն է:

Այնուհետեւ Շառլ Միշելը թափանցիկ եւ կոշտ քննադատության սլաքը միանշանակ ուղղում է Ադրբեջանի կողմը: Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդրին, Եվրախորհրդի նախագահն ասել է. «Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Ցավալի է, որ շահարկումներ են արվում հակառակի շուրջ»:

Հայտարարության այս դրույթը միանշանակ ուղղված էր Ադրբեջանի նախագահին, որը բրյուսելյան վերջին հանդիպումից հետո հրապարակային ելույթներում հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» արդեն իրականություն է դարձել: Իլհամ Ալիեւը նախկինում էլ պարբերաբար կրկնում էր այդ հայտարարությունը, բայց սովորաբար արցախյան հիմնախնդրով յուրաքանչյուր հանդիպումից հետո նրա արած նույնաբովանդակ նման խոսքերին չէին հետեւում եվրոպական կառույցների եւ միջնորդների դիվանագիտական լեզվի կանոններին հակասող հասցեական կոշտ արձագանքները:

Միանշանակ է, որ Եվրախորհրդի ղեկավարը կառույցի ներկայացուցչի միջոցով տարածած հայտարարությամբ պատասխանում է իր նախաձեռնած եռակողմ բանակցությունների եւ դրան հետեւած երկկողմ հանդիպման ձեռքբերումները ադրբեջանական նշանառուի կրակոցով արժեզրկելու՝ պաշտոնական Բաքվի ակնհայտ միտումնավոր քայլին:

Ներքին Հանդ գյուղում Ադրբեջանի նշանառուի կրակոցն ուղղված էր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ կատարված դրական քայլի դեմ: Հիմնարար եւ երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցի քննարկման միջոցով: Խնդրի համապարփակ կարգավորման մասին խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները՝ ՌԴ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, հետեւաբար՝ Բաքվի կրակոցը բոլոր երեք ուղղությամբ էր, ինչը փաստում է, որ նա դեռ պատրաստ չէ խաղաղության արժանապատիվ բանակցություններին:

Բաքվին կառուցողական դաշտ վերադարձնելու գործուն լծակ ունի ԵՄ-ն՝ խոստացած 2.5 մլրդ եվրո օժանդակությամբ եւ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում Ադրբեջանի ինտեգրման գործընթացի շրջանակներում: Շառլ Միշելի հայտարարությունը նախազգուշացում էր հենց այդ գործիքները Բաքվի դեմ կիրառելու հեռանկարի վերաբերյալ:

Թեգեր: անկախությունԱրցախԵԱՀԿճանաչումՇառլ Միշել
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Սեւանա լիճը բնատարածքային ամբողջական համալիր է

Սեւանա լիճը բնատարածքային ամբողջական համալիր է

Վստահության ճգնաժամ՝ Էրդողանի նկատմամբ

Վստահության ճգնաժամ՝ Էրդողանի նկատմամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist