Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 28, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թիրախում` Հայաստանի տարածաշրջանային քաղաքական կապիտալը

Բաքուն փորձում է պատասխանել Հայաստան-Իրան համագործակցության ընդլայնման յուրաքանչյուր քայլին

Հունիսի 7, 2022
Տարածաշրջան
Թիրախում` Հայաստանի տարածաշրջանային քաղաքական կապիտալը
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
47
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չնայած արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իրանը շնորհավորեց Ադրբեջանին 7 շրջանները «ազատագրելու» կապակցությամբ, բայց դրան հաջորդած ողջ ժամանակահատվածում Թեհրանը շատ կոշտ ու միանշանակ հասցեական է պատասխանում Բաքվի ցանկացած ծավալապաշտական հայտարարության: Վերջինս իրանական ավանդական դիվանագիտության լեզվին ոչ բնորոշ դիրքորոշում է հայտնում ու զգայուն մոտեցում ցուցաբերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթի օգտագործման դեպքերին եւ բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտնել է, որ չի հանդուրժի հարեւան երկրների սահմանների ոչ մի փոփոխություն եւ պատրաստ է ընդհուպ մինչեւ ռազմական միջամտության դիմել:

Արցախի բռնազավթված տարածքների մոտ, Արաքսի երկայնքով Իրանի անցկացրած լայնամասշտաբ զորավարժություններից հետո, Բաքուն էականորեն մեղմեց Թեհրանի հետ խոսելու հռետորաբանությունը, այնուհետեւ սկսեց Թեհրանին սիրաշահելու գործընթացը: Վերջերս կնքվեց Ադրբեջանի եւ Իրանի միջեւ նոր հաղորդակցության ուղիների կառուցման համաձայնագիրը, որի միջոցով Բաքուն ցանկանում է ուժեղացնել կապը Նախիջեւանի հետ: Ադրբեջանի այս նախաձեռնությունը բացառապես քաղաքական է, քանի որ այստեղ խոսքը Մեղրիի սահմանի երկայնքով իրանական կողմից անցնող ավտոմայրուղու ենթակառուցվածքների զարգացման մասին է, որը տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման դեպքում կորցնելու է իր նշանակությունը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նման քայլերը նպատակաուղղված են բացառապես տարածաշրջանում Հայաստանի ունեցած քաղաքական  կապիտալի նվազեցմանը:

Այս թիրախին հասնելու համար Ադրբեջանն ավելի հեռու գնաց: Հունիսի 3-ին տեղեկատվություն տարածվեց, որ Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ադրբեջանը համատեղ կմշակեն ադրբեջանական «Շահ Դենիզ» գազի հանքավայրը: Օուջիի խոսքով՝ իրանա-ադրբեջանական գործընկերության փորձը «Շահ Դենիզ» նախագծում կարող է որոշակի համատեղ աշխատանքի ուղի հարթել կասպյան նավթագազային հանքավայրերում։ Նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ գազի սվոփի ավելացման, կասպյան ավազանի համատեղ հանքավայրերի համալիր մշակման, էլեկտրաէներգիայի փոխանակման, ինչպես նաեւ համագործակցության այլ ոլորտներում։

Ադրբեջանը Իրանի հետ հարաբերություններում թեկուզ աննշան առաջընթաց  գրանցելու համար գնում է ծայրահեղ, անտրամաբանական եւ ինչ-որ տեղ նաեւ անհեթեթության հասնող քայլերի: Բանն այն է, որ «Շահ Դենիզ» գազի հանքավայրի զարգացումն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որը ներառում է 5 արտասահմանյան ընկերություն եւ Ադրբեջանի պետական կազմակերպությունը: Այն շահագործող կոնսորցիումի մեջ մտնում են «British Petroleum» (29,99 տոկոս), «Lukoil» (19,99 տոկոս), «TPAO» (19.0 տոկոս), «SOCAR» (14,35 տոկոս), «NICO» (10.0 տոկոս) եւ «SGC Upstream» (6.67 տոկոս) ընկերությունները: Հանքավայրը Կասպից ծովի հարավ-արեւմուտքում է՝ Բաքվից 70 կմ հարավ-արեւելք, որտեղից գազի մատակարարումները Եվրոպա իրականացվում են հարավկովկասյան գազատարով՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում երթուղու եւ Անդրանատոլիական (TANAP) գազատարի երկայնքով:

Նարկայում գազի այդ պլատֆորմում շահագործվում է 5 հորատանցք, եւ Ադրբեջանը ստիպված է լինելու պետական «SOCAR»-ի 14,35 տոկոս բաժնեմասից հատկացում անել Իրանին: Ակնհայտ է, որ այստեղ խոսքը կարող է լինել միայն փոքր տոկոսների մասին, ինչը խոսում է իրականում գործարքի ձեւական բնույթի եւ Իրանին խորհրդանշական հատկացումների մասին:

Այս կերպ, Ադրբեջանը պատասխանում է նաեւ նախորդ ամիս Հայաստան ժամանած Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանի այն հայտարարությանը, թե Թեհրանը նախատեսում է ընդլայնել գազի մատակարարման ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ: Պաշտոնական Բաքուն գործադրում է բոլոր հնարավոր եւ անհնար, նույնիսկ՝ անտրամաբանական քայլերը Հայաստանին հատկապես  տարածաշրջանային հաղորդակցության եւ էներգետիկ գործընթացներից հեռու պահելու համար, համենայնդեպս՝ նրանցից, որոնցում Ադրբեջանն ուղիղ մասնակցություն չունի: Սակայն Իրանը լավ գիտի իր դերակատարության արժեքը, եւ Ադրբեջանը ստիպված է լինելու անհամեմատ ավելի մեծ զիջումների գնալ՝ Թեհրանի բարյացակամությունը շահելու համար:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԻրանՀայաստանպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ակտիվանում է Հյուսիս-Հարավ համագործակցությունը

Ակտիվանում է Հյուսիս-Հարավ համագործակցությունը

Հունիսի 25, 2022
Խոսում են նույն լեզվով, բայց առայժմ տարբեր հարթակներում

Խոսում են նույն լեզվով, բայց առայժմ տարբեր հարթակներում

Հունիսի 24, 2022

Առաջ գնալու համար կառուցողական առաջարկներին պետք է հետեւեն համապատասխան ուղերձները

Արեւմուտքը հստակեցումներ է կատարում

Արցախի կարգավիճակի մասին բարձրաձայնելու իրավունքն արցախցունն է

Արցախի խնդիրը տարածքային չէ

Վրաստանի զգուշացնող օրինակը

Իրան-Հայաստան փոխհարաբերությունների սերտացումը գոյաբանական անհրաժեշտություն է

Հաջորդ Հոդվածը
Առավել արդյունավետ կօգտագործվեն վարկային եւ համաֆինանսավորման միջոցները

Առավել արդյունավետ կօգտագործվեն վարկային եւ համաֆինանսավորման միջոցները

Տոկաեւը կառուցում է «Նոր Ղազախստան»

Տոկաեւը կառուցում է «Նոր Ղազախստան»

Ամենաընթերցվածը

  • Պետությունն ու մասնավորը՝ ձեռք ձեռքի

    Պետությունն ու մասնավորը՝ ձեռք ձեռքի

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Գինու աշխարհում հայկականի տեղը

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Ճանաչում էին որպես բժիշկ

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Սինոփսիսը» մեր երկրի յուրօրինակ այցեքարտն է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist