Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թուրքիան պարտավոր է համապատասխանել եվրոպական հիմնարար ժողովրդավարական չափանիշներին

Առանց Հայոց ցեղասպանության ընդունման հնարավոր չէ

Հունիսի 9, 2022
Տարածաշրջան
Թուրքիան պարտավոր է համապատասխանել եվրոպական հիմնարար ժողովրդավարական չափանիշներին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
94
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրոպայի խոշոր կառույցներից մեկը՝ Եվրոպական խորհրդարանը, ժողովրդավարության եւ համամարդկային այլ հիմնարար արժեքներին հետեւելու հերթական կոչը հղեց Թուրքիային: Եվրոպական խորհրդարանի՝ 448 կողմ, 67 դեմ, 107 ձեռնպահ ձայներով ընդունված՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում, ի թիվս այլ դրույթների, անդրադարձ է եղել Հայաստան- Թուրքիա հարաբերություններ հաստատելու գործընթացին եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այսօրվա առաջադեմ արժեհամակարգի կրողը եւ այն տարածող համաշխարհային այս խոշոր կառույցը, անտեսելով քաղաքական խիստ նպատակահարմարությունը, հայտարարում է, որ Թուրքիային չի կարող տեսնել իր կազմում, քանի դեռ վերջինս չի ճանաչել իր իրավանախորդի՝ 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի դեմ իրականացրած մեծ ոճրագործությունը:

Եվրոպական խորհրդարանը ողջունել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ վերջին մերձեցումը` կապված երկկողմ շփումներ սկսելու, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու եւ երկու երկրների միջեւ ինքնաթիռների թռիչքները վերսկսելու որոշման հետ՝ այն համարելով շատ պոզիտիվ իրադարձություն, որը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարգավաճման եւ անվտանգության վրա: ԵԽ-ն կոչ է անում Թուրքիային ճանապարհ հարթել թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ իրական հաշտեցման, ներառյալ Հայոց ցեղասպանության վեճի կարգավորման համար, ամբողջությամբ կատարել հայկական ու այլ մշակութային ժառանգությունները պաշտպանելու իր պարտավորությունները՝ հույս հայտնելով, որ դա կարող է հանգեցնել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման զարգացմանը: Եվրոպական խորհրդարանը եւս մեկ անգամ Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հին աշխարհամասը ներկայացնող այս միությունը մտահոգություններ ունի նաեւ ժամանակակից Թուրքիայի գործողությունների հարցով, մասնավորապես՝ այս երկրում գերակայող ազգայնական գաղափարախոսության եւ այն կրող քաղաքական ու այլ կազմակերպությունների առկայությամբ: Զեկույցում միության անդամ երկրներին առաջարկվում է նույնիսկ դիտարկել թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության կասեցման հարցը: Վերջինս մեծ աջակցություն է ստանում պաշտոնական Անկարայից, եւ որի գործողությունները Եվրոպայի երկրները տեսան 2020 թ. հուլիսին՝ Տավուշի սահմանին ռազմական գործողություններից հետո, երբ այդ կազմակերպության անդամները դուրս եկան եվրոպական քաղաքների փողոցներ՝ վրեժի կոչերով: «Եվրոպական խորհրդարանը Եվրամիությանը եւ անդամ պետություններին հորդորել է ուսումնասիրել ԵՄ երկրներում «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու հնարավորությունը»,-ասվում է զեկույցում:

Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայի վերջին տարիների արտաքին քաղաքականությունը հակասում է Եվրոպական միության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերակայություններին, նաեւ՝ Կովկասի մասով: Զեկույցում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվել ակտիվացնելու ջանքերը երկրում հայերի եւ այլ փոքրամասնությունների իրավունքների վիճակի կարգավորման ուղղությամբ:

Եվրախորհրդարանի խոսնակ Նաչո Սանչես Ամորն էլ հարցի քննարկման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան Էրդողանը չէ, Էրդողանն էլ Թուրքիա չէ, եւ այդ երկրի վիճակն ամբողջությամբ օրվա իշխանությունների քաղաքականության հետեւանք է: «Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ին անդամակցելու ցանկացած գործընթացի հիմքում ընկած արժեքներն ու սկզբունքները չեն կարող մի կողմ թողնվել աշխարհաքաղաքական որեւէ հանգամանքի պատճառով: Ահա թե ինչու խորհրդարանը եւ ես հուսով ենք, որ ԵՄ բոլոր կառույցները չեն լռի ներկայիս ավտորիտար շրջապտույտի առջեւ, որի մեջ խորտակվում է Թուրքիան»,- ասել է Ամորը Ստրասբուրգում լիագումար նիստում։ Նրա խոսքով՝ եթե փոփոխություններ չլինեն, ապա չի տեսնում, թե ինչպես կարող է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը տեւել եւս հինգ տարի։

Այլ կերպ ասած՝ անկախ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքից եւ տարածաշրջանային զարգացումներից՝ Թուրքիան պարտավոր է համապատասխանել եվրոպական հիմնարար ժողովրդավարական չափանիշներին, իսկ առանց Հայոց ցեղասպանության ընդունման այն հնարավոր չի լինի:

Թեգեր: Եվրոպական խորհրդարանԹուրքիաժողովրդավարականկոչ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Ես Վան եմ գնում, բանաստեղծ եմ՝ Սերգեյ Գորոդեցկի…»

«Ես Վան եմ գնում, բանաստեղծ եմ՝ Սերգեյ Գորոդեցկի…»

Սերբական «կղզին» հակառուսական Արեւմուտքում

Սերբական «կղզին» հակառուսական Արեւմուտքում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցումն սկսված է

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist