Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի «գույները»

Ընթանում են արտաքին քաղաքական վեկտորների փոխբացառող տեղաշարժեր

Հունիսի 8, 2022
Տարածաշրջան
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի «գույները»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
205
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շաբաթվա մեկնարկը նշանավորվեց Հարավային Կովկասի համար տրամագծորեն հակառակ երկու գործընթացով, որոնք ակներեւ են դարձնում տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը եւ տեղի երկրների անվտանգային քաղաքականության առաջնահերթությունները: Հայաստանում անցկացվում են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերը, իսկ Ադրբեջանում արգելափակվում է Ռուսաստանի պաշտոնական խոսափողերից մեկը համարվող առաջատար «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:

Ավելին՝ երբ Հայաստանում ընթանում են ՀԱՊԿ կառույցների աշխատանքային հանդիպումները, Բաքուն անսպասելի որոշում է Թուրքիա ուղարկել իր պաշտպանության նախարարին, որպեսզի նա այնտեղ ականատես լինի «Էֆես-2022» զորավարժություններին, որոնք արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընթանում են: Ադրբեջանն այնտեղ ներկայացնում են առանձին համակցված բանակի եւ ռազմածովային ուժերի զինծառայողները, իսկ վարժանքների սցենարն Էգեյան ծովի կղզիների գրավումն է:

Հայաստանը խորացնում է իր անվտանգային համակարգի մաս կազմող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցությունը, իսկ դրան զուգահեռ Բաքուն անում է քայլեր, որոնք քողազրկում են այդ երկրի քաղաքական իշխանության իրական աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Չնայած փետրվարի 22-ին ՌԴ-ի հետ ստորագրած դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագրին, Ադրբեջանը վաղուց քողարկված, իսկ 44-օրյա պատերազմից հետո արդեն բացահայտ եւ լիարժեքորեն թուրքական ուղեծրում է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի շահերի դեմ այդ երկրի գործողություններն ապագայում ավելի են ինտենսիվանալու:

Բաքուն իր երկրի տարածքում «ՌԻԱ նովոստիի» հասանելիությունն արգելափակել էր այն բանից հետո, երբ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ խոսել էր ադրբեջանցիների սադրանքների եւ Արցախում ռուս խաղաղապահների թվակազմի ավելացման մասին: Փաստորեն, ստացվում է, որ Ադրբեջանն արցախցիների անվտանգության բարձրացման վերաբերյալ հայտարարությունները համարում է անջատողական, իսկ ռուս խաղաղապահների թվի ավելացումը՝ հարված իր տարածքային ամբողջականությանը: Այլ կերպ ասած՝ պաշտոնական Բաքուն շատ կարճ ժամանակահատվածում սկսել է տրտնջալ ռուս խաղաղապահների ներկայությունից, ասել է թե՝ Ռուսաստանից: Այս աշխարհաքաղաքական համայնապատկերում Հայաստանն օրինաչափորեն շահագրգռվածություն է ցուցաբերում եւ որոշակի քայլեր ձեռնարկում իր անվտանգության առանցքային բաղադրիչ համարվող ՀԱՊԿ-ի գործունեությունն ավելի արդյունավետ եւ կիրառելի դարձնելու համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ շեշտեց ՀԱՊԿ մեխանիզմներն առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դարձնելու մասին, իսկ Խորհրդարանական վեհաժողովը ՀԱՊԿ փաստացի այն քաղաքական պլատֆորմն է, որտեղ բոլոր այս հարցերը պետք է քննարկվեն: Հանդիպմանն առաջնայնություն է տրվել նաեւ մեր տարածաշրջանում եւ աշխարհում սկսված աշխարհաքաղաքական, ռազմական գործընթացներին կառույցի արագ ու համարժեք  արձագանքման կարեւորությանը:

Այն դեպքում, երբ ՀԱՊԿ գրեթե բոլոր պետություններն Ադրբեջանի հետ ունեն լավ հարաբերություններ, Հայաստանը ստիպված է տարածաշրջանում կազմակերպության գործիքների կիրառման արդյունավետության բարձրացման նախաձեռնություն ստանձնել, քանի որ այսօր Ադրբեջանի գործողություններն ուղղված են միայն ՀԱՊԿ մեկ անդամի՝ Հայաստանի անվտանգությանը: ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը դե յուրե տարածաշրջանի հիմնական զսպող ուժերից են, որոնք կանգնեցնում են ադրբեջանաթուրքական ծավալապաշտական նկրտումները: Հայաստանը գործուն միջոցներ է ձեռնարկում միջազգային իրավունքով ամրագրված այդ պարտավորությունների դե-ֆակտո կիրառելիությունն ապահովելու համար՝ ընձեռելով անհրաժեշտ նախադրյալները, որպեսզի համոզված լինի, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն իր կանոնադրական նպատակները կկատարի: Տարածաշրջանում զսպող դերակատարություն ունի նաեւ Իրանը, բայց վերջինս որդեգրել է միայնակ անվտանգային համակարգ ունենալու սկզբունքը, որի պրիզմայից էլ, ըստ նախընտրելիության, համագործակցում է այլ պետությունների հետ՝ առանց դաշինքների մեջ մտնելու:

Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ տարածաշրջանում ընթացող գործողությունները պարզեցնում են Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզը՝ իր բոլոր չերեւացող խութերով հանդերձ:

Թեգեր: ՀԱՊԿՀարավային ԿովկասՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Դոլարի անկում. տնտեսական ու քաղաքական պատճառները եւ երեւակումը մեր տնտեսությունում

Դոլարի անկում. տնտեսական ու քաղաքական պատճառները եւ երեւակումը մեր տնտեսությունում

Հերթական ինժեներականը՝ Ներքին Հոռաթաղում

Հերթական ինժեներականը՝ Ներքին Հոռաթաղում

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist